Մոսկվայում սպասվում է մերկասառույց. հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ…

ՀՅԴ-ն  կազմակերպում է ավանդական Ջահերով երթը․ ինչպե՞ս դառնալ ջահակիր

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն  կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից․ տեղեկացնում են ՀՅԴ-ից։

«Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։

Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։

Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր:

Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։

 

«Ծպտյալ ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է»․ Լիա Սարգսյան

«Ծպտյալ ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է։
     «Իշխանություն» լրատվականը տեղեկություններ է ստացել առ այն, որ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վերջնագիր է ներկայացրել ընդդիմադիր վարչական ղեկավարներին՝ պահանջելով ենթարկվել և աջակցել ՔՊ-ին: «Շատ ուղիղ հասկացրել է՝ հակառակվողները կզրկվեն պաշտոններից»,-պատմեց վարչական ղեկավարներից մեկը:
     Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ով մինչև վերջերս փորձում էր ներկայանալ որպես ընդդիմադիր, իրականում արդեն շատ բաց գործում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգով։ Վարդենիսում արդեն ակնհայտ է դարձել, որ նա վաղուց է կապվել ՔՊ-ի հետ և այժմ արդեն ոչ միայն չի փորձում այդ կապը թաքցնել, այլև բացահայտ գործում է այն ընդդիմադիր մարդկանց դեմ, որոնց պայքարի շնորհիվ նա դարձավ համայնքապետ։ Մարդիկ լավ են հիշում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ու այն դիմադրությունը, որը ցուցաբերվեց Վարդենիսի ՏԻՄ-ն ամեն կերպ զավթել փորձող ՔՊ-ական «կլանի» դեմ։
     Վարդենիսցիների դժգոհությունը գնալով աճում է։ Նրանք նշում են, որ իրենց առօրյա խնդիրները շարունակում են մնալ չլուծված․ տրանսպորտի բացակայություն, ենթակառուցվածքների վատ վիճակ, 35 գյուղերի մեկուսացվածություն և ընդհանուր անտեսվածություն։ Խաչատրյանը հայտարարել էր, թե Վարդենիսում միլիարդավոր ներդրումներ են իրականացվել, մինչդեռ բնակիչները նշում են, որ իրականում տեսանելի արդյունքներ չկան, իսկ կատարված աշխատանքների որակը ցածր է։ Օրինակ, նոր ասֆալտապատ ճանապարհները մի քանի ամսում արդեն ճաքեր են տալիս։
     Ի դեպ, Ահարոն Խաչատրյանի այս կտրուկ «ճամբարափոխությունը» լուրջ դժգոհություն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» խմբակցության, այլև իր իսկ գլխավորած դաշինքի որոշ ավագանիների շրջանում, ովքեր դեմ են ՔՊ-ի քաղաքականությանը։
     Չնայած նրան, որ նա ընդունված չէ ո՛չ ավագանու տարբեր խմբակցությունների, ո՛չ տեղական ՔՊ-ականների, ո՛չ էլ համայնքի բնակիչների մեծ մասի կողմից, այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, առանց այլևայլության նա պատրաստվում է գլխավորել ՔՊ Վարդենիսի նախընտրական շտաբը։
     Վարդենիսում նրա այս քայլը շատերի կողմից ընկալվում է որպես բացահայտ դավաճանություն։ Բնակիչների շրջանում ձևավորված է այն կարծիքը, որ Խաչատրյանը չի արդարացրել վստահությունը և այլևս չի ներկայացնում համայնքի շահերը, իսկ նրա նկատմամբ հարգանքն ու վստահությունը համայնքում գրեթե զրոյացել են։
     Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Վահան Զարոյանի քավորն է, ինչը, ըստ շատերի, ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա իրական քաղաքական դիրքավորումը և կապերը իշխանության ներսում։ Այսօր համայնքում շատերը համոզված են, որ նա դեռ սկզբից էր կանգնած ՔՊ-ի կողքին, պարզապես խաբել է ընտրողներին՝ իշխանության գալու համար։ Վարչական լծակների կիրառումը, աշխատակիցների վրա ճնշումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նրա վարքագիծը միայն ավելի են ամրապնդում այդ համոզմունքը։
     Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, տևական մղձավանջից, դատական քաշքշուկներից ու Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Վարդենիսի ՏԻՄ-ը զավթելու երկար ու բազմաբնույթ փորձերի ձախողումից հետո, Վարդենիս համայնքի «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» ուժերը ներկայացնող ավագանու անդամները 2022 թվականի մարտի 16-ին հրավիրեցին ավագանու արտահերթ նիստ եւ Վարդենիս համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին»։

«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է կործանարար լինել»․ Ֆիդան

«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է կործանարար լինել»․ Ֆիդան

«Ընթանում են քննարկումներ այն ​​հարցի շուրջ, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը «եվրոպական անվտանգության ճարտարապետությունից»,- այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Reuters-ը։

Նա քննարկման մանրամասները չի ներկայացրել, բայց նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է «ավերիչ» լինել Եվրոպայի համար, եթե այն իրականացվի չհամակարգված ձևով։

«Ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից՝ ոչ ամբողջությամբ։ Նույնիսկ մասնակի դուրսբերումը շատ կործանարար կլիներ Եվրոպայի համար, եթե այն չկատարվեր համակարգված ձևով»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում կայացած դիվանագիտական ​​ֆորումում։

Իրանը կվերահսկի նավերի շարժը Հորմուզի նեղուցով, մինչև տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն

Իրանը կվերահսկի նավերի շարժը Հորմուզի նեղուցով, մինչև տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն

Իրանի նավատորմը պատրաստ է թշնամիներին հասցնել նոր ծանր պարտություններ․ Խամենեի

Իրանի նավատորմը պատրաստ է թշնամիներին հասցնել նոր ծանր պարտություններ․ Խամենեի

«Ես կողմ եմ, պատրաստ եմ «փսիխո» հանձնելու»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ես կողմ եմ, պատրաստ եմ «փսիխո» հանձնելու»․ Ռոբերտ Քոչարյան

«Ի՞նչ կարծիքի եք՝ երկրի ղեկավար ընտրվելուց, նշանակելուց առաջ անհրաժե՞շտ չէ բժշկական այնպիսի ստուգում, որ այսպիսի ղեկավար չունենանք: Կիսահիվանդ մարդը ղեկավարում է երկիրը, ու մենք ոչինչ անել չենք կարող»,-Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքացիներից մեկն այս հարցն ուղղեց։

Ի պատասխան՝ Քոչարյանը նշեց․ «Ես կողմ եմ, պատրաստ եմ այդ «փսիխո»-ն հանձնելու։ Չգիտեմ՝ ուրիշների պատրաստակամությունն ինչպիսին է, բայց լրիվ ընդունում եմ, որովհետև սա իսկապես պրոբլեմ է։ Հետո կան մարդիկ, որոնց մոտ սահմանային է՝ սեզոնային՝ մեկ-մեկ էս կողմ է, մեկ-մեկ՝ էն կողմ․ ինչպես ասում են՝ յանը տանում ա, բերում, տանում-բերում»։

Անկարան հանդես է գալիս Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության օգտին․ Էրդողան


Անկարան հանդես է գալիս Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության պահպանման օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայի դիվանագիտակա…