«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց». Հրանտ Բագրատյան

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց». Հրանտ Բագրատյան

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց, ես դեռ չեմ խոսում ռազմական բաղադրիչի մասին, եթե Գյումրիի ռազմաբազան դուրս բերվի»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 24%-ով, իսկ կենսամակարդակը կնվազի 36%-ով, և մենք Եվրոպայից որևէ փոխհատուցում չենք ստանա։

Բագրատյանի գնահատմաբ՝ հայ բնակչությունը թանկ կվճարի Ռուսաստանի վրա Փաշինյանի «թքելու» համար։ «Դա գիտակցված արկածախնդրություն է»,- հավելել է Բագրատյանը։

Ով է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն մարզիկը


«Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն ճանաչվել է որպես Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն սպորտսմեն։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ պաշտոնական սոցկայքայի…

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց. Հրանտ Բագրատյան

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի առնվազն 24%-ով, իսկ կենսամակարդակը կնվազի 36%-ով, և մենք Եվրոպայից որևէ փոխհատուցում չենք ստանա…

«17 անձ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»․ ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է․ «Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի…

Վթարային ջրանջատումներ տասնյակ հասցեներում


Վթարային ջրանջատում Լոռու մարզում ապրիլի 17/18-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձորե մայրուղա…

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

«Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն բացառապես իրանական Նավահանգիստների և Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։

Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է այդ հրադադարի հետ։

Իրականում այս քայլով պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս, որ նախ՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը, երկրորդը՝ իր դաշնակից լիբանանյան «Հիզբալլահի» շահերի պաշտպանությունը համարում է «կարմիր գիծ», և չի պատրաստվում նրան թողնել միայնակ, և ի վերջո՝ հստակորեն կատարում է իր պարտավորությունները ԱՄՆ-ի հետ հրադադարի համատեքստում, և նեղուցը բացում է, ըստ նախօրոք պայմանավորվածության՝ միայն բոլոր ճակատներում հրադադարի հաստատման դեպքում։

Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը փակ է մնում բոլոր ոչ իրանական ռազմանավերի համար»։

    
    

Թբիլիսին, Երևանը և Բաքուն սկսել են ավելի հաճախ առաջնորդվել սեփական շահերով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Կայունությունն ամրապնդվում է, երբ հարգվում է ինքնիշխանությունը,- նշել է նա…