Ասրյանը Ֆրանսիայում անցկացվող զորավարժության ամփոփիչ փուլի միջոցառումներին է մասնակցելԱՊՐ 17, 2026 17:31
Author: Julbaz
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար «այլևս վիճելի հարցեր չկան»․ ԹրամփԱՊՐ 17, 2026 17:38

Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է. Թաթոյան
Երկարաձգված կալանք, բերման ենթարկված անձինք. ի՞նչ եղավ Հակակոռուպցիոն դատարանում և շուրջը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ Կարապետյանը հրապարակային ելույթ ունենալու արգելք չունի։ Բայց արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել միայն մի շարք անձանց հետ(անուն-ազգանունները նշեց դատավորը)։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը տևեց ավելի քան հինգ ժամ։
Ոստիականների ուղեկցությամբ է Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարան եկել։ Նա հայտարարել է՝
իրավական բոլոր գործողությունները ուղղված են իր և իր թիմի անդամների դեմ։
«Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նիստին Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի։ Որևէ տրամաբանություն չկա այն երկարաձգելու։
Արամ Վարդևանյանն ասաց, որ պատրաստ են ավելացնել գրավի չափը տնային կալանքը վերացնելու համար։
Հիշեցնեմ՝ Սամվել Կարապետյանի կալանքը փոխվել էր 4 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Մինչ պաստաբանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել ապրիլի 15-ին, դատախազն էլ իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, սպասելի էր։
«Այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ», – ասել է Սամվել Կարապետյանը։
Նա 100 տոկոս է գնահատել գլխավորած ուժի շանսերը խորհրդարանական առաջիկա ընտրություններին։
Դատական նիստին զուգահեռ Հակակոռոպցիոն դատարանի հարակից հատվածում ակցիա էին իրականացնում Սամվել Կարապետյանի համախոհները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել միլիարդատեր բարերարին։
Ակցիայի ընթացքում վիճակը լարվել է, ոստիկաններն ու ակցիա իրականացնոները քաշքել են իրար։ Բերման է ենթարկվել 17 անձ։

Նա հայ ժողովրդից զզվում է, հայ ժողովուրդն` իրենից

Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ հունից դուրս եկավ` ընդդիմադիր ուժերին թիրախավորեց, իսկ նրանց ընտրազանգվածին որակեց «շուն ու շանգյալ»: ՀՀ 660 հազա…

Ո՛չ անցյալ, Ո՛չ ներկա․ ԱՊԱԳԱ՛

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել․ Ո՛չ անցյալ, Ո՛չ ներկա․ ԱՊԱԳԱ՛
Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը
Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։
Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային քննարկումներ՝ արցախցիների խնդիրների, բռնի տեղահանության հետևանքների և ինքնության պահպանման մարտահրավերների շուրջ։ Հանդիպմանն ընդգծվել է նաև մշակույթի դերը՝ ինքնության պահպանման հարցում։
Այս համատեքստում Հայ Տունը կարևոր դեր է կատարում՝ հանդիսանալով հայկական ազգային մշակույթի պահպանման և տարածման կենտրոն՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայում։ Կարեն Թադևոսյանի նախագահությամբ, ով նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահն է, Հայ Տունը բազմաբնույթ նախաձեռնություններ է իրականացնում այս ուղղությամբ։ Կենտրոնը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր՝ աջակցելով արցախյան մշակութային կենտրոններին, նպաստելով ավանդույթների, արվեստի և հավաքական հիշողության պահպանմանը։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և մարդասիրական ուղղություններով։
Հայ Տանը հյուրընկալել են մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ։
Միաժամանակ, Հայ Տունը վերահաստատել է իր հանձնառությունը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։
Կենտրոնը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ դառնալու արցախցիների ներկայացուցչական հարթակը Բելգիայում։