«Այս որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը»․ Տիգրան Դումիկյան

«Այս որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունը նորից պարտվեց․
     Ցանկացած իրեն հարգող իշխանություն, եթե ձախողում է պետական նշանակության հարցերում, սովորաբար հեռանում է։ Այդ մասին վկայում է միջազգային փորձը։ Իսկ առավել ևս՝ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հնարավորինս արագ գնա այդ քայլին, քանի որ պարտված իշխանության հետ գրեթե անհնար է կրկին հասնել հաղթանակի։ Խոսքը ոչ թե ռազմական, այլ ռազմավարական հարցերին է վերաբերում։
     Օրվա իշխանության հայտարարությունները, թե խաղաղությունն արդեն «կայացած փաստ» է, զուրկ են իրական հիմքերից։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ միայն բացակայում է վերջնական ստորագրված փաստաթուղթը, այլև ակնհայտ է, որ Բաքուն շարունակում է թելադրել սեփական պայմանները։
     Հետևաբար՝ գործող իշխանությանը ձեռնտու չէ ներպետական կամ ներազգային դիմադրության ձևավորումը։ Այդ պատճառով հետևողական պայքար է իրականացվում ազգային դիմադրության օջախների դեմ, և թիրախավորվում են գրեթե բոլոր այն անձինք, ովքեր համարձակվում են այլընտրանքային քաղաքական օրակարգ ձևավորել։
     Պատահական չէր նաև օրեր առաջ ազգային բարերար և «Ուժեղ Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի երկարաձգումը։ Իշխանությունը լավ գիտակցում է, որ իր քաղաքական օրակարգը սպառված է։ Գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա գլխավորած քաղաքական ուժը ունեն շատ ցածր վարկանիշ։
     Սամվել Կարապետյանի նկատմամբ այս ակնհայտորեն քաղաքական բնույթ կրող որոշումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող վերնախավի իրական մտավախությունները։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային ընտրական փորձը ցույց է տալիս, որ քաղաքական մրցակիցների մեկուսացումը չի կարող էականորեն փոխել հանրային տրամադրությունները։ Հակառակը՝ դրանք հաճախ ավելի են մոբիլիզացնում հասարակությանը, խթանում քաղաքացիական ակտիվությունը, ավելացնում հանրային աջակցությունն ընդդիմադիր բևեռին, տվյալ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։
     Հետևապես, Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման որոշմամբ իշխանությունը հերթական անգամ վերահաստատեց իր պարտությունը։
     Միևնույն ժամանակ, շրջանառվող այն թեզերը, թե «պետք է բոլորին դեմ քվեարկել» կամ «ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ փոփոխության հասնել», ընդամենը մանիպուլյացիաներ են՝ ուղղված գործող վարչակարգին աջակցելուն։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ընտրողների բարձր մասնակցության դեպքում, գործող իշխանության վերարտադրությունը գործնականում անհնար է։
     Ուստի վերջնական որոշումը, ամեն դեպքում, պատկանում է ՀՀ քաղաքացուն, քանի որ ընտրություններին գիտակցված և ակտիվ մասնակցությունն է լինելու այն հիմնական գործոնը, որն ապահովելու է իրական փոփոխություն»։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։

Ռուսաստանից այցելուների թվի աճի ֆոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները՝ դարձնելով երկրի տարածքում վճարման գործընթացն առավել հարմարավետ։ Բանկը շարունակում է մնալ տեղական շուկայում միակը, որն ընդունում է «МИР» վճարային համակարգի քարտեր։ Սա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց կանխիկի օգտագործման վճարել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում և սպասարկման կետերում։ Բացի այդ, Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով «МИР»–ի քարտապանները կարող են կանխիկացնել գումարներ ավելի շահավետ փոխարժեքով։

Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով՝ երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։

Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և աջակցում է զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։ Բանկի POS-տերմինալների ցանցը շարունակում է ակտիվորեն աճել․ վերջին տարվա ընթացքում գործող տերմինալների թիվն ավելացել է 76%-ով՝ հատկապես առևտրի, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Զուգահեռ Բանկը զարգացնում է նաև Ինտերնետ-էկվայրինգը․ միացված սարքերի քանակն աճել է 117%-ով, ինչն արտացոլում է օնլայն վճարումների նկատմամբ աճող պահանջարկը։

«Տուրիզմի աճն անմիջականորեն ազդում է վճարային ենթակառուցվածքի պահանջների վրա․ բիզնեսի համար կարևոր է առաջարկել հաճախորդների համար սովորական վճարման եղանակներ։ Մենք զարգացնում ենք էկվայրինգը որպես գործիք, որն օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդների աճող հոսքը։ Էկվայրինգը բիզնեսին օգնում է ավելացնել վաճառքները, ինչը դրական ազդեցություն ունի թե՛ հաճախորդների, թե՛ Հայաստանի տնտեսության վրա։ 2026թ. մեր ծրագրերում նախատեսված է նոր էկվայրինգային պրոդուկտների գործարկում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների առանձնահատկությունները, ինտեգրացիաների զարգացումը և սակագների հետագա օպտիմալացումը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի — Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում Ինտերնետ-էկվայրինգի զարգացմանը։ Բանկը ներդնում է օնլայն բիզնեսի համար նախատեսված լուծումներ՝ կայքում վիրտուալ վճարային համակարգ (V-POS) և վճարումների կատարում հղումով (E-com)։ Սա բիզնեսներին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ուղիները և պարզեցնել վճարումների ընդունման գործընթացը։ Օգտատերերի համար այս լուծումներն ապահովում են ծառայությունների դիմաց նախապես վճարելու հնարավորություն, այդ թվում՝ հյուրանոցների ամրագրում «МИР» քարտերով՝ դարձնելով ուղևորությունների պլանավորումն ավելի հարմարավետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից


 

Ծաղրում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՞ն՝ եւ ճիշտ էլ անում են


(ՊԻԿ-ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՊԻԿ-ԱՎՏՈԵՐԹՈՎ) Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Վենետիկի հանձնաժողովի հայտնի ուղեցույցի վարչական ռեսուրսի չարաշահման գլուխգործոցը «պետության և իշ…

Ծաղրում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՞ն՝ եւ ճիշտ էլ անում են


(ՊԻԿ-ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՊԻԿ-ԱՎՏՈԵՐԹՈՎ) Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Վենետիկի հանձնաժողովի հայտնի ուղեցույցի վարչական ռեսուրսի չարաշահման գլուխգործոցը «պետության և իշ…

Թեհրանն անօդաչուներով հարվածել է ԱՄՆ ռազմանավերին


Քաղաքականություն


Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ ռազմանավերին՝ ի պատասխան ամերիկյան զինուժի կողմից իրանական նավի կալանման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցչին:

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի «ծովահենությանը» և հարձակումներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում կալանել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։

The Washington Post-ի տվյալներով, Touska բեռնատարը, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։ Իրանի զինված ուժերը նախազգուշացրել էին պատասխան գործողությունների մասին։ 



Կիևում տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանության գործողությունների հետաքննությունը շարունակվում է

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևում տեղի ունեցած հրաձգությունից հետո 8 մարդ դեռևս գտնվում է հիվանդանոցում:  Տուժածներն ունեն տարբեր աստիճանի հրազենային և բեկորային վնասվածքներ։

Կիևում իրավիճակը մնում է լարված, և իրավապահ մարմինները ուժեղացրել են հսկողությունը քաղաքի փողոցներում։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հրահանգել է ծառայողական քննություն սկսել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր 2026 թվականի ապրիլի 18-ին Կիևի Գոլոսեևյան շրջանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ լքել են դեպքի վայրը:

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկու ոստիկան փախչում կրակողից՝ թողնելով քաղաքացիական անձանց առանց պաշտպանության: Այդ ոստիկաններն արդեն հեռացվել են աշխատանքից քննության ընթացքում:

Կլիմենկոն նրանց վարքագիծը որակել է որպես «ամոթ ամբողջ համակարգի համար» և շեշտել, որ «ծառայել և պաշտպանել» կարգախոսը պետք է ապացուցվի գործով:

Հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: 58-ամյա հարձակվողը կրակ է բացել փողոցում, այնուհետև պատանդներ վերցրել սուպերմարկետում, որտեղ և վնասազերծվել է հատուկ ջոկատայինների կողմից:

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, որի կետերից մեկն էլ վերաբերում է ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին․ «Մենք արձանագրում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ անդամ, բայց քանի դեռ ԵՄ-ի հետ մոտարկման ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, այսինքն՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացման օրակարգերը քանի դեռ համատեղելի են, ՀՀ-ն կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ ու զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»։ Փաշինյանի խոսքով՝ երբ կգա այն կետը, երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում։

Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում Եկեղեցու դեմ աննախադեպ արշավն աբսուրդ է․ GB News

Հայաստանը հռչակվում է որպես Երկրի վրա առաջին քաղաքակրթությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և չնայած այն հանգամանքին, որ երկիրն իր գոյության մեծ մասի ընթացքում կառավարվել է մի շարք օտարերկրյա կայսրությունների կողմից, այդ թվում՝ պարսկական, բյուզանդական, արաբական, մոնղոլական, օսմանյան և խորհրդային, Եկեղեցին այսօր հոգևոր ուխտ է Հայաստանի 3 միլիոն բնակչության և 10 միլիոնանոց սփյուռքի համար։

Մտնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջնադարյան տաճար՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր, կարելի է պատկերացնել, թե որքան նվիրված է հայ ժողովուրդն իր հավատքին: Այժմ՝ քրիստոնեության և հայ հասարակության միահյուսվելուց 1700 տարի անց, Եկեղեցին կանգնած է հաշվեհարդարի առաջ՝ այս անգամ՝ ներսից․ գրում է բրիտանական GB News-ը։

Վերջին տարիներին Հայաստանի կառավարության և Եկեղեցու միջև լարվածությունը վերածվել է լարված դիմակայության, որտեղ պաշտոնյաները դատական հայցերով են սպառնում քրիստոնյա հոգևորականներին և քաղաքական հակառակորդներին: Այս ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ պահանջը՝ վերանայված եկեղեցական կանոնադրություն և գրեթե 100 տարվա ընթացքում առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ցանկություն։

2018 թվականին պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը պնդեց, որ կառավարությունն իրավունք չունի միջամտել «Եկեղեցու ներքին գործերին»։ Նախկին լրագրողը, կարծես, փոխեց իր կարծիքը, երբ հեռացրեց «Եկեղեցու պատմությունը» Հայաստանի ազգային ուսումնական ծրագրից՝ որպես աշխարհիկ կրթության ավելի լայն խթանման մաս։

Լուրջ սրացում տեղի ունեցավ 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Երեք տարի անց՝ 2023 թվականին, ադրբեջանական բանակի կայծակնային հարձակումից հետո, որի հետևանքով 120․000 հայ լքեց իր տունը Լեռնային Ղարաբաղում, կաթողիկոս Գարեգին II-ը միացավ տարբեր քաղաքական խմբակցությունների կոչերին՝ ուղղված վարչապետի հրաժարականին։ Իրավիճակը գագաթնակետին հասավ 2024 թվականին։ Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ արեց համալսարանի ուսանողներին բոյկոտել դասերը, մինչդեռ քաղաքացիներին հորդորեց անհնազանդության խաղաղ գործողություններ ձեռնարկել Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու ջանքերի դեմ։

Անցյալ տարի Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կազմակերպված կարևոր հանդիպման ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համաձայնագիր, որի նպատակն էր վերաբացել հիմնական տարանցիկ երթուղիները և ընդլայնել էներգետիկ առևտուրը: Այնուամենայնիվ, Եկեղեցին մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքը չապահովելու և ազգային պատմությունը վերանայելու համար՝ անձնագրերի կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելով՝ Բաքվի մտերիմ դաշնակից Թուրքիային բավարարելու համար:

Նրա վարչակազմը նաև հայտարարեց, որ 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչումը «մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»՝ փոխարենը նախընտրելով տնտեսական կապեր հաստատել Անկարայի հետ:

Երբ Սպիտակ տան միջնորդությամբ դիվանագիտական բանակցություններ էին ընթանում, Հայաստանի կառավարությունը ձերբակալում էր քահանաների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Գալստանյանին, որոնք մեղադրվում են Փաշինյանի կողմից երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օգնությամբ պետական հեղաշրջում իրականացնելու «չարագործ ծրագիր» կազմակերպելու համար:

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը կարգադրեց եպիսկոպոսներին պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը:

Աճող ավտորիտարիզմը միայն Հայաստանի կրոնական առաջնորդներին վերաբերող խնդիր չէ. սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են հարցաքննվել կամ «մաքրվել» ոստիկանության կողմից «առցանց խուլիգանության» մասին օրենքներով՝ այլախոհությունը ճնշելու համար: Լրատվականի զրուցակիցն, անանուն մնալու պայմանով, ընդգծել է․ «Մենք ապրում ենք վախեցած հասարակությունում, որտեղ մարդիկ չեն կարող խոսել»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ շարքային քաղաքացիները դատապարտվում են «միայն կառավարությանը քննադատելու համար», և հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է «օրենքի դեմ ծաղր»:

Նա նշել է. «Այս բռնաճնշումների մեծ մասը սկսվել է Փաշինյանի կողմից հակամարտության և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդկանց հարկադիր տեղահանությունների կարգավորման վերաբերյալ արդարացի քննադատությունից»:

 

 

Կոլումբիայի նախագահը դատի է տալիս Էկվադորի նախագահին՝ նարկոկարտելների հետ կապ ունենալու մեղադրանքների պատճառով

Պետրոն հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ծանոթ չէ նշված նարկոբարոնի հետ և այդ հայտարարությունները համարում է քաղաքական․․․