Իսլամաբադում ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի ամսաթվերը դեռևս որոշված չեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։
«Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթվերը դեռ որոշված չեն», – ասել է դիվանագետը։
«Ես այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չունեմ։ Մենք կհայտարարենք բանակցությունների ժամանակը, եթե որոշում կայացվի»,-ասել է նա։