«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով

«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով

Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը Եվրոմիությանն անդամակցելու դեպքում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին անդամակցությունը, ամենահամեստ գնահատականներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10.5 տոկոսային կետով) և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման: Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից: Ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- ասել է Շևցովը, որի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

Փաշինյանը կոչ է անում թոշակառուներին ճամփորդել


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հերթական մասը, կենսաթոշակառու…

Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։

 

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը։

Իրանն արձագանքել է Ադրբեջանի տարածքում դիվերսիա նախապատրաստելու մասին Իսրայելի հայտարարությանը

Նման հայտարարությունների նպատակը Իրանի և Ադրբեջանի միջև պառակտում մտցնելն է։ Իսրայելական ահաբեկչական վարչակարգը փորձում է թշնամանք սերմանել հարևանների միջև՝ սեփական նպատակներին այլոց հաշվին հասնելու համար…

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք


Հայաստան


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին, և տեղափոխել Շենգավիթի բաժին։

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։

36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



ՔՊ-ն նախատեսում է տարեկան առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է տարեկան 2-3 համաշխարհային աստղերի համերգ կազմակերպել Հայաստանում։ Ներկայացնելու կուսակցության…

Սանհանգույցն ու՞ր ա, տիկի'ն տնօրեն, սրանք ստեղ մի' պահեք, պահեստային սենյակում դրեք. Փաշինյան

Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է: Այս մասին…

Քրեական ոստիկանությունում ընդունել են Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությանը


Տեսանյութեր


Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ, Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը՝ դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։ 

Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ և քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։

Գեներալ Հասան Հադի Լազիզ Ալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ու երկրների հետ սերտ համագործակցությունը։ 

Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան՝ նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։ 

Պատվիրակությունն այցելել է նաև ՆԳՆ կրթահամալիր։ 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։ 

Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։



Ուկրաինան ծրագրում է պայթյուն կազմակերպել ՌԴ ՊՆ օբյեկտների մոտ. Դաշնային անվտանգության ծառայություն

ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է 1981 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու․․․