«Թիրախում մենք ենք»․ Մելոյանը՝ ընթացող զարգացումների մասին


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ կուսակցության շուրջ ընթացող զարգացումները իրավական գործընթացների տրամաբանության…

Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց

Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե


Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ…

ՌԴ-ի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ (լուսանկար)

ՌԴ-ի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ

Գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, УНН-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ ՌԴ զինված ուժերը տարբեր տեսակի հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ լայնածավալ համակցված հարձակում են իրականացրել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ: Կրակի տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Օդեսան, Խարկովը և այլ շրջաններ։

Մայրաքաղաքում հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա։ Վիրավորվել է առնվազն 54 մարդ։

Հարցմանը մասնակցած ավելի քան 26 միլիոն իրանցի պատրաստ է իր կյանքը զոհաբերել Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ

Հարցմանը մասնակցած ավելի քան 26 միլիոն իրանցի պատրաստ է իր կյանքը զոհաբերել Միացյալ Նահանգների հետ առճակատման մեջ

Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ամրապնդել իրենց գործակցությունը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագրի շրջանակում․ հաղորդում է Лента.ru-ն։

Փաստաթուղթը քննարկվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ռուս-ադրբեջանական տնտեսական և հումանիտար կապերի զարգացման մտադրությունը։

«Մոսկվան ու Բաքուն հաստատել են իրենց մտադրությունը՝ ավելացնել առևտրաշրջանառությունը և ընդլայնել հումանիտար նախագծերը՝ դաշնակցային հարաբերությունների ոգով», – ասվում է հրապարակման մեջ։

 

«Պետք է հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)

«Պետք է հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ»․ Արփինե Սարգսյան

«Տարիներ շարունակ մենք ավելի ամրապնդել և ուժեղացրել ենք քրեական ենթամշակույթը ՀՀ-ում, որովհետև կա այն ընկալումը, որ բռնությանը կարող ես պատասխանել ավելի ուժեղ բռնությամբ, և հարցը կկարգավորվի»,- այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ այս հարցի լուծման մեկ այլ ընկալում է այն, որ պետք է ներքաշել ոչ թե պետությանը, պետական մարմիններին, այլ քրեական տարբեր հեղինակությունների, և հարցը կլուծվի:

«Ի՞նչ ենք տեսնում պրակտիկայում. որ նմանատիպ իրադարձությունները հանգուցալուծվում են ողբերգական իրադարձություններով․․․ Սա ոչ թե ընտրություն է, այլ սկզբունք է, որ մենք հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ, և դրանով հասնենք շոշափելի արդյունքների տարբեր ոլորտներում»,- նշեց նախարարը։

Աշխատավարձերը դիտարկել են որպես ընտրակաշառք


«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկված Մարինե Միսակյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ գործի շրջանակում առաջադրված…