Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր

Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․ «ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։
     «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:
     Ըստ այդմ՝ մերժելի է այն փաստը, որ Քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց Եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների և ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց Եկեղեցին:
     Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում է Եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի։
     Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը և հասարակություն արժանապատիվ վերադարձին։
     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ՀՀ Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը և չխոչընդոտելով Եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը»։

Դատարանի բակից 17 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Դատարանի բակից 17 անձ է բերման ենթարկվել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ․ այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

Հակակոռուպցիոն դատարանի բակում, հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված ակցիայի ժամանակ, իրավիճակը լարվել էր ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին


Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կ…

Այսօրվա սպասելիքները կարևոր են, լուրջ ազդեցություն են թողնելու ՀՀ քաղաքական ապագայի վրա. Նարեկ Կարապետյան

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական…

Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք վաստակել.Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ–ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր հացը Սորոսն է ապահովել, մեր հացը մենք ենք վաստակել.Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ–ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ հետո մեր գլխին սարքեն»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ հետո մեր գլխին սարքեն»․ Նարեկ Կարապետյան

«Ամեն օր մեր շարժման անդամներին զանգահարում են տարբեր մարդիկ և օգնություն են խնդրում, հատուկ ձևի, իրենց կողմից ուղղորդված ձևով օգնություն են խնդրում, որպեսզի մեկն ասի՝ կմտածեմ, էդ մարդու գլխին ինչ-որ բան սարքեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով թիմի անդամների ձերբակալումներին։ «Գոհար Ղումաշյանը խոսել է 104-ամյա կնոջ հետ, որին արդեն 5 տարի նա օգնում է։ Բայց իրավասու մարմինները հատուկ ձայնագրություններով են հանդես գալիս, որպեսզի անվանարկեն մարդկանց, պատիվը, բարի համբավը»,- նշել է նա։

Իրավապահ համակարգի բոլոր ապօրինությունները ուղղված են իմ դեմ. Սամվել Կարապետյան


Սամվել Կարապետյանի գործով դատական նիստին, որտեղ քննվում է Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոփոխելու հարցը, դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ Սամ…

Գլխավոր բանտապետը դադարեցրել է հոգևորականների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում

ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր․ հատյնում եմ Մայր Աթոռից:

«Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը»,- ասված է հաղորդագրությունում: