ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել Է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ Թրամփի լիազորությունների սահմանափակումը

Հատկանշական է, որ որոշ սենատորներ շեղվել են իրենց կուսակցական գծից և լրիվ հակառակ կողմի օգտին քվեարկել․․․

Զելենսկին հերքել է Դոնբասը «Դոնիլենդ» վերանվանելու գաղափարի մասին NYT-ի լուրը

Զելենսկին հերքել է սա՝ շեշտելով, որ բանակցությունների ընթացքում կիրառվել են բացառապես տարածքների պաշտոնական անվանումները՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզեր, Դոնբաս կամ Ուկրաինայի տարածք․․․

Բեռլինում Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել (տեսանյութ)

Բեռլինում Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել

Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել: Ինչպես հաղորդում է AP-ը` միջադեպը տեղի է ունեցել Բեռլինում, երբ Փահլավին մամուլի ասուլիսից հետո դուրս է եկել շենքից: Կատարվածից հետո նա ձեռքով է արել կողմնակիցներին, նստել մեքենան և հեռացել։ Կասկածյալն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Հաղորդվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ նա քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։

Արցախի հայաթափումը փաստում է Ցեղասպանության շարունակական լինելը. ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ․

«Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը, անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։

Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման պայքարը նախ և առաջ միտված է եղել Հայաստանի և հայության անվտանգ գոյության երաշխավորմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։

Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։ Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։

Ասվածի լավագույն ապացույցը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները, թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլ նաև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբե­րությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի­նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ  գործուն հնարավորություն։ Այս պայմաններում է, որ ակնհայտ է դառնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք չէ մոտենալ, որպես հակամարտության։ Թուրքական պետության կողմից այնպիսի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում, և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում, գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Վենետիկի բիենալեին տրամադրվող 2 միլիոն եվրոյի դրամաշնորհի չեղարկումը

վրահանձնաժողովը նամակներ է հղել Իտալիայի կառավարությանը և բիենալեի կազմակերպիչներին․․․

Իրանի աքսորյալ շահի որդու՝ Ռեզա Փահլեվիի վրա Բեռլինում կարմիր նյութ են լցրել. Al Jazeera

Հեռուստաալիքը նաև հրապարակել է կադրեր, որտեղ Փահլավին կարմիր նյութ է ներկված նրա բաճկոնի հետևի մասում…

Փաշինյանին քվեարկող քաղաքացին պետք է հասկանա` քվեարկում է հայկական պետականության դեմ. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանին քվեարկող քաղաքացին պետք է հասկանա` քվեարկում է հայկական պետականության դեմ. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանին քվեարկող քաղաքացին պետք է հասկանա` քվեարկում է հայկական պետականության դեմ. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանին քվեարկող քաղաքացին պետք է հասկանա` քվեարկում է հայկական պետականության դեմ. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ