Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

ՀԱԿ-ը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման…

Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

ՀԱԿ-ը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման…

«Մայքլ»․ Ջեքսոնի մասին կենսագրական ֆիլմը հակասական արձագանքներ է առաջացրել

«Մայքլ»․ 7 տարի տևած նկարահանումներից հետո Մայքլ Ջեքսոնի մասին առաջին կենսագրական ֆիլմն արդեն հասանելի է եվրոպական կինոթատրոններում, իսկ ամերիկյան կինոթատրոններում կցուցադրվի վաղը․ գրում է Euronews-ը։

Անտուան ​​Ֆուկուայի ֆիլմը, որը պատմում է փոփի արքայի աստղային վերելքի մասին, լայն քննադատության է արժանացել և մեղադրվել Ջեքսոնի խնդրահարույց կյանքը «սպիտակեցնելու» համար:

Ֆիլմի հասցեին բազմաթիվ քննադատությունների պատճառը Ջեքսոնի դեմ ուղղված մանկական սեռական բռնության մեղադրանքներին չանդրադառնալու որոշումն է․ նշվում է, որ ֆիլմում ներառված չէ ոչինչ, որը կարող է բացասական անկյունից ներկայացնել փոփի արքային։

Քննադատների բացասական արձագանքը, սակայն, լավ չեն ընդունել երգչի ընտանիքի անդամները և ֆիլմի դերասանները, որոնք դեմ են արտահայտվել Մայքլի մասին բացասական ակնարկներին։

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումն ու աջակցությունը Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից է…

Վրդովմունքով տեղեկացանք․ Մայր Աթոռի կոչը ՀՀ կառավարությանը


Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու…

«Նորածին երևանցու կյանքն է վտանգված․ խնդրում եմ Ձեր միջամտությունը»․ Քրիստինա Վարդանյան

«Նորածին երևանցու կյանքն է վտանգված․ խնդրում եմ Ձեր միջամտությունը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Մեծարգո՛ պարոն վարչապետ,
     Երեք տարի անընդնեջ Երևանը զանգվածաբար զրկվում է հազարավոր տեղական և բարձր սանիտարական արժեք ներկայացնող հասուն ծառերից, որոնք փոխարինվում են քաղաքի կլիմային և փողոցների կանաչապատման համար որպես հիմնական տեսակներ չնախատեսված, սանիտարական ֆունկցիայից զուրկ դեկորատիվ հատկանիշներով օժտված՝ այգեպուրակային տարածքների համար նախատեսված տեսակներով (ալբիցիա, կատալպա, հուդայածառ և այլն)։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը բնակչության առողջության, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության համար՝ հարկ եմ համարում դիմել Ձեզ՝ ՀՀ բնակիչներին բազմաթիվ վտանգներից պաշտպանելու նպատակով։
     Նշված բույսերը խորհրդային տարիներից ի վեր, միշտ տնկվել են Երևանում ԲԱՑԱՌԱՊԵՍ այգեպուրակային տարածքներում՝ հաշվի առնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը բնակչության առողջությունը պաշտպանելու հարցում։ Կանաչապատումը՝ առողջության մասին է, այն կոմունալ հիգիենայի բաժին է, ուսի աշխատանքները չեն կարող իրականացվել առանց այս գիտության դրույթները հաշվի առնելու։ Ամբողջ աշխարհում՝ կլիմայի փոփոխության պարագայում, շեշտը դրված է հասուն ծառերի և տեղական տեսակների կարևորության և պահպանության վրա, իսկ Երևանում արվում է ուղիղ հակառակը՝ զանգվածային ծառահատումներ, ծառերը այլանդակող խորը էտ և օտարածին, շատ անգամ գաճաճ սաղարթով բույսերից ստեղծվող փողոցների տնկարկներ։
     Որպես Երևանի ավագանու անդամ, բժիշկ, գիտնական, կանաչապատման ոլորտի մասնագետ, ով տասնամյակներ զբաղվում է բնակավայրերի կանաչապատման գիտական և կիրառական գործունեությամբ (ավելի քան 90 հոդվածների, մենագրության հեղինակ եմ), խնդրում Ձեզ միջամտել և բազմակողմանի գիտական վերլուծության արդյունքներ պահանջել բնակչության առողջության համար ծանրագույն հետևանքներով լի, հասուն ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ։ Հեղափոխությունից հետո, 2019-2022թթ.՝ կրկին լինելով ընդդիմադիր ավագանու անդամ, աշխատել եմ «Իմ քայլը» խմբակցության հետ Երևանի բնապահպանական ծրագրի վրա, իսկ հետագայում, ներկայից Կանաչապատման ՀՈԱԿ-ի թիմում ամեն ծառի համար պայքարել ենք՝ սկսել ենք ծառերի զանգվածային բուժման աշխատանքներ և արգելել խորը էտը։ Այն մեթոդաբանությունը, որ այսօր կիրառվում է, մեղմ ասած, ճիշտ չէ։ Գիտական փաստերը վկայում են, որ այս գործընթացը բերելու է բնակչության կյանքի որակի, հիվանդացության և մահացության ցուցանիշների ավելացմանը։
     Սա քաղաքական շահարկման հարց չէ, երբ նորածին երևանցու կյանքն է վտանգված։
     Մինչ օրս հասուն ծառերից զրկվել են՝

-Մոսկովյան,
     -Սայաթ-Նովա,
     -Ամիրյան (մասնակի),
     -Թումանյան,
     -Մելիք-Ադամյան,
     -Ալեք-Մանուկյան,
     -Պարոնյան,
     -Պրոշյան,
     -Ուլնեցի,
     -Բագրատունյաց փողոցները։
     Ծառերի նման զանգվածային փոխարինումները՝ Երևանի նման ծանրագույն խնդիրներով պարուրված շոգ քաղաքում, պետք է արվեն խիստ փուլային, խստագույնս հետևելով միջազգային գիտական փորձին, չափորոշիչներին և անկախ փորձագետներից ու գիտնականներից ձևավորած թիմի ներգրավվմամբ։ Իսկ Երևան քաղաքը նույնիսկ Գլխավոր դենդրոլոգ չունի, ով ի պաշտոնե պատասխանատու է քաղաքի ծառերի համար։
     Նշեմ նաև, որ անհասկանալի պատճառներով, 03.05.2023թ.
     ՇՄԱԳ-ի մասին ՀՀ-110-Ն օրենքում արվեցին փոփովություններ և փաստացի, փողոցներում ծառահատումները դարձան ՇՄԱԳ փորձաքննություն չպահանջող գործընթաց, տարօրինակ մի բան (ունենք դատական վճիռ այս մասով)։ Ստացվում է, որ փողոցներում հազարավոր ծառերի հատումները չունե՞ն շրջակա միջավայրի վրա ազդեցություն… Նշեմ նաև, որ այս ամենը հակասում է Օրհուսի կոնվենցիային (ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիա՝ «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության վերաբերյալ»)։
     Հավելեմ, որ ինձ ի պատասխան նամակներում, բազմաթիվ միջազգային փորձագետներ՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից միաձայն նշում են. «Մի զրկեք փողոցները հասուն ծառերից, սարսափելի ծանր է լինելու քաղաքի վնասված կանաչ ԿՄԱԽՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, տասնամյակներ են պահանջվելու կորցրածը վերականգնելու համար»…
     Ֆրանսիայի Հանրապետության լամդշաֆտային ֆեդերացիայի նախկին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիտխորհրդի անդամ Միշել Պենան գրել է. «Պահպանեք հասուն ծառերը, սովորեք մեր սխալների վրա»…»։

Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները․ Մայր Աթոռ

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին. Տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։

Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»,- ասված է հաղորդագրությունում։