«Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները». Քրիստինե Վարդանյան

«Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։
     Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է։
     «Չկա Հայաստան առանց Փաշինյան»… Լո՞ւրջ։
     Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչև Հյուսիսային Կորեա։ Երբ պետությունը նույնացվում է մեկ մարդու հետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ դուք, որպես քաղաքացի, այլևս գոյություն չունեք։
     Ինչո՞ւ սրան չպետք է տալ և ոչ մի քվե.
     • Սա վիրավորանք է ցանկացածի ինտելեկտին. Ձեզ փորձում են համոզել, որ մեր ազգը, հազարամյա պատմությունն ու մեր պետականությունը կախված են մեկ անհատի քմահաճույքից։
     • Սա ազատության վերջն է. Ժողովրդավարությունը նշանակում է իշխանության փոփոխություն։ Իսկ այս լոզունգը բացահայտ հայտարարում է՝ «Ես մնալու եմ հավերժ, որովհետև առանց ինձ դուք ոչինչ եք»։
     • Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը։ Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է, իսկ կույր հնազանդությունը՝ խրախուսանք։
     Եթե այսօր թույլ տաք, որ ձեր ուղեղները լվանան «անփոխարինելիության» այս թույնով, վաղը սթափվելու եք մի երկրում, որտեղ ձեր ձայնը, ձեր երազանքներն ու ձեր իրավունքները ոչինչ չարժեն առաջնորդի լուսանկարի համեմատ։
     Մերժե՛ք անձի պաշտամունքը։ Մերժե՛ք բռնապետության սիմվոլները»:

Տարվա ուսուցիչը՝ օրվա ահաբեկի՞չ․ Թրամփի ընթրիքի ժամանակ կրակողը ցուցմունք է տվել


Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ հնչեցնելու մեջ կասկածվողը ձերբակալությունից հետո առաջին ցուցմունքն է տվել։ Նա խոստովանել է, որ թիրա…

CNN-ը մեկնաբանել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անվտանգության մակարդակը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

Անակնկալը իրավապահ մարմինների պլանավորման թշնամին է

«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան

«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք` որպես ազգ և որպես պետություն, ձախողեցինք «Այլևս երբեք»-ը, այն չվերածելով համապարփակ ռազմավարության, և չստեղծելով այնպիսի նախնական պայմաններ, որոնք անհնար կդարձնեին «Այլևս երբեք»-ի ձախողումը, կամ առնվազն դրա գինն անասելի բարձր կլիներ: Սա ոչ միայն անվտանգության հարց էր, այլև արժանապատվության ու մենք պարտվեցինք` թույլ տալով 2020-2023 թվականների աղետը:
     Մենք պարբերաբար կրկնում էինք «Այլևս երբեք» («Never again»), բայց չէինք մտածում այն մեխանիզմների մասին, որոնք «Այլևս երբեք»-ը («Never again») կգործնականացնեին` դարձնելով մեր կյանքի փիլիսոփայությունն ու մեր պետականության ֆունդամենտը:
     Մենք ձախողեցինք իշխող էլիտաներ ձևավորելիս` դա դիտարկելով ոչ թե ազգային ու պետական մարտահրավերների առանցքում, այլ թիմային ու խմբային պայքարի, ինչը հանգեցրեց 2018 թվականին Հայաստանի ինստիտուցիոնալ կոլապսին ու որպես հետևանք` կոլաբորացիոնիստական մտածողության արմատացմանը հասարակության որոշակի շրջանակներում, ու որ առավել աղետալին էր` իշխող շրջանակներում:
     2023 թվականին` Արցախում, էթնիկ զտումը վերջնականապես հարվածեց «Այլևս երբեք»-ի մեր բանաձևին, ցույց տալով, որ սխալվել ենք, որ այս պայքարում պարտվել ենք…
     Ի տարբերություն մեզ Իսրայելը` որդեգրելով «Այլևս երբեք» («Never again») բանաձևը, այն գործիքայնացրեց, ստեղծելով իր «Samson option»-ը, որի փիլիսոփայությունն այն է, որ գոյաբանական սպառնալիքի դեպքում Իսրայելը իր հետ միասին կպայթեցնի ամեն ինչ… Գուցե ամորալ է հնչում, բայց տեսակի պաշտպանությունը չի կարող ճանաչել արգելքներ, այդ թվում` բարոյական:
     Իսրայելում երբեք չասեցին, թե իրենց ԱՄՆ-ն կպաշտպանի, այլ ԱՄՆ-ն դիտարկեցին որպես օժանդակ ուժ գոյության պայքարի մեջ, բայց ոչ երբեք որպես հիմնական պաշտպան, և դա ստիպեց ձևավերել ուժի գեներացման սեփական բանաձևը:
     Արդեն այսօր երբեմնի «հող խաղաղության դիմաց» բանաձևը ակտուալ չէ Իսրայելի համար, որովհետեւ Իսրայելը հասավ ուժի փոխարկման բարձր մակարդակի, որդեգրելով թրամփյան «Խաղաղություն ուժի միջոցով» բանաձևը:
     Հայաստանի և Իսրայելի տարբերությունը պետականաշինության փիլիսոփայության մեջ է` ուժի փոխարկման: Նրանք ուժ գեներացնելու խնդիր ունեին, հետո` ուժի փոխարկման, իսկ հիմա` ուժի պրոյեկտման:
     Մենք ունենալով ուժի պաշարներ, ձախողեցինք ուժի փոխարկման փուլում, զրկվելով ուժի պրոյեկտման հնարավորությունից:
     Հիմա ունենք դեռ կարճ ժամանակ, վերաիմաստավորելու մեր անցյալն ու նախագծելու ապագան, որովհետեւ հաջորդ նման հնարավորությունն հավանաբար չեն ունենա:
     Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկիայի հայկական թագավորության, Առաջին Հանրապետության վերջին օրերը ճիշտ այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը` հասարակության բևեռացվածություն և ներքին ատելություն, էլիտաների անզիջում պայքար իշխանության համար, արտաքին դերակատարների միջամտություն, կենտրոնական իշխանության անգործունակություն…
     Պետք է գոնե այս անգամ` երկու հազարամյակների ընթացքում գեթ մեկ անգամ, կործանման շղթան ճեղքել…»:

Ե՞վս մեկ մահափորձ․ Թրամփին ու Վենսին հազիվ են փրկել, վիրավորներ կան (տեսանյութ)(տեսանյութ)


Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին, որի մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրակոցներ են հնչել։ Թրամփին շտապ դուրս են բերել ընթրիքից։ Փոխնա…