
Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը Եվրոմիությանն անդամակցելու դեպքում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին անդամակցությունը, ամենահամեստ գնահատականներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10.5 տոկոսային կետով) և գնաճի 22.6 տոկոսային կետով աճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման: Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից: Ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ»,- ասել է Շևցովը, որի խոսքերը մեջբերում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: