Թուրքիայում ոստիկանապետի որդին հոր ավտոմատ հրազենով դպրոցում ահաբեկչություն է կազմակերպել
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրել է․ «Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրան…
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստերը խորքային ցավ են պատճառում բոլորիս, և դրանց ամեն անգամ ներկա գտնվելը հոգեբանական ծանր ազդեցություն է ունենում․ գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Ակնհայտ է, որ այս գործին առնչվող բոլոր վարկածները չեն ուսումնասիրվում, և առաջ է տարվում միայն մեկ վարկած։ Այսինքն, գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով։
Նման իրավիճակը չի կարող ընկալվել որպես արդարադատության նորմալ ընթացք։ Այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա, իսկ իրավական համակարգը վերադարձվի իր իրական առաքելությանը՝ բոլոր գործերը քննելու առանց ուղղորդման և ճնշումների:
Մենք հետևողական ենք լինելու, որ Վալոդյայի սպանությունն ամբողջությամբ բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշում է նա։

Այսօր լրագրողները դատական նիստից հետո Սամվել Կարապետյանին երկու հարց ուղղեցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր շանսերը» և «Ի՞նչ ակնկալիք…
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցում կրակոցներից զոհերի թիվը հասել է 9-ի․ հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարարությունը։
Ըստ Milliyet-ի՝ ձերբակալվել է նաև զինված հարձակում իրականացրած ութերորդ դասարանի աշակերտի հայրը։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցում հրաձգություն է իրականցրել 8-րդ դասարանի աշակերտ։ «Հնարավոր է՝ նա զենքը վերցրել է իր հորից, որը նախկին ոստիկան է»,- գրում են տեղական լրատվամիջոցները ։
Նշենք, որ ենթադրյալ կրակոցներ արձակած աշակերտը ևս սպանվել է վնասազերծման գործողությունների ժամանակ։