
Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան ար…
Author: Julbaz
Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Կասկադի մշակութային հանգույց նախագծի հարակից տարածքները
Տեխասում հայ քաղաքացին կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման ամերիկյան տեխնոլոգիաներ ՌԴ մաքսանենգ ճանապարհով արտահանելու համար
Օստինի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել ազգությամբ հայ քաղաքացուն ԱՄՆ ապրանքները Ռուսաստան անօրինական կերպով Հայաստանի միջոցով արտահանելու սխեմային մասնակցելու համար՝ խախտելով դաշնային արտահանման օրենքները․ հայտում է FOX 7 Austin-ը։
Ըստ տեղեկության՝ Կամո Կիրակոսյանը խոստովանել է, որ 2022 թվականի փետրվարից մինչև առնվազն 2024 թվականի օգոստոսը մասնակցել է ԱՄՆ արտահանման կառավարման կանոնակարգերին ենթակա ապրանքներ արտահանելուն և վերաարտահանելուն՝ առանց Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյից անհրաժեշտ լիցենզիաներ ստանալու։
Արտահանված ապրանքները կարող են օգտագործվել կիսահաղորդչային արտադրության մեջ։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Կիրակոսյանն ամերիկյան ընկերություններին ներկայացրել է որպես վերջնական գնորդ Հայաստանում՝ թաքցնելով, որ ապրանքները նախատեսված են Ռուսաստանի համար։ Չնայած ԱՄՆ ընկերությունների կողմից վերջնական օգտագործողի մասին տեղեկատվություն ստանալու հարցումներին՝ դատախազները հայտարարել են, որ նա չի տրամադրել ճշմարիտ մանրամասներ։
Դատարանի արձանագրությունների համաձայն՝ սխեմայի շրջանակներում Կիրակոսյանը նաև հանձնարարել է համախոհին բանկային հաշիվ բացել Հայաստանում։
Կիրակոսյանին սկզբնապես մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի հուլիսին, իսկ 2025 թվականի օգոստոսին նա Գերմանիայից արտահանձնվել է Միացյալ Նահանգներ։
Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
Զուռնա-դհոլայի՞ն ներհանրապետական պաշտոնական այցեր

Հարգելի՛ ԿԸՀ, Տեղեկացնում կամ հիշեցնում ենք, որ Վարչապետը երեկ ներհանրապետական այցեր է կատարել Արագածոտնի և Շիրակի մարզեր ծանոթանալու իրականացված ծրագրերին։…
Պատերազմն էլի սկսվե՞ց, ինչ է կատարվում Թեհրանում

Անցած գիշեր Թեհրանի արևելյան և արևմտյան հատվածներում «բազմաթիվ պայթյուններ» են լսվել, հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով ականատեսներին։ Ականատեսն…
Պատերազմն էլի սկսվե՞ց, ինչ է կատարվում Թեհրանում

Անցած գիշեր Թեհրանի արևելյան և արևմտյան հատվածներում «բազմաթիվ պայթյուններ» են լսվել, հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով ականատեսներին։ Ականատեսն…
Արքայազն Հարրին ժամանել է Կիև (տեսանյութ)
Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, պայմանավորված գարնան մեկնարկով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկութ…
ՀԿԵ-ն քաղաքացիներին հորդորում է զգոնություն ցուցաբերել և խստորեն պահպանել անվտանգության կանոնները
Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր․ Հայտարարություն

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։…
