«Եթե TRIPP-ը չիրականացվի, մեծանում է ավելի ռիսկային սցենարների հավանականությունը»․ Սուրեն Սարգսյան

«Եթե TRIPP-ը չիրականացվի, մեծանում է ավելի ռիսկային սցենարների հավանականությունը»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ է։
     Դա վկայում են թե Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե ընդհանուր գործընթացները։ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումն անմիջապես ազդում է մյուսների վրա։
     Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան–ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։
     Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի:
     Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»:

Եվրոպական միությունը հայտարարել է, որ իր շահերն այլևս չեն համընկնում ԱՄՆ-ի շահերի հետ. Bloomberg

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան զգուշացրել է ԵՄ առաջնորդներին, որ…

Meta ընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել շուրջ 8 հազար աշխատակցի

Ըստ անձնակազմին ուղղված նամակի բովանդակությանը ծանոթ աղբյուրի՝ դա մոտավորապես հավասար է այն միջոցների ընդհանուր ծավալին, որոնք ընկերությունը հատկացրել է…

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ վստահության վերականգնումը «մի ամբողջ հավերժություն» կտևի

«Չի կարելի ենթարկվել 2800 հրթիռների և անօդաչու սարքերի հարձակմանը, իսկ հետո ինձ հետ խոսել վստահության մասին»…

ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ վստահության վերականգնումը «մի ամբողջ հավերժություն» կտևի

«Չի կարելի ենթարկվել 2800 հրթիռների և անօդաչու սարքերի հարձակմանը, իսկ հետո ինձ հետ խոսել վստահության մասին»…

ԵՄ ծախսերը վառելիքի ներկրման վրա աճել են 25 միլիարդ եվրոյով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր

Մենք պետք է նվազեցնենք չափազանց մեծ կախվածությունը հանածո վառելիքի կարևոր տեսակներից…

Գյումրիում ջահերով երթից առաջ վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիում ջահերով երթից առաջ վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ