«Հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի»․ Կարինե Փանոսյան

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Ես սա չէի անի, եթե գոնե մեկը ոստիկաններից ներողություն խնդրեր։
     Ամերիկայի դեսպանատան և Իսակովի արձանի հարևանությամբ ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ 10 րոպե առաջ անցնում եմ այդտեղով, ու մի ոստիկան ձեռքի աղբը (հավանաբար պլաստիկե կամ թղթե բաժակ) նետում է ծառի տակ` փոսի մեջ։
     Կանգնում եմ ու նեղսրտում, թե Դուք` օրենքի աշխատակից, որ մեզ օրինակ պիտի ծառայեք և այլն․․․, իսկ նա ժպտալով, թե. «Ըլնում ա»։
     Քշում եմ առաջ, կանգնում կարմիր լույսի տակ։ Հավաքված այլ խումբ կա ոստիկանների։ Կարմիրը երկար է։ Նրանցից մեկին խնդրում եմ` մոտենալ։ Մի ոստիկանուհի` շատ բարեհամբույր ու ժպտալով մոտենում է, բողոքս լսում ու ասում. «Թեթև տարեք։ Պատահում ա»։
     Այդ ինչպե՞ս է պատահում։ Ո՞նց է պատահում, որ օրենքին ծառայողը, հերիք չի, հասարակական կարգ է խախտում, ու փոխանակ ասի՝ կհայտնեմ վերադասին, ասում է` թեթև տարեք։
     Ես հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի։
     Այս մեքենան այդ խմբերից մեկինն էր։ Մնացածը թող պարզեն իրենց վերադասերը»։

Ուշադիր նայեք ձեր կուսակցության առաջին դեմքերին և ասեք՝ ով որտեղից է հայտնվել «կարկառուն հեղափոխականների» շարքերում․ Արման Աբովյանը՝ ՔՊ–ին

Ուշադիր նայեք ձեր կուսակցության առաջին դեմքերին և ասեք՝ ով որտեղից է հայտնվել «կարկառուն հեղափոխականների» շարքերում․ Արման Աբովյանը՝ ՔՊ–ին | Armat Media

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։

Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։

Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։

ԱՄՆ–ը կարող է մոտակա օրերին վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ․ Axios