«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է


Քաղաքականություն


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Շեկերինսկան նշել է, որ գագաթնաժողովը պետք է հզոր ազդանշան լինի Ուկրաինայի ուժեղ դիրքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը թևակոխում է ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցության շրջան, որի առաջին դրսևորումը Ուկրաինայում տեղի պատերազմն էր:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ևս հաստատում են այդ միտումը:



Նուբարաշենի աղբավայրի պետքարանում հավաքված գազերի պատճառով պայթյուն է եղել․ տուժել է երկու քաղաքացի. shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan․com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։

Նուբարաշենի աղբավայրի պետքարանում հավաքված գազերի պատճառով պայթյուն է եղել․ տուժել է երկու քաղաքացի. shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan․com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

2015 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն, իսկ այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

 

Միջոցառմանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան, փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն և քաղաքային խորհրդի անդամ Լինդա Էլ Մեզուեդը:

 

Արարողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Քաղաքականություն


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական խնդիրները:

Հաստատվել է առաջիկա շփումների ժամանակացույցը։



Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ


Հայաստան


Երևան քաղաքում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ 

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։



Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին


Քաղաքականություն


Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների: Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին: Խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին:

Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին:

ԱԹՍ-ի թիրախ է դարձել նաև Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի նավթաբազան, այնտեղ բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել են ավելի քան 200 հրշեջ և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա:

Լենինգրադի մարզում էլ հարձակման է ենթարկվել Բալթյան Վիսոցկ նավահանգիստը, որտեղ գտնվում է «Լուկօյլ» ընկերության տերմինալը, որտեղից արտահանվում է նավթամթերք։

Ռուսաստանն էլ 219 դրոն է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել կամ խոցել է դրանցից 190-ը: Արձանագրվել են հարվածներ երկրում 17 օբյեկտի, ևս 9 վայրում ընկել են խոցված սարքերի բեկորները։