Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին վերջնական որոշում չի կայացրել. Բաղայի

Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։

«Պակիստանյան բանակցություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին վերջնական որոշում դեռ չի ընդունվել»,- ասել է Բաղային։

Դիվանագետը նշել է, որ պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, պահվածքը և անընդունելի գործողությունները։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։

Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *