ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունները և դրան հաջորդող Հորմուզի նեղուցի շրջափակումը հարված կհասցնեն համաշխարհային տնտեսությանը, բայց այն հետագայում լիովին կվերականգնվի։
«Հարված կհասցվի։ Մենք արդեն վեց շաբաթ է՝ անցնում ենք այս ամենի միջով։ Հարված (տնտեսությանը) կլինի, բայց այն, կարծում եմ, լիովին կվերականգնվի», – ասել է նա Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Թրամփը նաև համոզված է, որ նավթի ու գազի գները կնվազեն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները: «Ես կարծում եմ՝ մինչև միջանկյալ ընտրությունները դրանք կլինեն այնքան, որքան մինչև այս, գուցե՝ ավելի ցածր», – նշել է Միացյալ Նահանգների նախագահը։