ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

Գերմանիան դարձել է «պատերազմի» և Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
     «Գերմանիան դարձել է պատերազմի գլխավոր հովանավորը, Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը։ Դրա մասին են վկայում նաև Բեռլինում հրապարակված տվյալները՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար Գերմանիային հատկացված միջոցների չափի վերաբերյալ», – ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Բեռլինի «սերն Ուկրաինայի քաղաքացիների և ընդհանուր առմամբ Ուկրաինայի նկատմամբ» արտահայտվում է Կիևին ցուցաբերվող աջակցության մեջ, որը նա անվանել է «մահացու առատաձեռնություն»։ Զախարովան նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիան անվանել է «Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գործընկեր»։

«Պարզ ասած՝ Գերմանիան Զելենսկու գլխավոր գործընկերն է Ուկրաինայի քաղաքացիների մահապատժի հարցում», – ասել է նա։

Սաուդյան Արաբիան Պակիստանին 8 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել

Այդ օգնությունը նպատակ ունի պահպանել Պակիստանի տնտեսական կայունությունը և ամրապնդել նրա դիմադրողականությունը զարգացող համաշխարհային տնտեսական մարտահրավերների նկատմամբ…

«Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման». Արման Աբովյան

Նախ տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու…

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Իշխանություն» լրատվականը «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակցից ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատավայրում հրահանգել են՝ կիրակի օրը անձնական մեքենանայով մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին։ «Ասել են՝ շարասյան հետ կիրակի մեկնենք Գյումրի, որ շատ երևան։
     Սեփական մեքենաներով գնալն էլ նրա համար է, որ տպավորություն լինի, թե մեր կամքով ենք մասնակցել ավտոերթին»,- պատմեց ընկերության առաքիչներից մեկը։
     Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
     Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, ում որդին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ խոսքը կամավոր մասնակցության առաջարկի մասին չէ։