Թրամփը կոչ է արել Իրանին գումար չգանձել Հորմուզի նեղուցով անցման համար
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է մարզպետարանի աշխատանքային խորհրդակցությանը։
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից այս կարևոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումը պահանջում է նաև մարզային կառույցների ակտիվ և համակարգված ներգրավվածություն։
Քննարկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները։ Նախարարը կարևորել է բնապահպանական և տնտեսական շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ պետք է խթանել բնահենք լուծումների վրա հիմնված ներդրումային ծրագրերը։
Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու պահպանության արդյունավետությունը և բացառելու բնապահպանական իրավախախտումները։
Քննարկել են նաև «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոտհարքների օգտագործման հետ կապված խնդիրները։ Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը պետք է ստանան գործնական լուծումներ, պահպանելով բնապահպանական սահմանափակումները և միաժամանակ ապահովելով նրանց սոցիալ-տնտեսական շահերի իրացումը։
Նախարարը ընդգծել է, որ աշխատանքները պետք է լինեն համակարգված, պատասխանատու և միտված երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։
2026 թվականի ապրիլի 9-ին պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 14.000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս։
Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊ ընկերության հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊ ընկերության տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):
Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը:
Նախաքննությունն ընթացքի մեջ է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին աջակցություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նա համապատասխան գրառում է կատարել Truth Social-ում։
Նախագահ Թրամփը Հունգարիայի վարչապետին անվանել է «ուժեղ առաջնորդ, որը ապացուցել է, որ կարողանում է հասնել ֆենոմենալ արդյունքների»։
«Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, նրա տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթի դեմ պայքարելու և օրենքն ու կարգը պահպանելու համար»․ նշել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Հունգարիայի միջև հարաբերությունները «հասել են նոր բարձունքների»։
«Ես հպարտ էի Վիկտորին աջակցելով 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա կրկին անել»․ ընդգծել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ Օրբանը «երբեք չի հիասթափեցնի հունգարացի ժողովրդին»։
ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ինքը ոչինչ չի իմացել, թե ինչպես էր իր ամուսնու ծանոթը՝ մանկապղծության եւ սեռական շահագործման համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վերաբերվել իր զոհերին, հայտնում է BBC-ին։
Մելանիա Թրամփն ասել է, որ միայն 2000 թվականին կարճ ժամանակով է «հանդիպել» Էփշտեյնի հետ, իսկ նամակը, որը նա գրել էր Գիսլեյն Մաքսվելին 2002 թվականին, պարզապես քաղաքավարության արտահայտություն էր։
Մաքսվեյլը 2022 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ անչափահասներին սեռական շահագործման նպատակով հավաքագրելու եւ առեւանգելու համար։
ԱՄՆ առաջին տիկինը նաեւ խնդրել է դադարեցնել լուրեր տարածել, թե Թրամփի հետ իր ծանոթությամբ պարտական է Էփշտեյնին։ Նման պնդումները արդեն դատական հայցերի պատճառ են դարձել։
Ապրիլի 10-12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հաջորդ երկկողմ կլոր սեղանը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մտել ցամաքային սահմանով, անցել է սահմանազատված և սահմանազատված տարածքով և անցել է սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում ձեռք բերված գործունեությունը և արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։ Ապրիլի 10-ից 12-ը տեղի է ունենում երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախա…

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստի ընթացքում փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբեր…