Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա

Ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Բ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Բ․-ն և «Nissan Rogue»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տագնապ Քիշնևի օդանավակայանում. ուղևորները տարհանվել են ռումբի մասին հաղորդման պատճառով

Քիշնևի (Մոլդովա) օդանավակայանում ապրիլի 10-ին տագնապ է հայտարարվել ենթադրյալ տեղադրված ռումբի մասին հաղորդման պատճառով, ինչի հետևանքով ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են շենքից։ Այս մասին հայտնում է NewsMaker-ը։

Մոլդովայի սահմանապահ ոստիկանությունը նշել է, որ ուղևորների գրանցման գործընթացը ժամանակավորապես կասեցված է, իսկ չվերթների չվացուցակը կարող է փոփոխվել։ Հատուկ ծառայություններն իրականացնում են ստուգումներ։

«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և պահպանել հանգստություն։ Մենք լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ», — հայտնել են սահմանապահ ոստիկանությունից։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ համագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ աշխատանքը հնարավորինս շուտ վերսկսելու համար։ Ուղևորներին խորհուրդ է տրվում չվերթների կարգավիճակը ստուգել airport.md կայքում։

ԱՄՆ-ը չի կատարել համաձայնագրի երկու կետերը բանակցություններից առաջ․ Ղալիբաֆ

ԱՄՆ-ը չի կատարել հրադադարի պայմանների երկու կետերը, որոնք պետք է իրականացվեին մինչ բանակցությունների սկիզբը, ներառյալ Լիբանանում հրադադարի հաստատումը և իրանական ակտիվների ապասառեցումը։

Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը։

«Կողմերի միջև փոխհամաձայնեցված պայմաններից երկուսը դեռ չեն իրականացվել՝ Լիբանանում հրադադարի հաստատումը և մինչ բանակցությունների սկիզբը իրանական ակտիվների ապաշրջափակումը։ Այս երկու պայմանները պետք է կատարվեն մինչ բանակցությունների մեկնարկը», — գրել է նա։

Չինաստանի հետ Թայվանի միավորումը «պատմականորեն անխուսափելի է»․ Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։

Չինաստանի առաջնորդը հայտարարել է, որ անկախ միջազգային իրավիճակից՝ Թայվանի նեղուցի երկու կողմերում ապրող ժողովուրդների մերձեցումն ու միավորումը պատմականորեն անխուսափելի գործընթաց է։

Նա նաև ընդգծել է, որ «Թայվանի անկախությունը» մնում է տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառներից մեկը՝ հավելելով, որ Պեկինը չի հանդուրժի նման զարգացումները։

Իր հերթին Չժեն Լիվենը նշել է, որ կողմերը պատրաստ են համագործակցել՝ «չինական քաղաքակրթության վերածննդի» գաղափարի շրջանակում։ Նա վստահություն է հայտնել, որ նեղուցի երկու կողմերում ապրող ժողովուրդները կարող են փոխադարձ հարգանքի մթնոլորտում զարգացնել հարաբերությունները և շարժվել միմյանց ընդառաջ։

Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Չինաստանի նախագահի և թայվանական քաղաքական ուժի ներկայացուցիչների միջև նման մակարդակի հանդիպումները հազվադեպ են։ Սա Սի Ծինփինի և «Գոմինդան» կուսակցության առաջնորդի առաջին շփումն է վերջին տասնամյակում։

Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին

Արցախի 4-րդ նրբացքի 4-րդ կարգի վթարայնության շենքում բնակվող Աբրահամյանների ընտանիքն արդեն անվտանգ ու հարմարավետ տուն ունի: 2023թ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակարան գնելու վկայական էր հանձնել նաև 10 հոգուց բաղկացած այս ընտանիքին: Նրանք նախկինում ապրում էին 24 քմ մակերեսով բնակարանում, մինչդեռ ծրագիրն իրագործելու շնորհիվ ձեռք բերված նոր տունը շուրջ 90 քմ է, որի պայմաններին է ծանոթացել քաղաքապետ Ավինյանը:

«Դուք այս ծրագրի մեր առաջին շահառուներից եք և, իրականում, շատ ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է: Իհարկե, կան դժվարություններ, բայց, հաշվի առնելով, որ մեծ քանակի նման խնդիրներ ունենք, փուլ առ փուլ լուծելով, գնում ենք առաջ: Ուրախ ենք, որ կարողացել ենք ձեր կյանքում որոշակի փոփոխություն բերել, և մի մեծ ընտանիք կարողացել է իր տունն ունենալ»,- նշել է քաղաքապետը:

Ընդհանուր առմամբ բնակարաններ գնելու վկայական է հանձնվել 35 ընտանիքի։

ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Պակիստան բանակցությունների նպատակով․BBC

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ուրբաթ կեսօրին մեկնել է Պակիստան, որտեղ շաբաթ օրը նախատեսված են բանակցություններ Իրանի հետ՝ պատերազմի դադարեցման հարցով, հաղորդում է BBC-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանակցություններից մեկ օր առաջ տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է։ Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է ժամանակավոր հրադադարի պայմանները խախտելու համար՝ նշելով, որ Հորմուզի նեղուցի իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Չնայած այդ զարգացումներին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ նախատեսված բանակցություններին մասնակցելու նպատակով։

ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Մարդ սպանել են, կողուպտն արել, հիմա եկել ասում են՝ կույս ենք. խամաճիկները դրսից են կառավարվում

10.04.2026

Քաղաքականություն

Մարդ սպանել են, կողուպտն արել, հիմա եկել ասում են՝ կույս ենք. խամաճիկները դրսից են կառավարվում

ԱՄՆ-ը Պակիստանում կայանալիք բանակցություններում Իրանից կպահանջի ազատ արձակել իր քաղաքացիներին․ ԶԼՄ

ԱՄՆ-ը ծրագրում է բարձրացնել Իրանում ձերբակալված իրենց քաղաքացիների ազատ արձակման հարցը ապրիլի 11-ին Պակիստանում կայանալիք խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան բանակցողները մտադիր են Թեհրանից պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ այս հարցի քննարկումը կարող է հետաձգվել, եթե բանակցային գործընթացը բարդ ընթանա։

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների ազատ արձակումը կամ փոխանակումը ներառված չեն եղել Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած պլանում, որը տարածվել էր այդ երկրի պետական լրատվամիջոցներով և մերժվել Վաշինգտոնի կողմից։

ԱՄՆ-ը Պակիստանում կայանալիք բանակցություններում Իրանից կպահանջի ազատ արձակել իր քաղաքացիներին․ ԶԼՄ

ԱՄՆ-ը ծրագրում է բարձրացնել Իրանում ձերբակալված իրենց քաղաքացիների ազատ արձակման հարցը ապրիլի 11-ին Պակիստանում կայանալիք խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան բանակցողները մտադիր են Թեհրանից պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ այս հարցի քննարկումը կարող է հետաձգվել, եթե բանակցային գործընթացը բարդ ընթանա։

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների ազատ արձակումը կամ փոխանակումը ներառված չեն եղել Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած պլանում, որը տարածվել էր այդ երկրի պետական լրատվամիջոցներով և մերժվել Վաշինգտոնի կողմից։