«Ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին». Վիտալի Պետրոսյան

Արցախցի գրող Վիտալի Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ տաքսի էի վարում և մի քիչ ավելի ուշադիր էի ուղևորների պահվածքի նկատմամբ, որովհետև մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին, ցանկանում էի ուղղակի ինքս ինձ համար հասկանալ նրանց հոգեբանությունը: Պատմեմ պատմություններից մեկը: Առինջից պատվեր եմ ստանում դեպի Մաշտոցի պողոտա: Ուղևորներս երեք հոգի են՝ մի կին և երկու երիտասարդ տղա: Տղաներից մեկը պատմում է, որ մարզից է գալիս, և վարորդը անընդհատ ճանապարհին կանգնում և օգնում էր օգնության կարիք ունեցող մարդկանց: Եվ օրինակներ է բերում, թե ինչպես վարորդը օգնեց մոլորված ռուս զբոսաշրջիկներին գտնել ճանապարհը, ինչպես օգնեց անսարք մեքենայի վարորդին` սարքել մեքենան և վերջում էլ իր համարը տվեց, թե` հասնես տեղ, զանգիր, որ հանգիստ լինեմ: Պատմում է այնպիսի տոնով ու առոգանությամբ, ձայնի մեջ արհամարհանքի շեշտ, որ ոչ թե զարմացած է, այլ իր համար անընդունելի է մարդկանց օգնելը, ուղղակի մարդ լինելը և վերջում էլ ավարտում է իր պատմությունը անասնական քրքիջով: Լսում էի անկախ ինձնից և զզվանքի զգացողությունը համակում էր մարմինս, որը չէի կարողանում թաքցնել: Հասել ենք այն կետին, որ մարդուն վայել արարքը զարմացնում ու քննադատության է արժանանում արդեն կաստաների բաժանված հայ հասարակության մեջ: Իսկ այս հասարակության ամենաստորին կաստան այ նման մարդիկ են, որոնց կյանքի միակ նպատակը ուտելն ու կերածը մարսելն է: Եվ ովքե՛ր էին երեկ փարթիի մասնակիցները, եթե ոչ նման մտածելակերպով մարդիկ, որոնց համար արժեքները միայն իրենց մարմնից ծորացող հեղուկներն են: Քաղաքացու օր, այն քաղաքացու, որ երբեմնի հպարտ Հայաստանից ու հայից թողեց միայն փոշին, թողեց մի տարածք, որտեղ խրախուսվում է միայն բարոյազկրությունը, անպատիվ կյանքով ապրելը և լափակերությունը: Դե՛ զըխկրտվեք»:

Ալիևին «խաղաղարար» ջանքերի համար «Խաղաղության և հաշտեցման մրցանակ» են հանձնել

Համարում եմ, որ քաղաքացիական բնակչության դեմ ցանկացած հանցագործություն մարդասիրության և մարդկայնության սկզբունքների խախտում է

Կարճատեւ անձրեւներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան

Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին…

Իսրայելի նախագահը փորձում է հասնել Նեթանյահուի և դատախազության միջև համաձայնության կայացմանը

Ուստի նախագահը գտնում է, որ նախքան ներման խնդրագիրն ըստ էության դիտարկելը, ճիշտ է սպառել այն գործընթացը․․․

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյ…

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան․ Օդի ջերմաստիճանը կնվազի