Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։

Բանկերի կողմից վճարված բոլոր միջոցների կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքագրված գումարները կազմել են 28,25 մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից՝ 400,6 մլն դրամ։

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ բանկերի շահութահարկի գծով հավաքագրումները կազմել են 10,37 մլրդ դրամ, եկամտային հարկինը՝ 13,94 մլրդ դրամ, ԱԱՀ-ն՝ 1,29 մլրդ դրամ, այլ հարկերի և տուրքերի գծով՝ 3,05 մլրդ դրամ։

Անցած եռամսյակի վճարումների ծավալով բանկերի շարքում առաջատարների հնգյակում ներառվել են Ամերիաբանկը՝ 4,87 մլրդ դրամ (13-րդ տեղ), Արդշինբանկը՝ 4,09 մլրդ դրամ (17-րդ տեղ), ԱԿԲԱ բանկը՝ 3,77 մլրդ դրամ (18-րդ տեղ), Էվոկաբանկը՝ 2,33 մլրդ դրամ (25-րդ տեղ) և Ինեկոբանկը՝ 2,18 մլրդ դրամ (32-րդ տեղ)։

Խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են Ֆասթ Բանկը՝ 1,56 մլրդ դրամ (48-րդ տեղ), Կոնվերս բանկը՝ 1,5 մլրդ դրամ (51-րդ տեղ), Հայէկոնոմբանկը՝ 1,45 մլրդ դրամ (54-րդ տեղ), IDBank-ը՝ 1,41 մլրդ դրամ (56-րդ տեղ), Արարատ բանկը՝ 1,25 մլրդ դրամ (65-րդ տեղ), ՎՏԲ Բանկ (Հայաստան)-ը՝ 1,16 մլրդ դրամ (69-րդ տեղ) և ԱՄԻՈ ԲԱՆԿ-ը՝ 1,13 մլրդ դրամ (71-րդ տեղ)։

Մնացած հինգ բանկերը ցանկում զբաղեցրել են հետևյալ դիրքերը. Արմսվիսբանկ՝ 782,9 մլն դրամ (102-րդ տեղ), Արցախբանկ՝ 401 մլն դրամ (204-րդ տեղ), Յունիբանկ՝ 296,3 մլն դրամ (273-րդ տեղ), Բիբլոս Բանկ Արմենիա՝ 292,8 մլն դրամ (273-րդ տեղ) և Մելլաթ բանկ՝ 169,1 մլն դրամ (512-րդ տեղ)։

Հայաստանի Կենտրոնական բանկի վճարումների ընդհանուր գումարը կազմում է 768,3 մլն դրամ։

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2025 թվականի առաջին եռամսյակի համար հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 459,3 մլրդ դրամի հարկային և մաքսային վճարումներ։ Ցանկը գլխավորում է Mobile Center Art-ը (վճարումների ծավալը՝ 21,37 մլրդ դրամ), երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն (19,76 մլրդ դրամ), եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (15,48 մլրդ դրամ)։

«Հրապարակ». Էքսպերիմենտալ քննություն գրականությունից ու պատմությունից. ինչո՞ւ են որոշել սխալները հաշվի չառնել

«Հրապարակի» զրուցակիցը գրականության ուսուցչուհի Հերմինե Դավթյանն է: – Տիկին Դավթյան, ԿԳՄՍ նախարարության որոշմամբ` 9-րդ դասարանի աշակերտներն այս տարի «Գրականո…

Չմոռանալով պատմությունը՝ պետք է կարողանանք առաջ շարժվել․ Արմեն Սարգսյան

Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, սակայն ապրիլի 24-ը միայն ցավի և հիշողության օր չէ. ասել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այն նաև խորհրդանշում է մեր ժողովրդի կենսասիրությունը, համառությունը, նպատակասլացությունը, չկոտրվելու վճռականությունը, վերապրելու և վերստին արարելու ուժը։

Չմոռանալով մեր պատմությունը՝ պետք է կարողանանք առաջ շարժվել՝ ապագայի հանդեպ լավատեսությամբ, հույսով ու հավատով»,- նշել է Սարգսյանը։

«Թոշակների բարձրացման հետ կապված ռիսկեր էիք տեսնում․ շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Թոշակների բարձրացման հետ կապված ռիսկեր էիք տեսնում․ շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին

«Թոշակների բարձրացման հետ կապված դուք ռիսկեր էիք տեսնում, հիմա շարունակո՞ւմ եք ռիսկային համարել, շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»,- լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Ո՛չ»,- համառոտեց նախարարը։ Դիտարկմանը՝ ձեր կարծիքը փոխվել է, երբ Փաշինյանը որոշեց բարձրացնե՞լ թոշակը, նախարարը փակեց մեքենայի դուռը և հեռացավ։

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները

Հայաստան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։ 

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»։

«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ

«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։
     Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։
     Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
     Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։
     Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:

Պահանջատիրությունը` որպես անվտանգության հիմք․ «Genesis Armenia»

Հայոց ցեղասպանությունը մնում է XX-րդ դարի ամենաողբերգական վայրագություններից մեկը, որի կազմակերպիչը, համակարգողն ու պատասխանատուն Թուրքիա պետությունն է. ասված է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարությունում։

«Զանգվածային սպանությունները, հարկադիր տեղահանությունները և մի ամբողջ ժողովրդի մշակութային և ֆիզիկական գոյության ոչնչացումը պահանջում են դատապարտում և փոխհատուցում։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու շարունակական մերժումն ու պատմության վերանայման ձախողված փորձերը հավերժացնում են մարդկության դեմ այս հանցագործության ժառանգությունը մինչև օրս։ Հայատյաց այս ժխտումը պատմական վեճի հարց չէ, այլ շարունակական ձախողում, որը խոչընդոտում է հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնմանը, երկխոսությանը, հնարավոր հաշտեցմանը և խաթարում վստահությունը։ Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա կենտրոնական հարց Հայաստանի և Թուրքիայի, հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության օրակարգում, քանի որ միջհասարակական և միջպետական իրական կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց պատմության ամենացավոտ էջի ճանաչման, դատապարտման և հանցագործությունը չկրկնելու անվտանգային հստակ երաշխիքների ձևավորման։

Ցեղասպանության և եղելության ժխտման՝ արդեն 111 տարի ձգվող ստվերն արտացոլվում է նաև վերջին տարիների իրադարձություններում, ինչպիսին է Արցախի կորուստն ու հայաթափումը։ Անցյալի և ներկայի միջև զուգահեռները պահանջում են ոչ միայն պատմական հանցագործությունների անհապաղ և անվերապահ ճանաչում, այլև դրանց ժամանակակից հետևանքների հաղթահարման գործնական քայլեր։

Պահանջատիրությունը լոկ նշանաբան չէ, ոչ էլ հարգանքի դրսևորման քայլ սեփական պատմության ու նախնիների հանդեպ․ այլ` ժամանակակից աշխարհում ազգի պատմության ողբերգական իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու նախապայման, պետությունների միջև քաղաքակիրթ երկխոսության, հնարավոր հաշտեցման և զարգացման նախապայման։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, բայց հաջողության գրավականը ուժեղ, անվտանգ, տնտեսապես և տեխնոլոգիապես հզոր, սոցիալապես արդար, առողջ ու առաջադեմ երիտասարդությամբ Հայաստան պետության կայացումն է»,- նշված է հայտարարությունում։

ԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառի

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում չի կիրառի միջուկային զենք՝ նշելով, որ ԱՄՆ-ն իր ռազմական նպատակներին հասել է ավանդական եղանակով, գրում է BBC-ին։

Լրագրողի հարցին, թե արդյոք նա կօգտագործի միջուկային զենք Իրանում, Թրամփը պատասխանել է. «Հիմարություն»՝ հավելելով․ «Ինչո՞ւ պետք է կիրառեմ միջուկային զենք, երբ մենք լիովին՝ ավանդական եղանակով ոչնչացրել ենք նրանց առանց դրա»։ «Ոչ ոք երբեք չպետք է թույլ տա, որ միջուկային զենք օգտագործվի»,- ասել է ԱՄՆ նախագահը։