
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների…
Author: Julbaz
Ադրբեջանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագիծը
Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ
Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ
Ապրիլի 20-ի որոշումն անակնկալ է լինելու

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատական նիստի որոշումը կհրապարակվի ապրիլի 20-ին։ Դատարանը պետք է անդրադառնա պաշ…
Ձերբակալվել է հաջակցություն Սամվել Կարապետյանի ակցիայի 17 մասնակից
Ձերբակալվել է հաջակցություն Սամվել Կարապետյանի ակցիայի 17 մասնակից․ ABC Media-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկաններն ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատը։
«Ես վստահ եմ, որ իրավական բոլոր գործողություններն ուղղված են իմ և իմ թիմի անդամների դեմ։ Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- դատական նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
ԱՄՆ-ը մտադիր է շուտով լուծել Թուրքիայի դեմ պատժամիջոցների խնդիրը՝ С-400-ի պատճառով
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության շրջան. Հաջիև
Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության շրջան. Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ նախագծերը ներկայումս ծառայում են համաշխարհային էներգետիկ անվտանգությանը և միաժամանակ ապահովում են տարածաշրջանի երկրների շահերը։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից:
Ալիևի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանին պարտադրված արտաքին կարգավորման մոդելը չի կարողացել արդյունքներ տալ. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական գործակալության և առաջնորդության միջոցով»։
Նա հավելել է, որ տարածաշրջանում այժմ ձևավորվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության շրջան, սակայն Հիքմեթ Հաջիևը նշել է, որ մոտակա տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր հակամարտության գոտիներ։
Տարածաշրջանային կապի նախագծերի կարևորության վերաբերյալ նա ընդգծել է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ մշակում է տրանսկասպյան տրանսպորտային նախագծեր։
Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր դեր է խաղում այս ուղղությամբ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ։
Այս ոստիկանական մեքենաները մենք ենք նվիրել պետությանը, հիմա դրանով բերում են Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ 4 միլիարդ դրամ գրավ է կիրառվել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար վճարվել է աննախադեպ բարձր գրավ՝ ավելի քան 10 միլիոն դոլար, դատական նիստի ժամանակ ասաց Կարապե…
