Զգուշացում «կերակրող մայրերի» պաշտպան Նարեկ Կարապետյանին՝ «մի կերակրիր, որ չկերակրվես»

Սամվել
Կալուգացու քաղաքական-քարոզչական թիմն ակնհայտորեն տառապում է  բարոյական արժեքների երկվությամբ։ Այդ թիմի
անդամներից ոմանք, առնվազն երկուսը, հիշեցնենք, ժամանակ առաջ հայտնի «փոդքաստում»
զբաղված էին տարիքով կանանց թիրախավորելով ու այդ թեմայով, թող ներվի ասել, «բոցվելով»,
թե իրենց՝ իշխանության գալու դեպքում ՀՀ-ում «չբավարարված կանայք չեն լինելու»,  բացվելու է «սեքսի» նախարարություն։ Նախօրեին
էլ, երբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց  
«Ուժեղ Հայաստան»-ական երկու կանանց նկատմամբ,  «ուժեղները», ձենները գլուխները գցած, դարձան կերակրող
կանանց անձնուրաց պաշտպաններ։ Ինչո՞ւ կերակրող կանանց, քանի որ ձերբակալված
կանանցից մեկը՝ Գոհար Ղումաշյանը
․․․ երկու ամսական երեխա ունի ու կերակրում է։ Փաստորեն, կերակրող մայր լինելը
«ինդուլգենցիա» է հանցանք-զանցանք կատարելու համար։ Սույն տրամաբանությամբ առաջնորդվելով,
ասենք, կարելի է կերակրող մոր քողի ներքո զբաղվել, օրինակ, փաստաթղթերի կեղծմամբ
կամ, ասենք, թունավորել աղմկող հարևանին, որի պատճառով կերակրվող երեխան վատ է
քնում, կամ, դիցուք, բռնություն կիրառել նույն կերակրվող երեխայի հանդեպ՝ գիշերվա
կեսին արթնանալու, իր՝ կերակրող մոր քունը խաթարելու համար։ Աբսուրդ է, չէ՞։
Ցինիզմի ու երեսպաշտության «վիսշի պիլոտաժի» դրսևորում էր Նարեկ Կարապետյանի
ֆեյսբուքյան՝ «կերակրող մայրերի» թեմայով «պաշտպանական ճառիկը», թե
«Պարտվեք տղամարդավարի, մի կալանավորեք
մայրերի
․․․ Դիմում եմ ուժային մարմինների մեր ընկերներին,
տղամարդկանց, արդյոք սա այն երկի՞րն է, մեր երկիրը դուք այսպե՞ս եք պատկերացնում,
որ մայրիկները երկու ամսական բալիկով, տարվեն դատարան անիմաստ թեմայով, սա՞ է մեր
ապագան»։ Ասվածը, հիրավի, իրավաՏգիտության բացառիկ նմուշ է։  Դիցուք, եթե վաղը Նարեկ Կարապետյանի
մեքենայից  որևէ  կերակրող մայրիկ որոշի գողություն անել  կամ, ասենք, փողոցով անցնելիս նրան ճիպոտով
հարվածել, նրա այդ արարքները պետք է անպատիժ մնան, քանի որ, գրողը տանի,  չէ՞ որ սույն արարքները կատարողը կերակրող մայր
է։ Մի՞թե կարելի է նման «անիմաստ բաների» համար քրեական հետապնդում հարուցել,
դատարան կանչել «անմեղ» մայրիկներին, ձերբակալել կամ խափանման միջոց կիրառել։   

Նարեկ
Կարապետյանն ու նրա «խելքին» ընկած այլ «ուժեղականներ» հասկանո՞ւմ են, որ ապրում
են մի երկրում, որտեղ օրենքը գերակա է ու գործում է բոլորի համար՝ անկախ կերակրող
կամ կերակրվող լինելու կարգավիճակից։ Իրենք էլ օրենքի նման՝ տնավարի, կենցաղային
մակարդակի մեկնաբանումով խրախուսում են Ընտրական օրենսգրքի խախտումները՝ հակելով
այլ կուսակցությունների անդամ հանդիսացող «կերակրող, բալիկ ունեցող մայրերին»
կատարելու նույն արարքները, ակնարկելով, որ անպատիժ են մնալու։ Սա այն դեպքն է,
երբ պետք է ասել՝ Նարեկ Կարապետյան,  մարդկանց
մի՛ կերակրիր անհեթեթություններով, որ վաղը տվածդ կերակուրիդ զոհը չդառնաս։  

Մի «խոխմա»
բան էլ
Նարեկ
Կարապետյանը իր մեկ այլ ֆեյսբուքյան գրառման մեջ 
նշել է, թե «ուժեղ»-ական  կանանց
իրենց կատարած արարքի համար հետապնդելը «
մեծ հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումն» է։ Ապա հավելել «Փաշինյա՛ն, Հայաստանը չի դառնա Ադրբեջան»։ Փաստերը ցույց են տալիս, որ վերջին
հանրահավաքից  հետո խուճապի մատնվել է «Ուժեղ
Հայաստան»-ը, քանի որ այդքան ռեսուրս ծախսել, մեջտեղից ճղվել  ու հազիվ մի 12,5 հազար մարդ հավաքել հանրահավաքի,
իրոք, խուճապի թեմա է։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջան չդառնալուն, ապա եթե ՀՀ-ում
ադրբեջանական բարքեր տիրեին, ապա իրենք՝  «ուժեղները»,
 հինգ հոգով մի վայրում հավաքվելու, առավել
ևս՝ հանրահավաք անելու ռիսկ  չէին ունենա։  Ի դեպ, ավելի դաժան ճակատագիր նրանց կսպասեր, եթե
նույնն անել փորձեին
․․․ Սամվել Սարգիսիչի բիզնես գործունեության
վայրում՝ ՌԴ-ում։ Այդ երկրում Պուտինի օրոք
 քաղաքական գործունեություն ծավալելու,  ինքզինքը  վարչապետ երևակայելու դեպքում Սամվել Կարապետյանին
նվազագույնը կթունավորեին, նրա խմբակին էլ
․․․ կցրեին տներով՝ նախքան այդ դաժան կտտանքների ենթարկելով։

Հ Մանուկյան    

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

   

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին

Կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին:

Ռուսաստանում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, նրանցից մեկը մահացել է

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա, նրանցից մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել․ տեղեկացնում է ТАСС  գործակալությունը։

Լրատվականը նշում է, որ հանցագործություն կատարած տղամարդը, ըստ նախնական տեղեկությունների, գտնվելիս է եղել հետախուզման մեջ։ Նա դեպքի վայրից փախել է։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ ոստիկանների վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ագարակում տեղի ունեցավ «Մեղրի՝ 2026 թվականի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք» նամականիշի մարման արարողությունը

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի հովանու ներքո 2011 թվականից…

Թրամփն իրավունք չունի սպառնալ այլ երկրներին. Բրազիլիայի նախագահ

Լուլան՝ հիշեցրել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը պատերազմի և արտաքին քաղաքականության վերաբերյալ լիազորությունները բաժանում է Կոնգրեսի և նախագահի միջև…

Զինվորական ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել․ ՔԿ նախագահ

Զինվորական ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել․ ՔԿ նախագահ

Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz

ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան հրամանատարները հրահանգ են ստացել Լիբանանի հարավում տեղակայված ուժերը պատրաստել հրադադարի…

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում են 11-րդ հորիզոնականը․ Շախմատի Եվրոպայի ԱԱ

Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում են 11-րդ հորիզոնականը․ Շախմատի Եվրոպայի ԱԱ

ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

Գերմանիան դարձել է «պատերազմի» և Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
     «Գերմանիան դարձել է պատերազմի գլխավոր հովանավորը, Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը։ Դրա մասին են վկայում նաև Բեռլինում հրապարակված տվյալները՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար Գերմանիային հատկացված միջոցների չափի վերաբերյալ», – ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Բեռլինի «սերն Ուկրաինայի քաղաքացիների և ընդհանուր առմամբ Ուկրաինայի նկատմամբ» արտահայտվում է Կիևին ցուցաբերվող աջակցության մեջ, որը նա անվանել է «մահացու առատաձեռնություն»։ Զախարովան նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիան անվանել է «Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գործընկեր»։

«Պարզ ասած՝ Գերմանիան Զելենսկու գլխավոր գործընկերն է Ուկրաինայի քաղաքացիների մահապատժի հարցում», – ասել է նա։