ԴՕԿ կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

ԴՕԿ կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Վարդան Ղուկասյանի (Դոգ) գլխավորած «ԴՕԿ» կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացվել են ԿԸՀ:

Կուսակցության նարկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց ցուցակում 90–ից ավելի անձ է ներառված, կուսակցության վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է։

Աշխատանքային սթրեսը տարեկան սպանում է 840․000 մարդու․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նոր զեկույցի համաձայն՝ ամեն տարի ավելի քան 840․000 մարդ մահանում է աշխատավայրում հոգեսոցիալական ռիսկերի հետ կապված առողջական խնդիրներից․ գրում է Euronews-ը։

Աշխատանքի հետ կապված հոգեսոցիալական ռիսկերը հիմնականում կապված են սրտանոթային հիվանդությունների և հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ ինքնասպանության հետ. նշվում է զեկույցում։

Ամենատարածված խնդիրներից են դեպրեսիան, տագնապային խանգարումները, գերհոգնածությունը, քնի խանգարումները և հոգնածությունը։

Նշվում է, որ աշխատավայրում խնդիրների պատճառով ծխելը, ալկոհոլի օգտագործումը, չափից շատ ուտելը և ֆիզիկական անշարժությունը կարող են հանգեցնել ճարպակալման, արյան բարձր ճնշման և այլ քրոնիկ հիվանդությունների։

Զեկույցն աշխատողների առողջության վատթարացման հիմնական պատճառներից է համարում երկար աշխատանքային ժամերը, աշխատավայրում լարվածությունը, աշխատանքի ծավալների և պարգևատրման անհավասարակշռությունը։

Գործակալության գնահատականներով՝ ամբողջ աշխարհում մարդկանց 35%-ն աշխատում է շաբաթական 48 ժամից ավելի։

Գործակալությունը կոչ է անում աշխատավայրերում ուշադրություն դարձնել աշխատանքի կազմակերպմանը և կառավարմանը՝ ներառյալ աշխատանքային ծանրաբեռնվածության կազմակերպմանը, դերերի և աշխատանքային ժամերի բաշխմանը։

 

Պարզվել է՝ Վեդիում տունը թալանել էր տանտիրոջ 25-ամյա որդին և վաճառել հափշտակած ոսկեղենը

Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը…

«Հայաստան» դաշինքն աջակցելու է ընդդիմադիր դաշտի առաջատար թեկնածուին․ Մինասյան

«Հայաստան» դաշինքն աջակցելու է ընդդիմադիր դաշտի առաջատար թեկնածուին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։  Ըստ…

Կալուգացի օլիգարխը ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում, մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են. Փաշինյան

Լրահոսից իմանում եմ, որ կալուգացի օլիգարխը ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես լավ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է, օրինակ, ատեստավորում անցած և այսօր դասասենյակ մտած ուսուցիչը դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ նույն կերպ ատեստավորում անցած և սահմանը պահող մեր զինվորը ինչո՞ւ է դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն ընտանիքները, որոնց զավակները անշահախնդիր կերպով իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ, օրինակ, այն բժիշկը, որ այսօր առողջության ապահովագրության համակարգի շահառու է, վիրահատել և նրա կյանքը փրկել, ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների շարքից, և այսպես շարունակ, էլի ու էլի մեր բազմաթիվ լավագույն հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների շարքից»,- նշել է Փաշինյանը:

«Կալուգացի օլիգարխի գնահատմամբ՝ մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

Ընտրակաշառատու ընդդիմությունն ու նրանց միասնական թեկնածու Քոչարյանը․ Խառը փոդքաստ

Ընտրակաշառատու ընդդիմությունն ու նրանց միասնական թեկնածու Քոչարյանը․ Խառը փոդքաստ

Ընտրակաշառատու ընդդիմությունն ու նրանց միասնական թեկնածու Քոչարյանը․ Խառը փոդքաստ

Ընտրակաշառատու ընդդիմությունն ու նրանց միասնական թեկնածու Քոչարյանը․ Խառը փոդքաստ

Ակնկալում ենք կրկնել Երևանի հաջողությունը. «Հանրապետություն»-ը փաստաղթերը ներկայացրեց ԿԸՀ

Ակնկալում ենք կրկնել Երևանի հաջողությունը. «Հանրապետություն»-ը փաստաղթերը ներկայացրեց ԿԸՀ

Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հազար ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։ 

Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը): 

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից: 

ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրությունում։