«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ով կմտածեր, որ մի օր կսինխրոնիզացվեն Օրուելի հակատրամաբանության շուրջ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ ««Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի հակատրամաբանությունը հայկական ու ադրբեջանական իշխանությունները հավասարապես կիրառում են մեր հանրության ու պետության դեմ:
     Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ…»։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կոչ է արել Ֆրանսիային ուժեղացնել ԵՄ-ի ճնշումն Իրանի վրա

Գերատեսչությունը նշել է, որ ամերիկյան կողմը կոչ է արել Փարիզին ղեկավարել ԵՄ ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են…

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում զրույց է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետԱՊՐ 16, 2026 11:59

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում զրույց է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետԱՊՐ 16, 2026 11:59

Հայաստանում Koreez-ը և Teach For Armenia-ն մեկնարկում են «Տարվա ուսուցիչ 2026» մրցույթը

Ապրիլի 16-ին Երևանում Koreez կրթական ծրագրի և Teach For Armenia հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր…

ԱՄՆ-ն ավարտել է ավելի քան 10 տարվա իր ռազմական ներկայությունը Սիրիայում. լրատվամիջոց

Հրապարակման համաձայն՝ վերջին ամերիկյան շարասյունը լքել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կասրակ ավիաբազան, որից հետո…

Ջահերով երթ, սգո օր եւ դրան հաջորդող տոնակատարություններ


Այս տարի 1915 թվականի հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Այս տարի նույնպես ապրիլի 23-ին՝ ՀՅԴ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ կկայանա ջահերով երթ, դեպ…

Նիկոլ, ինչքան էլ վախեցնես, մեկ է՝  Գարունը գալու է․․․


Քաղաքական դաշտ է մտել նոր ուժ՝ Սամվել Կարապետյանը, ով, ըստ իր ներկայացման և հանրային ընկալման, Հայաստանի ներսում չի կուտակել իր ամբողջ կարողությունը։ Նա ունի…

Արմեն Գրիգորյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի մանրամասները

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է…

«Այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)

«Այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում»․ Նաիրա Կարապետյան

«Նախընտրական փուլում իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի լռեցնի իրեն խանգարողներին, ուստի դրական բան մի՛ սպասեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում։

«Բագրատ Սրբազանը պատժվեց նրա համար, որ նա միասնական ընդդիմությասն առաջնորդն էր, այն ընդդիմության, որում միավորվել էին ռադիկալ, իրարից տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր, և բնական է, որ Բագրատ Սրբազանը պետք է չեզոքացվեր»,- ասաց Կարապետյանը։

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Առանց հանրային լսումների Եղեգիս ավագանին նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով

Սույն թվականի ապրիլի 17-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի ավագանին արտահերթ նիստ կանցկացնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի առաջարկով։ Օրակարգում մեկ հարց է՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետի երկարաձգմանը համաձայնություն տալու մասին:  Նշենք, որ ընկերությանը տրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/370 թույլտվության ժամկետն ավարտվել է 2026թ․ ապրիլի 10-ին։

Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակված է  «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի գործունեությանը հավանություն տալու որոշման նախագիծը։  

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա համայնքը պետք է կազմակերպեր հանրային լսում, որի հիման վրա համայնքի ավագանին պետք է կայացներ որոշում գործունեությանը համաձայնություն կամ անհամաձայնություն տալու մասին։ Մինչդեռ հանրային լսում տեղի չի ունեցել։

«Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, Էկոլուրի հետ զրույցում ներկայացնելով օրենքի պահանջը, նշեց․ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16 -րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ։ Նույն հոդվածի համաձայն, նախնական համաձայնություն տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին, հետևապես այն ընդամենը վարչական ակտ չէ, որը կարելի է պարզապես անվավեր ճանաչել, այն ընդգրկում է հիմնավորումներ համայնքի ավագանու դիրքորոշման վերաբերյալ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։

ՇՄԱԳ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննությունն սկսվում է փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի լրակազմ փաթեթն էլեկտրոնային տարբերակով նախաձեռնողի կողմից լիազոր մարմին ուղեկցող գրությամբ ներկայացնելու պահից։ Փաթեթը ներառում է տեղական ինքնակառավարման մարմնի ՇՄԱԳ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախնական համաձայնության որոշումը, առանց որի փորձաքննությունը չի կարող սկսվել։

Այսպիսով, ՇՄԱԳ օրենքը սահմանում է համայնքի ավագանու որոշմամբ նախնական համաձայնության տրամադրման հստակ ժամկետներ, որոնք պետք է պահպանվեն գնահատման և փորձաքննության գործընթացում։ Դրանք չպահպանելու պարագայում, լիազոր մարմինն իրավասու չէ իրականացնել նախատեսվող գործունեության փորձաքննություն»։

Իր հերթին Եղեգիս համայնքի համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն  Էկոլուրին ասաց, որ աշնանը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն դատի է տվել Եղեգիսի ավագանուն իր  ընդունած որոշման համար։ Նա ասաց, որ պատրաստվում են որոշման նախագծին կցել դատական գործի հետ կապված փաստաթղթերը, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչու է որոշման նախագիծն առանց հանրային լսման օրակարգ մտել։  Էկոլուրի ճշտող հարցին՝ հանրային լսում չի՞ լինելու, Ահարոն Գաբրիելյանն ասաց․ «Դե արդեն, ոնց որ դա բաց թողված հարց է։ Իրավաբանն ասում է, քանի որ այդ գործառույթը չի ավարտվել, դատական պրոցեսով անցնում է․․․»։

Հիշեցնենք, որ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ 84 հա տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023թ ապրիլի 10-ին ստացել էր եռամյա թույլտվություն։

Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության ժամկետը երկարացնելու համար համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր անցկացրել 2025թ․ սեպտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումն անցել էր լարված միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Այնուհետև, Եղեգիս համայնքի ավագանին 2025թ-ի հոկտեմբերի 27-ին N 96-Ա որոշմամբ 8 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մերժել ընկերությանը՝ երկարաձգելու երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։

Ապրիլ 16, 2026 at 15:57