Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը

ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հարցերով մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Ընդգծվել է բնիկ ժողովուրդների ավանդական գիտելիքների և փորձի առանցքային նշանակությունը կենսաբազմազանության պահպանման գործում։ Անդրադարձ կատարելով 2026թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ շեշտվել է, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունն է ապահովել ներառական և մասնակցային համաժողով՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների լիարժեք ներգրավմամբ։

Նշվել է, որ Հայաստանը, որպես COP17-ի նախագահություն, հանձնառու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի կանոնակարգի (modus operandi) շուրջ կառուցողական և արդյունքահեն քննարկումների ապահովմանը։

Իսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը

Քաղաքականություն

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխությանը և վարչապետի անունից ստացել մրցանակ։

«Ստանալով «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման մրցանակը՝ դեսպան Սոս Ավետիսյանը մեջբերել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալության խոսքերը»,- նշված է դեսպանատան հաղորդագրությունում։

Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի անձինք, ինչպիսին է իր մասնակցությամբ ընդունելության ժամանակ կրակ բացած տղամարդը, փոխեն Միացյալ Նահանգների կուրսը։ «Մենք թույլ չենք տա նմանատիպ մարդկանց փոխել մեր երկրի կուրսը»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան համախմբվել և գործել միասնաբար, միաժամանակ խոստացել է «լինել նրանց կողքին»։

Հիշեցնենք՝ արտակարգ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին։

Թրամփը իր երկու նախագահական ժամկետների ընթացքում առաջին անգամ էր որոշել մասնակցել այդ միջոցառմանը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ինքը և իր վարչակազմի անդամները անվտանգ են, իսկ չարագործը՝ ձերբակալված։

Իշխանությունները հայտնել են կասկածյալի անունը՝ Կալիֆոռնիայի 31֊ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալեն։

Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են՝ ապրիլի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները

Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները մասնակցել են մարզային շաբաթօրյակին՝ կատարելով ճանապարհների, դրանց հարակից գոտիների մաքրում, բարեկարգում։ Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Նման աշխատանքներ իրականացվում են նաև մշտապես՝ ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակում»,- հայտնում են հիմնադրամից։

Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը

Տեսանյութեր

«Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և Հայաստանի տարածքի վրա կպտտվի առաջիկա հինգ օրերի ընթացքում»,-սոցցանցում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։