Այս մարդկանց ռադիկալիզմը հասել է պետությանը․ ոչ միայն քաղաքականապես են հիվանդ, այլև մշակութապես

«Մեր արձանագրումն է՝ ինչպես
արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն
է։ Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ բոլոր հարաբերություններում լեգիտիմությունն
առանցքային գործոն է, այդ թվում՝ անհատական հարաբերություններում, համայնքային հարաբերություններում
և այդպես շարունակ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական
ծրագիրը։

Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում
է ներքին անվտանգությանը, որի խոսույթը հետևյալն է. ներքին անվտանգության հայեցակարգը
նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին։

Վարչապետի խոսքով՝ ներքին լեգիտիմության
աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը և պետություն ունենալու նրա գործնականացված
կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների
անառարկելի լեգիտիմությամբ։

Քաղաքագետ Գագիկ Քամալյանը կարծում
է, որ ընդհանրապես ներքին լեգիտիմությունը ոչ միայն պետական կյանքի կազմակերպման, այլ
նաև հասարակական հարաբերությունների տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի։

«Ընդհանրապես ժողովրդավարական
երկրներում լեգիտիմությունը ժողովրդավարության ամենակարևոր խմորիչն է։ Եթե չունես ներքին
լեգիտիմություն, ապա շատ դժվար է կառավարել թե՛ պետությունը, թե՛ նաև հասարակական կյանք
ասվածը»,- ասաց Գագիկ Քամալյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն
հայտարարությանը, որ ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման
նպատակով իրականացնում է սահմանափակումներ, քանի որ առանց սահմանափակումների կիրառման
հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ, Գագիկ Քամալյանն ասաց, որ սա      նպաստում
է, որպեսզի հասարակական հարաբերությունների մշակույթը կայանա սահմանադրորեն։ Գագիկ
Քամալյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն է այդ ներքին լեգիտիմությունը
հաստատելու և հասարակությանը գիտակցական նոր մակարդակի հասցնելու համար։

Խոսելով նաև վերջերս վարչապետի
և նրան հարվածելու փորձ արած երիտասարդի միջադեպի մասին, երբ ընդդիմությունը վարչապետի
անվտանգության աշխատակիցների օրինական գործողությունները փորձում էր որպես բռնություն
ներկայացնել, Գագիկ Քամալյանն ասաց
այստեղ կա երկու հարթություն, մի հարթությունը քարոզչականն
է, այսինքն՝ կազմակերպված կերպով փորձ են անում խաղալ հասարակության էմոցիաների վրա,
օրենքին, օրենքի գերակայությանը փորձում են հակադրել ինչ-որ էմոցիոնալ բնորոշումներ՝
անպաշտպան կին է, կերակրող մայր է, անչափահաս տղա է, վատառողջ է և այլն։

«Ես ինքս ռադիկալ ընդդիմություն
եմ եղել, բայց ունեի մի շատ կարևոր սկզբունք՝ իմ ընդդիմադիր լինելը տարածվում էր իշխանության
վրա, ոչ թե պետության։ Այս մարդկանց դեպքում ընդդիմադիր լինելը, ռադիկալ տրամադրվածությունը
շրջանցում է իշխանությանը և հասնում է պետությանը։ Երբ որ մենք ընդդիմադիր էինք, իսկ
այն տարիներին հասկանում եք, թե այդ ավտորիտար պայմաններում ընդդիմադիր լինելն ինչ
է
ր նշանակում, այն ժամանակ որևէ մարզիկ, որևէ արտիստ շատ հազվադեպ
էր լինում, որ ընդդիմությանը պաշտպանեին, հիմնականում բոլորը կարծես թե լոյալ էին իշխանությանը
կամ լուռ էին։ Բայց մենք ոչ մեկին չէինք թիրախավորում, ոչ մեկի հանդեպ ատելություն
չէինք տարածում։ Այս պրոցեսի մեջ երեկվա Արթուր Աբրահամի դրվագը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ
է եղել, ընդամենը շնորհակալություն է հայտնում, տեսեք՝ ինչպես թիրախավորեցին։ Սա խոսում
է այն մասին, որ այս մարդիկ ոչ միայն քաղաքականապես են հիվանդ, նաև մշակութապես են
հիվանդ»,- նշեց Գագիկ Քամալյանը։

Ամփոփելով, թե որքան կարևոր է
ներքին լեգիտիմությունը, նա նշեց, որ դա օրգանապես կապված է արտաքին լեգիտիմության
հետ։



 «Տարիներ շարունակ ինչո՞ւ էր Հայաստանի արտաքին
քաղաքականությունը նման ողորմելի վիճակում՝  որովհետև չկար ներքին լեգիտիմություն, և դա շղթայաբար
գնում էր նաև դեպի արտաքին աշխարհ։ Դրա համար  Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Հայաստանը գրեթե
վերածել էին ռուսական պրոտեկտորատի։ Եվ հիմա, երբ որ Հայաստանը փորձում է որոշակի ինքնուրույնություն
դրսևորել՝ բոլոր դժվարություններով հանդերձ, տեսեք՝ Ռուսաստանն ինչպես է մեզ վերաբերվում,
որովհետև նախորդ 20, 25, 30 տարիների ընթացքում հայաստանյան իշխանությունները սովորեցրել
էին Ռուսաստանին, որ մենք պետք է այսպիսին լինենք. սա ևս գիտակցության խնդիր է, պետության
ընկալման խնդիր է»,- եզրափակեց Գագիկ Քամալյանը։   

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Apple-ը հայտարարել
է ղեկավարության փոփոխության մասին։

 

Ընկերության սարքավորումների
ճարտարագիտության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսը սեպտեմբերի 1-ից կստանձնի գործադիր
տնօրենի պաշտոնը։

 

Ներկայիս գործադիր
տնօրեն Թիմ Քուքը, ով ղեկավարում է ընկերությունը 2011 թվականից, կանցնի գործադիր նախագահի
պաշտոնին։

 

Ընկերության մամուլի
հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի կողմից ապրիլի
17-ին։

Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Apple-ը հայտարարել
է ղեկավարության փոփոխության մասին։

 

Ընկերության սարքավորումների
ճարտարագիտության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսը սեպտեմբերի 1-ից կստանձնի գործադիր
տնօրենի պաշտոնը։

 

Ներկայիս գործադիր
տնօրեն Թիմ Քուքը, ով ղեկավարում է ընկերությունը 2011 թվականից, կանցնի գործադիր նախագահի
պաշտոնին։

 

Ընկերության մամուլի
հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի կողմից ապրիլի
17-ին։

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպական միությունը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ստորագրեցին վարչական պայմանավորվածություն՝ նշանավորելով աղետների դիմակայության բարձրացման ուղղությամբ կարևոր առաջընթաց։

 

Պայմանավորվածությունը բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկատվության փոխանակումը և կարողությունների զարգացումը։

Հիմնական ուղղություններն են․

• Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով,
• փորձագիտական կարողության և լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել և բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը,
• մասնակցություն  համատեղ վարժանքներին, սեմինարներին և աշխատաժողովներին,
• աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից և պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության և համատեղ վերապատրաստման համար։ Մեր հանձնառությունն  աջակցելու Հայաստանին՝ առավել կայուն և դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- միջոցառման շրջանակում նշել է գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:

«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ մենք հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – հավելել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արմեն Ղազարյանը։

Սամվել Կարապետյանը չի տիրապետում իրավիճակին, Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի ամաչեր․ Արամ Սարգսյան

Տնտեսությունն է որոշում պետության հզորությունը, բանակի
սպառազինվածությունը, հետևաբար նաև խաղաղության հարատևությունը։ Խաղաղությունը
կարող է հարատև դառնալ, եթե կա զարգացած, աշխարհի հետ համահունչ քայլող տնտեսություն։
Որովհետև պատերազմներում հաղթում են տնտեսությունները, ոչ թե բանակները։  Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ 
Արամ Սարգսյանը «Հանրապետություն»
կուսակցության
արտահերթ համագումարի ժամանակ։

 

Անդրադառնալով
ընդդիմադիր երեք ուժերի՝ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի
շուրջ ձևավորված բևեռների՝ խաղաղության մասին ուղերձներին, թե՝ կգանք, կբերենք
երաշխավորված, ուժեղ խաղաղություն, մեր զրուցակիցը նկատեց. «Ձեր նշած ուժերը
խաղաղությունը տեսնում են արտաքին միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը
վերաբերում է ՌԴ-Բելառուս միությանը։ Այսինքն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ
ավելի խորացնելով հասնել նրան, որ ռուս զինվորը գա ու պաշտպանի մեզ, ՌԴ-ն էլ մեզ
սպառազինություն տա։ Մոտավորապես էս է համատեքստը։ Մենք տեսել ենք այդ
սպառազինությունը՝ «Իսկանդերներ» էին տվել մեզ։ 2000-ականներին մենք տեսանք
հրապարակ մտնող «Իսկանդերներ», մենք ծափահարում էինք դրանց ու համարում, որ
անպարտելի ենք։ Պարզվեց՝ դրանք 10 տոկոսով են աշխատում։ Հետևաբար ՌԴ-ի հետ
անվտանգություն ապահովելը մենք համարում ենք արդեն փորձված և իրեն չարդարացրած
տարբերակ։ Եվ դա է հավանաբար պատճառը, որ ՀՀ իշխանությունները սառեցրել են
գործունեությունը ՀԱՊԿ-ի հետ, որովհետև այդտեղից ռազմական օգնության որևէ տարբերակ
չեն տեսել։ Ի տարբերություն կառավարող ուժի՝ մենք առաջարկում ենք դուրս գալ
ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից»։


 

Անդրադառնալով
նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ մեր
հարցին՝ «ԹՐԻՓՓ-ը վտանգի  տակ է», Արամ
Սարգսյանը նկատեց՝ չի կիսում այդ վատատեսությունը, և հավելե
ց. «Քոչարյանը ի սկզբանե ԹՐԻՓՓ-ին դեմ է եղել,
ինքը կարծում է, որ այդ խնդիրը պետք է լուծել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ
կետով, և սա այն դեպքում, երբ այդ փաստաթղթի մնացած 8 կետերի չկատարման առումով Ռ
. Քոչարյանը ոչինչ չի ասել ո՛չ ՌԴ-ի իշխանությունների գործունեության առումով, ո՛չ
խաղաղարար ուժերի, ո՛չ Լաչինի միջանցքի փակման առումով։ Այսինքն՝ այստեղ զուտ
անձնական շահից բխող մոտեցում է, որ ներկայացնում է Քոչարյանը։ Նա ընդհանրապես
պիտի ամաչեր ճանապարհների մասին խոսելուց, որովհետև ինքն իր պաշտոնավարման վերջին
ամսվա մեջ ՀՀ երկաթուղիները տվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին։ Գերկարևոր
կլիներ, եթե երկաթուղիները մնային ՀՀ-ին, և այսօր արդեն Նախիջևանից մտնող ու դուրս
եկող գնացքները գային ու Ախուրիկի կամրջով անցնեին Թուրքիա»։

 

Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինե
Մանուկյան

  

Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացրել է, որ ճանապարհային աշխատանքների նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից ժամանակավորապես կփակվի Հ. Թումանյան փողոցը՝ Հ. Բաղրամյան-Հ. Թումանյան խաչմերուկից մինչև Ռ. Պատկանյան խաչմերուկ։

«Խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ հնարավոր անհարմարություններից խուսափելու համար»,- ասվում է հաղորդգրության մեջ։

Անահիտ Ավանեսյանը, Սրբուհի Գալյանը և Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժնման հատվածում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջել են «Արմավիր» ՔԿՀ-ի` վերջերս վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժնման հատվածում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Նախարար Ավանեսյանը ներկայացրել է ազատազրկված անձանց տրամադրվող բուժօգնության, այդ թվում` դեղապահովման ծրագրի վերջին բարեփոխումները:

Բուժսպասարկումն իրականացվում է գործող ընթացակարգերի և գործելակարգերի համաձայն՝ արտահիվանդանոցային պայմաններում. ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, իրականացվում են առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում, ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում նաև կազմակերպվում են տարեկան կանխարգելիչ այցեր։

 

Հիվանդանոցային բուժման ուղեգրումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ընդգծեց, որ հիվանդանոցային բուժումն իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի 24-ժամյա հսկողության տակ:

 

Անահիտ Ավանեսյանը շփվել է բուժօգնություն ստացող ազատազրկված անձանց հետ, լսել նրանց հարցերը:

Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր 

Նիկոլ Փաշինյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։

ԵՄ-ն կվերսկսի Բաքվի հետ համագործակցության նոր համաձայնագրի բանակցությունները

Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին վերջնական որոշում չի կայացրել. Բաղայի

Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։

«Պակիստանյան բանակցություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել»,- ասել է Բաղային։

Դիվանագետը նշել է, որ պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, պահվածքը և անընդունելի գործողությունները։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։