«Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով»»․ Մարիաննա Ղահրամանյան

«Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով»»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։
     Չի՛ ստացվելու։
     Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։
     Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի…։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։
     Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։
     Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»։

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին, որը հայտարարել էր, թե չի ցանկանում վիճել Թրամփի հետ

Այն դեպքում, երբ լրատվամիջոցները մշտապես հրահրում են հակամարտություններ․․․

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին, որը հայտարարել էր, թե չի ցանկանում վիճել Թրամփի հետ

Այն դեպքում, երբ լրատվամիջոցները մշտապես հրահրում են հակամարտություններ․․․

«Գյումրեցի կնոջ պատասխանը քաղաքագիտական բոլոր վերլուծություններից ուժեղ էր»․ Գեղամ Մանուկյան

«Գյումրեցի կնոջ պատասխանը քաղաքագիտական բոլոր վերլուծություններից ուժեղ էր»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական գլխավոր թեզի մասին գյումրեցի կնոջ համապարփակ պատասխանը բոլոր քաղաքագիտական վերլուծություններից ավելի ուժեղ ու փաստարկված էր՝ «Հագի պիջակը ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է, 8 տարի է՝ կտառապենք ձեռը…»»։

«Հագի պիջակն ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է»․ գյումրեցի (տեսանյութ)

«Հագի պիջակն ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է»․ գյումրեցի

«8 տարի տառապում ենք իր ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է գյումրեցի կինը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։ «Ասում է՝ խաղաղություն եմ բերել, ի՞նչ խաղաղություն։ Պահանջում են հագի պիջակը, հանում, տալիս է, դա խաղաղությո՞ւն է»,- հավելել է նա։

Լիբանանում իսրայելցի հերթական պահեստազորայինն է սպանվել. ևս 9 զինվոր վիրավորվել է

Ըստ նախնական ռազմական հետաքննության, ինժեներական մեքենան պայթել է «Հեզբոլլահ» շարժման տեղադրած ռումբի վրա

WSJ. Թրամփը ժամեր շարունակ գոռացել է օգնականների վրա՝ Իրանում ԱՄՆ կործանիչի խոցման լուրից հետո

Ըստ նրա հետ զրուցած մարդկանց, նրա գլխում անընդհատ ծագում էին 1979 թվականի իրանական պատանդների ճգնաժամի պատկերները

Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով». Մարիաննա Ղահրամանյան

Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով». Մարիաննա Ղահրամանյան

Լուկաշենկոն առաջարկել է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցում

Նա այնպիսի մարդ է, որի հետ կարելի է ոչ միայն խոսել, այլև պայմանավորվել