
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում, Դելֆիի տնտեսական ֆորումի ժամանակ
հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա:
Ի՞նչ վստահություն Ադրբեջանի հանդեպ, երբ այդ երկիրը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օկուպացրած է պահում ՀՀ սահմանամերձ տարածքները, Հայաստանի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», դատում, խոշտանգում է հայ գերիներին, հակահայկական քարոզչություն է անում և այլն։ Արմեն Գրիգորյանի ասածը քաղաքականապես անմեղսունակի հայտարարություն է»։