«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով։
Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ Կարապետյանը հրապարակային ելույթ ունենալու արգելք չունի։ Բայց արգելվում է շփում ունենալ և հյուրընկալել միայն մի շարք անձանց հետ(անուն-ազգանունները նշեց դատավորը)։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը տևեց ավելի քան հինգ ժամ։
Ոստիականների ուղեկցությամբ է Սամվել Կարապետյանը Հակակոռուպցիոն դատարան եկել։ Նա հայտարարել է՝
իրավական բոլոր գործողությունները ուղղված են իր և իր թիմի անդամների դեմ։
«Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նիստին Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի։ Որևէ տրամաբանություն չկա այն երկարաձգելու։
Արամ Վարդևանյանն ասաց, որ պատրաստ են ավելացնել գրավի չափը տնային կալանքը վերացնելու համար։
Հիշեցնեմ՝ Սամվել Կարապետյանի կալանքը փոխվել էր 4 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Մինչ պաստաբանները խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել ապրիլի 15-ին, դատախազն էլ իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։
Դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, սպասելի էր։
«Այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում էինք, այն էլ եղավ», – ասել է Սամվել Կարապետյանը։
Նա 100 տոկոս է գնահատել գլխավորած ուժի շանսերը խորհրդարանական առաջիկա ընտրություններին։
Դատական նիստին զուգահեռ Հակակոռոպցիոն դատարանի հարակից հատվածում ակցիա էին իրականացնում Սամվել Կարապետյանի համախոհները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել միլիարդատեր բարերարին։
Ակցիայի ընթացքում վիճակը լարվել է, ոստիկաններն ու ակցիա իրականացնոները քաշքել են իրար։ Բերման է ենթարկվել 17 անձ։