Ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը


Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։ Ապրիլի 10-ից 12-ը տեղի է ունենում երկկողմ կլոր սեղան՝ «Խաղաղության կամուրջ» նախա…

Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին: 

 2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝  բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:

Այսպիսով, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Հատկանշական է, որ նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել: 

Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են. 


Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգությանը, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը: 

Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝

  • Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
  • Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
  • Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը:


Մելանյա Թրամփը «չդիմացավ»․ ուշագրավ հայտարարություն է արել


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ երբեք որևէ կերպ կապ չի ունեցել մանկապղծության համար բանտարկված ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ և նրա զոհերից մե…

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել


Հայաստան


Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ իրականացվում են հետազոտություններ։ Մանրամասներ խոստացել է փոխանցել ավելի ուշ։

Փաստաբանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նա այսօր ևս գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել նրան։  



«Հեզբոլլահի» անօդաչուները գրոհել են ռազմական օբյեկտ Իսրայելի հյուսիսում. Tasnim

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը անօդաչուներով հարվածների շարք է հասցրել ռազմական օբյեկտին Իսրայելի հյուսիսում…

Էրիկ Իսրայելյանը հաղթանակ տարավ չիլիացու նկատմամբ․ նրա շապիկի վրա պատկերված էր Սերժ Սարգսյանի նկարը

Էրիկ Իսրայելյանը հաղթանակ տարավ չիլիացու նկատմամբ․ նրա շապիկի վրա պատկերված էր Սերժ Սարգսյանի նկարը

Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներից


Քաղաքականություն


Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի դիվանագիտական կորպուսի վետերան, նախկին արտգործնախարար Քամալ Խարազիի մահվան մասին։ 81-ամյա դիվանագետը մահացել է նախօրեին՝ ապրիլի 1-ին իրականացված ամերիկա-իսրայելական օդային հարվածների հետևանքով ստացած ծանր վիրավորումներից։

Մինչև իր մահը Խարազին զբաղեցնում էր Իրանի արտաքին գործերի նախարարությանը կից Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Իրանական «Mehr» և «ISNA» լրատվական գործակալությունները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, նշել են, որ փորձառու դիվանագետը «նահատակվել է» այն վնասվածքներից, որոնք ստացել էր մի քանի օր առաջ «ամերիկա-իսրայելական հարձակման» ժամանակ։ Հարձակումը տեղի էր ունեցել Թեհրանում գտնվող նրա տան վրա, ինչի հետևանքով հարվածի պահին զոհվել էր նաև նրա կինը։



Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 166 դեպք. Գրանցվել է 6 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, ծառերը…