Ապրիլի 18-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 18-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 372 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 374.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 370.67 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 375.52 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 437 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 442 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 433.5 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ […]

«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան

«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի նյարդը նրանից չէ, որ կա ընդդիմություն։ Նրա նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով:
     Փաշինյանն այսօր մեդիայում դեռ հեգեմոն է, սոցիալական ցանցերում՝ նույնպես։ Գետնի վրա էլ աշխատանքը հսկայական է՝ գյուղ առ գյուղ, ավտոբուս առ ավտոբուս, համայնք առ համայնք: Կարծես կա նաև տնային աշխատանք կաբինետներից դուրս գալու և ներկայանալու: Թոշակների բարձրացում, բուժապահովագրության թեմա, երիտասարդական PR ակցիաներ, անվերջ լայվեր, կենցաղային տեսարաններ, «մարդկանց մեջ լինելու»,«մարդկանցից մեկը լինելու» բեմադրություններ և այլն։ Արտաքինից թվում է՝ ամեն ինչ աշխատում է։
     Բայց խնդիրը հետևյալն է: Այս ամենը այլևս չի տալիս այն արդյունքը, որը պետք է ըստ պլանավորածի տար: Եթե հիմա՝ նախընտրական պիլոտայինում չի տալիս, չի տալու նաև պաշտոնական ընտրարշավում: Նյարդը էստեղից է: Որովհետև մեդիայում հաղթելը դեռ չի նշանակում մարդկանց վստահությունը վերականգնել հողի վրա: Փաշինյանը կարող է մնալ ամենաշատ խոսվող և քննարկվող դեմքը։ Կարող է ունենալ ամենաշատ եթերը, ամենաշատ ռեսուրսը, ամենաշատ ադմինիստրատիվ հնարավորությունը։ Բայց եթե այդ ամենից հետո վարկանիշի դինամիկա չկա, ուրեմն խնդիրը ոչ թե աշխատանքի ծավալի մեջ է, ոչ էլ աշխատանքի էֆեկտիվության, այլ սպառվածության և ավարտական կարծիքի, որը ձևավորվել է նրա վերաբերյալ:
     Եվ սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է իրական նյարդայնությունը: Խնդիրը այն է, որ ընդդիմադիր դաշտում արդեն կան ուժեր, որոնք ոչ միայն անցնում են շեմը, այլ նաև միասին վերցրած սկսում են ունենալ քաղաքական և թվային ծանրություն, ինչը այս իշխանության նախնական հաշվարկների մեջ և գործընթացի կառավարելիության առումով խնդիր է դառնում:
     Եվ հենց այստեղ է ծնվում նոր ռադիկալ նարատիվը՝ «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
     Սա պատահական ձևակերպում չէ։ Սա վախի կառավարման տեխնոլոգիա է։
     Որովհետև Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը և Բարգավաճ Հայաստանը, եթե իրոք հավաքական վտանգ ու մրցակից չլինեյին՝ Փաշինյանը նրանց մասին չէր խոսի այսքան ագրեսիվ, այսքան անձնական և այսքան նյարդային։
     Իշխանությունը միշտ ամենաշատը հարվածում է նրան, ումից այդ փուլում ամենաշատն է վախենում։ Այսինքն՝ Փաշինյանի նոր հռետորաբանությունը իրականում մեկ բան է ասում: Նա արդեն ունի և տեսնում է այն ամենաթարմ և նոր տվյալներն ու թվերը, որը քաղաքական հանրությունը դեռ ամբողջությամբ չի տեսնում։ Նա արդեն հասկանում է, որ այդ ուժերը ոչ միայն անցնելու ռեսուրս ունեն, այլ նաև կարող են միասին վերցրած ունենալ ավելի մեծ ընտրական կշիռ, քան կարելի էր կանխատեսել և կանխել, իսկ իր դինամիկան լճացել է:
     Այդ պատճառով էլ նա այլևս չի ասում՝ «ընտրեք մեզ, որովհետև … » այլ ասում է՝ «մյուսներին չընտրեք, որովհետև…»։ Սա բացահայտ շանտաժ է:
     Եվ որքան շատ է կրկնվում այդ շանտաժը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ իրական խնդիրը այլևս այն չէ, թե Փաշինյանը կմնա՞ առաջին ուժը։
     Իրական խնդիրը այն է, որ նա այլևս չի կարողանում մնալ միակ հեգեմոն ուժը, նույնիսկ այսքան շատ, այսքան հաճախ, այսքան մոտ լինելով հանրային կյանքին: Հենց սա է նրա ամենամեծ քաղաքական նյարդը, ինչը նա կառավարել որևէ կերպ առայժմ չի կարողանում, իսկ մյուս բոլոր լուծումները ռադիկալ են, որոնք էլ իրենց հերթին ռիսկային են:
     P.S. Ընդդիմությունն ահռելի եզրակացություններ ունի անելու Փաշինյանի արագություններից, ահռելի ֆրոնտ ունի աշխատելու, ահռելի հակափաշինյանական ձայն կա քաղաքական կապիտալիզացման ենթակա: Էդ սոցիոլոգիայից պետք է վազն անցնել ու զբաղվել ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ՀՈՂԻ ՎՐԱ:
     Կարելի է երկար Ձեզ առաջարկել, որպես խնդրի լուծում: Եկել է ժամանակը, որ խնդրեք ու ավելի մոտենաք ընտրողին՝ նրանց ում պետք է մեծարեք, հարգեք, հերոսացնեք, խնդրեք, այո ԽՆԴՐԵՔ, որ լուծումը տեսնեն Ձեր և իրենց միջոցով համատեղ ու միասին, որպես ընտրող և ընտրվող»:

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և նրա որդին


Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին: Այս մասին հայտնում է armlur.am-ը։ Ըստ նախնական վարկածի` ձերբակալութ…

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»ԱՊՐ 18, 2026 05:39

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»ԱՊՐ 18, 2026 05:39

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»ԱՊՐ 18, 2026 05:39

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ»ԱՊՐ 18, 2026 05:39

Հայաստանի հաջորդ վարչապետը քաղաքական կալանքից ուղիղ կգնա վարչապետի աշխատասենյակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունԱՊՐ 18, 2026 05:47

Հայաստանի հաջորդ վարչապետը քաղաքական կալանքից ուղիղ կգնա վարչապետի աշխատասենյակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունԱՊՐ 18, 2026 05:47

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու Սմբատ Լպուտյանը

Ձերբակալվել է մանկավարժական համալսարանի պրոռեկտորը․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- ասացին կոմիտեից:

ABC Media-ին հայտնեցին նաև, որ նույն գրոծով բերման էենթարկվել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։

 

«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան

«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող ուժի օդիոզ դեմքերը չեն հանդուրժում այլակարծությունը և վիրավորանքներ են հասցնում մեր հասարակությանը, որովհետև իրենց խնդիրը ոչ թե պետական կամ հանրային շահն է, այլ՝ ՀՀ-ում իշխանությունը օկուպացնելու միջոցով երրորդ երկրներին ծառայություններ մատուցելը։
     Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, ովքեր գիտեն պաշտպանել սեփական իրավունքներն ու պաշտպանել մեր հասարակությունը՝ օտարածին արկածախնդիրներից։
     Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը»։

Թրամփ. ՊՆ–ն շատ շուտով կհրապարակի ՉԹՕ-ների հետ կապված շատ հետաքրքիր փաստաթղթեր

Փետրվարին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հանձնարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և գործակալության…