Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել

«Ինչպես խոստացել էինք, այն կվերանորոգվի մինչև ապրիլի վերջ՝ ոչ ամբողջությամբ, սակայն բավականաչափ, որպեսզի կարողանա գործել»,- ասել է նա, հաղորդում է «Украинская правда»-ն։

Նա հավելել է, որ նավթի բոլոր ամբարները միաժամանակ չեն վերանորոգվի, քանի որ դա երկարատև գործընթաց է։

Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Տեղում «Tesla»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա իր համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Տեղում պարեկները պարզել են, որ վթարի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բակային հատվածում, կայանված է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը սակայն հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ


Հայաստան


Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի հայտարարությունն այն մասին, որ կուսակցության համակիրներ և անդամներ են բերման ենթարկվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 



ՌԴ ՀՕՊ միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ թիրախները խոցվել են Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէ


Աշխարհ


ԱՄՆ-ն արտադրում է ավելի շատ միջուկային զենք, քան երբևէ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Համապատասխան տեսանյութը տարածել է American Public Television-ը։

Ռայթի խոսքով՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը «կատարում է անվտանգ, հուսալի և նոր և զարգացող սպառնալիքների հանդեպ արդյունավետ զսպման ապահովման առաքելությունը»։ «Վարչությունը մատակարարում է ավելի շատ նոր սպառազինություններ, քան երբևէ Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում», – հայտարարել է Ռայթը։

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պլուտոնիումային միջուկների արտադրության, ինչպես նաև «միջուկային մարտագլխիկների արդիականացման յոթ ծրագրերի» իրականացման մասին է։ «Տեղի է ունենում միջուկային վերածնունդ», – հավելել է նա։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների  հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Միացյալ Նահանգները չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ևս մեկ տարվա ընթացքում հետևել դրա հիմնական սահմանափակումներին։ Վաշինգտոնը ցանկանում է նմանատիպ եռակողմ համաձայնագիր կնքել Չինաստանի մասնակցությամբ։ Չինաստանը նշում է, որ իր միջուկային զինանոցը զգալիորեն փոքր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներից:



Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի  և Վարդենիս համայնքներում շուտով կգործարկվեն կանոնավոր ուղևորափոխադրումներ՝ ապահովելով ավելի հարմարավետ և հասանելի տեղաշարժ բնակիչների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն  հայտարարել է մրցույթ՝ միասնական երթուղային ցանցերի ձևավորման նպատակով։ Արդյունքում՝ հաղթող են ճանաչվել համայնքների կողմից ստեղծված «Մարտունու համայնքային տրանսպորտ» և «Վարդենիսի տրանսպորտ» ՓԲԸ-ները։

Ըստ նախատեսված գործընթացի՝ Մարտունի  համայնքը ձեռք կբերի 19, Վարդենիս համայնքը՝ 27 նոր միկրոավտոբուս։

Նոր տրանսպորտային միջոցներով կիրականացվեն ինչպես միջմարզային, այնպես էլ ներհամայնքային ուղևորափոխադրումներ։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունն արդեն պայմանագրեր է կնքել ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ առաջիկա 6 ամսվա ընթացքում պետք է ներմուծվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցները, և տրվի  ուղևորափոխադրումների գործընթացի մեկնարկը։ Ծրագիրը կարևոր քայլ է մարզում բնակչության շարժունակության բարելավման և համայնքների զարգացման ուղղությամբ»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են ռազմական հաբեր ստեղծել ողջ Ուկրաինայում


Քաղաքականություն


Միացյալ Թագավորության գանձապետարանը հրաժարվել է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (271 միլիոն դոլար) ուղղել Պաշտպանության նախարարության նախապատրաստական աշխատանքներին՝ կապված հրադադարից հետո Ուկրաինայում բրիտանական զորքերի հնարավոր տեղակայման հետ։ Այժմ պաշտպանական գերատեսչությունը ստիպված է ինքնուրույն վճարել այդ ձեռնարկի համար՝ առաջիկա չորս տարիներին 28 միլիարդ ֆունտ ստեռլինգի (38 միլիարդ դոլար) ֆինանսավորման դեֆիցիտի պայմաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times-ին։


Այս միջոցները, ըստ ՊՆ հայտարարության, նախատեսված են տեխնիկայի, կապի համակարգերի արդիականացման, անօդաչու թռչող սարքերից նոր պաշտպանության և զորքերի պաշտպանության համար լրացուցիչ սարքավորումների համար։ Կառավարական աղբյուրների համաձայն՝ Ֆինանսների նախարարությունն ի սկզբանե հասկացրել էր, որ այս նախապատրաստական գործողությունը կֆինանսավորի կառավարական հիմնադրամի միջոցներից, որոնք նախատեսված են բացառիկ հանգամանքներում գործողությունների համար։ Սակայն այնուհետև հրաժարվել է դրանից՝ բյուջետային կարգապահության խստացման պայմաններում։

«Հարցը, թե ով պետք է ֆինանսավորի Մեծ Բրիտանիայի ներդրումը առաքելության մեջ՝ Գանձապետարանը, թե՞ Պաշտպանության նախարարությունը, դարձել է թագավորությունում ռազմական ծախսերի շուրջ ավելի լայն վեճերի մաս»,- ասվում է հրապարակման մեջ։


Հունվարի 6-ին Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի մայրաքաղաքում «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով ստորագրել են հռչակագիր՝ հրադադարից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու Լոնդոնի և Փարիզի մտադրության մասին։ Գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են ռազմական հաբեր ստեղծել ողջ Ուկրաինայում և կառուցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի պահեստներ ուկրաինական տարածքում։ Նա նաև հայտարարել է, որ Լոնդոնը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած առաքելությանը՝ հակամարտության դադարեցումից հետո Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու համար։



ՆԱՏՕ-ն դժգոհ է ԵՄ ռազմական նախաձեռնություններից

«ՆԱՏՕ-ի պաշտոնյաները դժգոհություն են հայտնել ԵՄ վերջին նախաձեռնություններից, այդ թվում՝ այսպես կոչված «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու և ԵՄ կենտրոնական ռազմական շտաբը ամրապնդելու ծրագրերից։

Այս միջոցառումները դիտվում են որպես վերազինումը իր ժառանգության կենտրոնական մասը դարձնելու ֆոն դեր Լեյենի ջանքերի մի մաս», – նշվում է հրատարակության մեջ։ Դաշինքի անանուն դիվանագետի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պետք է կենտրոնանա այն ոլորտների վրա, որոնցում արդեն իսկ ունի փորձագիտություն։

Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում


Ոճ և դեմքեր


Երեկ Ալլա Պուգաչովան նշելմ է իր 77-ամյակը։ Պրիմադոննային շնորհավորանքներ են հեղեղել բառացիորեն բոլորը՝ ընտանիքի անդամներից մինչև գործընկերներ և երկրպագուներ, որոնց թիվը հասնում է մի քանի միլիոնների։
Ժողովրդական արտիստը նշել է իր ծննդյան օրը Կիպրոսում, որտեղ վերջերս ապրում էր իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ։ Այդ օրը նրանց միացել են նաև ընտանիքի այլ անդամներ, որոնք ժամանել էին Միացյալ Նահանգներից՝ Քրիստինա Օրբակայտեն, նրա ամուսինը՝ Միխայիլ Զեմցովը, և նրա որդին Վլադիմիր Պրեսնյակովի հետ՝ Նիկիտան։
Պրիմադոննայի դուստրը տոնական լուսանկար է հրապարակել։ «Տոնում եմ», – լուսանկարը մակագրել է Քրիստինան։ Ալլա Բորիսովնայի և Գալկինի երեխաները՝ Լիզան և Հարրին, լուսանկարում հայտնվել են մեծահասակների հետ միասին։

Հոբելյարը եղել է  սև, հատակին հասնող երեկոյան զգեստով։ Պուգաչովան կրում էր քարերով զարդարված հսկայական վզնոց։ Նրա դուստրը՝ Լիզան, հագել էր սպիտակ զգեստ և սպորտային կոշիկներ, իսկ որդին՝ սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ։ «Զումերի սիրահար» Գալկինը հագել էր սպիտակ պոլո շապիկ, բեժ տաբատ և մանանեխի գույնի բաճկոն։




ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ


Աշխարհ


Իսլամաբադում ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։

«Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը դեռ որոշված ​​չեն», – ասել է դիվանագետը։

«Ես այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չունեմ։ Մենք կհայտարարենք բանակցությունների ժամանակը, եթե որոշում կայացվի»,-ասել է նա։