Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից մեկի կողմից.Փաշինյան

Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելելց Ստամբուլ, ԱԳ նախարարը՝ Անթալիա, արդյոք հայ–թուրքական սահմանը բացելու հարցում առաջընթաց կա։

«Ինչ վերաբերում է պրոցեսներին նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է։

Ինձ համար հարցը այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցը նա է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,–ասել է Փաշինյանը։

Նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարց է․ ՔՊ

Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ նախապայման չի առաջադրում, քանի որ դա ոչ մի բանի չի հանգեցնում․․․

Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Բրիտանիայի հետ կապված լրտեսական բջիջների ոչնչացման մասին

Մազանդարան նահանգի ԻՀՊԿ հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 69 անձ, այդ թվում՝ միապետական շարժման կողմնակիցներ, «սիոնիստական ռեժիմի» հետ կապված անձինք, դավաճաններ և «տնտեսական վարձկաններ»․․․

Մտածում եք՝ սաղդ շրջապատով տղերք եք, վարչապետն էլ՝ մենակ ու տխու՞ր, ծանոթ չունի՞, որ տնօրեն նշանակի. Փաշինյան

Սամվել Կարապետյանից չեմ վախենում, Սամվել Կարապետյանի համար եմ վախենում, ասել…