Մարտի 3-ին տոնում ենք Վայրի բնության համաշխարհային օրը

Մարտի 3-ին տոնում ենք Վայրի բնության համաշխարհային օրը

Մարտի 3-ին աշխարհը տոնում է Վայրի բնության համաշխարհային օրը։ Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1973թ. մարտի 3-ին «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիայի» ընդունման հետ։ 

2026թ․ օրվա կարգախոսն է՝ «Դեղաբույսեր և բուրավետ բույսեր․ առողջության, ժառանգության և կենսապահովման պահպանություն»։ Այն ընդգծում է այս բույսերի նշանակությունը մարդու առողջության և մշակութային ավանդույթների համար, ինչպես նաև դրանց ներդրումը տեղական համայնքների կայուն զարգացման գործում՝ միաժամանակ շեշտելով աճող սպառնալիքները, որոնք կապված են բնակավայրերի կորստի, չափից ավելի հավաքչության և կլիմայի փոփոխության հետ։

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի՝ 

– Ամբողջ աշխարհում բուժիչ և բուրավետ նպատակներով օգտագործվող բուսատեսակների շուրջ 9%-ը գտնվում է ոչնչացման վտանգի տակ՝ չափից ավելի հավաքման, բնակավայրերի կորստի, կլիմայի փոփոխության և անօրինական առևտրի հետևանքով։

– Ամեն հինգերորդ մարդ կախված է վայրի բույսերից, ջրիմուռներից և սնկերից՝ որպես սննդի և եկամտի աղբյուր։

– Զարգացող երկրների բնակչության 70-95%-ը ապավինում է ավանդական բժշկությանը՝ որպես առաջնային առողջապահական օգնություն։

Այս օրը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնելու վայրի կենդանական և բուսական աշխարհի դրսևորումների բազմազանությանը և գեղեցկությանը, ինչպես նաև նպաստում է բնապահպանական գործունեությունից մարդու ստացած օգուտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Բացի այդ, այս օրը հիշեցնում է վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին, որոնք ունեն հեռահար տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքներ։ Կենսաբազմազանության կորստի կանխումը Կայուն զարգացման 15-րդ նպատակի առաջնահերթություններից է։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տոնի կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այս օրը հիշեցում է, որ վայրի բնության պահպանության հիմքում մեր ամենօրյա ընտրություններն են՝ ռեսուրսների խնայող օգտագործումը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։

Կենսաբազմազանության յուրաքանչյուր տեսակ՝ բույսից մինչև կենդանի, կարևոր դեր ունի բնության հավասարակշռության պահպանման գործում, և այդ հավասարակշռության խախտումը անդրադառնում է բոլորիս վրա։ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը հյուրընկալելու համատեքստում մեր նպատակը հստակ է՝ ուժեղացնել կենսաբազմազանության պաշտպանությունը, պահպանել ու վերականգնել կենսամիջավայրերը, զարգացնել գիտահեն կառավարման ու մոնիթորինգի գործիքները և հետևողական պայքարել ապօրինի որսի ու վայրի բնության ապօրինի առևտրի դեմ։ Միաժամանակ կարևոր եմ համարում համայնքների ներգրավվածությունը և բնությունից օգտվելու պատասխանատու, կայուն մոտեցումների խթանումը։

Բնությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ գործե´նք հանուն բնության՝ այն պահպանելու, հոգատար ու պատասխանատու վարքագիծ ձևավորելու և հաջորդ սերունդներին առողջ, անվտանգ ու կենսունակ միջավայր փոխանցելու համար»։

Հայաստանը գտնվում է երկրագնդի ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող էկոտարածաշրջաններից մեկում։ Հայաստանի տարածքում հանդիպում են ավելի քան 3500 տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, 17 հազար 500 տեսակ կենդանիներ՝ ներառյալ ողնաշարավորների 536 տեսակ։  

Մարտ 03, 2026 at 18:00

Նավթի և գազի ներկայիս ճգնաժամն ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2022 թվականների ճգնաժամերը միասին վերցրած. ՄԷԳ

Brent նավթի գինը, որը նավթի գների միջազգային չափանիշն է, Եվրոպայում կեսօրվա առևտրի ժամանակ աճել է 0,7%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 110,60 դոլարի…

Հրազդանի սանիտարական աղբավայրի գործարկմամբ Կոտայքում և Գեղարքունիքում պետք է փակվի շուրջ 25 աղբավայր

Հրազդանի սանիտարական աղբավայրի գործարկմամբ Կոտայքում և Գեղարքունիքում պետք է փակվի շուրջ 25 աղբավայր

2025թ․ ամռանից շահագործվում է Հրազդանի սանիտարական աղբավայրը։ Այն նախատեսված է սպասարկելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքի։ Այն շահագործում է այդ համայնքների կողմից հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի կողմից։ Աբովյանում Էկոլուրի կազմակերպած «Իրազեկվի՛ր և սատարի՛ր ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը՝ ի նպաստ առողջ շրջակա միջավայրի» թեմայով իրազեկման միջոցառման ժամանակ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը։

Աբովյանը համարվում է ՍՊԸ-ի հիմնադիր համայնքներից, սակայն այստեղ ընկերությունը կսկսի ծառայություններ մատուցել, ըստ Համբարձումյանի, 2026թ․ գարնանից։ 

Աբովյանի համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը նշեց, որ գոհ են Աբովյան քաղաքում գործող աղբահանության համակարգից։ Ցանկանում են վստահ լինել, որ նոր համակարգը կապահովի լավ ծառայություն։ «Կարո՞ղ եք երաշխավորել, որ մենք խնդիր չենք ունենա, և աղբը ժամանակին կտեղափոխվի, ու բնակիչները չեն դժգոհի։ Մեր համայնքի կոմունալ տնտեսությունն իդեալական է կազմակերպում այդ աշխատանքը, նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին մենք տեսնում ենք, որ գալիս են, աղբը տեղափոխում են, բնակչության դժգոհությունը չկա», – ասաց նա։

Սերգեյ Համբարձումյանը նշեց, որ «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ն նաև Աբովյանի ընկերությունն է։ Իրավական առումով, եթե մինչև հիմա Աբովյանն իրականացնում է աղբահանությունն իր կոմունալ տնտեսության օղակի միջոցով, ինչ-որ իքս պահից իրականացնելու է մեկ այլ ընկերության՝ այսինքն  «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ՍՊԸ-ի միջոցով։ «Այսինքն՝  Աբովյանն այդ ամենի տերն է, և՛ խզում չի լինելու։ Աբովյանի կոմունալը շատ լավ աշխատում  է, մենք գիտենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ առնվազն այդ ցուցանիշը պահենք», – ասաց նա և ներկայացրեց այլ համայնքներում աշխատանքի փորձը։

Սերգեյ Համբարձումյանը նաև նշեց, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման շրջանակում համայնքների կոմունալ ծառայությունները 99-100 տոկոսով լուծարվում են։ «Գործառույթային առումով իրենց մոտ լիքը բան փոխվում է։ Սակայն կան գործառույթներ, որոնք համայնքապետարանն է իրականացնելու, ոչ մենք։ Մասնավորապես, շինարարական աղբը մենք չենք կարողանում տեղափոխել, որովհետև մեքենաները նախատեսված չեն դրա համար։ Համայնքին ենք խնդրում, որ շինարարական աղբը հավաքի։ Նաև խոշոր եզրաչափերի աղբը՝ սառնարաններ, բազմոցներ, դիմում ենք համայնքապետարաններին, որ իրենց հերթապահ մեքենաները հավաքեն։ Մենք դրանք ընդունում ենք աղբավայրի տարածքում։ Այսինքն՝ համայնքի կոմունալների որոշակի գործառույթներ շարունակվելու են, քանի որ կան առանձնահատկություններ, որոշ տեսակի թափոններ, որ մենք չենք տեղափոխում»,- ասաց նա։

Աբովյանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Աննա Չոբանյանը հարցրեց․ «Քանի որ բյուջե ենք կազմում, ե՞րբ եք գալու և այդ ներդրումն առաջին փուլով ինչքա՞ն է լինելու»։ Ի պատասխան Սերգեյ Համբարձումյանը նշեց․ «Ֆինանսական արժեքը քննարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, քանի որ ծառայության արժեքը, բնականաբար, համայնքների ծախսածից շատ է, բայց ՏԿԵՆ-ն ինչքան մասը կվերցնի իր վրա, դեռ քննարկվում է»։

Աբովյանի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ Հրազդանի սանիտարական աղբավայրի շահագործման  արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում միասին դադարելու է գործել մոտ 25-30 աղբավայր։ Աղբավայրերի փակումն ավելի թանկ արժե, քան ստեղծումը։

Միայն Աբովյան համայնքը 2021թ․ համայնքային խոշորացման արդյունքում ժառանգություն է ստացել 4 աղբանոց։ Սակայն 2025թ․ տարեվերջի դրությամբ համայնքում գործել են 3-ը՝ Ջրաբերի, Արամուսի և Բալահովիտի աղբանոցները։  Դրանք չեն համապատասխանում սանիտարական նորմերին, ցանկապատված չեն, արգելափակոց չունեն, պարբերաբար այրվում են։

«Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ համայնք իր միջոցներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, չի կարող լուծել այդ աղբավայրերի փակման հարցը»,- ասաց Արմեն Սիմոնյանը։

Արձագանքելով՝ Սերգեյ Համբարձումյանն ասաց,  որ դեռ 2016թ․ վարկային միջոցների ձեռքբերման ժամանակ կառավարությունը նման պարտավորություն ստանձնել է, բայց ֆինանսական միջոցներ հատկացված չեն այս պահին։ «Ես այդ հարցը բարձրաձայնում եմ, բայց առաջարկում եմ նաև, որ մեր համայնքները գրություններով, տարբեր ձևերով ևս բարձրաձայնեն այդ խնդիրը», – ասաց նա։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետ Էմիլ Մկրտչյանն ասաց, որ աղբավայրերի փակման համար Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը Ստեփանավանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ արտերկրից մասնագետ է հրավիրել գնահատելու, թե աղբավայրի փակումը համայնքին որքան գումար կարժենա։ «Յակոբեան բնապահպանական կենտրոնն այս պահին նման խորհրդատվական աշխատանք տանում է, օգնելու համայնքին»,- ասաց նա։

Խնդրի մասին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը հարց բարձրացրեց սույն թվականի փետրվարի 24-ին կայացած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ ծրագրում են հին աղբավայրերը փակել դրամաշնորհային միջոցների, պետական և համայնքային միջոցների հաշվին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։

Մարտ 03, 2026 at 18:08

Վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ պահանջ չկա

Վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ պահանջ չկա

«Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն, և ցերեկային ժամին այդ ջրավազանների ջուրն օգտագործվի։ Բայց 7 ժամի փոխարեն կունենանք 3-4 ժամ ջրանջատում»,- ասաց՝ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը մարտի 3-ին Ազգային ժողովում։ 

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օրերս հայտարարեց ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի անցնելու մասին՝ հաշվի առնելով ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումը, կառուցապատման արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճը, գիշերային ժամերին ջրի կորուստների կանխումը։ Այս հայտարարությունը դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Անմիջապես հետևեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Երևանի քաղաքապետարանի հայտարարություններն այն մասին, որ որոշվել է կասեցնել նոր ժամանակացույցի գործողությունը։

Արամազդ Ղալամքարյանը նշեց, որ երկշաբաթյա ժամկետ են խնդրել «Վեոլիա»-ի հետ աշխատելու և ժամանակացույցը վերանայելու։ «Մեր նախնական գնահատականն այն է, որ ժամանակացույցը բարելավելու պոտենցիալ ունենք, և մեր գնահատականը հիմնված է երկու հիմնական գործոնների վրա։ Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք բավականին մեծ ծավալների խնայված ջուր։ Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին։ Երկրորդը, ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ։ Ուղղակի որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել, և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»։ Ըստ Արամազդ Ղալամքարյանի՝ «Վեոլիա»-ն և ՀՀ կառավարությունը վերջին երկու տարում 22 միլիարդ դոլարի ներդրում են անում ենթակառուցվածքներում, ու դա կնպաստի համակարգի բարելավմանը։

Նշենք, որ 2025թ. աշնանն Էկոլուրի հարցմանն ի պատասխան «Վեոլիա ջուր»-ը հայտնել էր, որ Երևանում 2024-2031թթ․ պայմանագրով նախատեսված է ապահովել 23 ժամ ջրամատակարարում, այլ քաղաքներում և գյուղական բնակավայրերում ՝ 20 ժամ ջրամատակարարում։

Էկոլուրի հարցին, թե երբ է նախատեսվում հասնել ամբողջ Երևանի 24-ժամյա ջրամատակարարմանը, ընկերությունից հայտնել էին, որ վարձակալության պայմանագրով բաժանորդներին 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու որևէ ցուցանիշ կամ պահանջ չկա։

Ընկերությունն անդրադարձել էր նաև ջրակորուստների հարցին՝ նշելով, որ պայմանագրով նախատեսվել է ջրակորուստները մինչև պայմանագրի գործողության վերջին տարին՝ 2031թ․, հասցնել 58,9 %-ի, այնինչ ընկերությունը 2025թ․ առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է մինչև 55 %:  

Ավելի վաղ Էկոլուրի հրապարակումներում անդրադառնալով Երևանում խմելու ջրի խնդրին՝ նշել էինք, որ, ըստ Երևանի հատակագծի, Երևանի խﬔլու ջրամատակարարման ջրաղբյուրներից 5-ի՝ Արզականի, Գյումուշի, Արզնիի, Ծարավ աղբյուրի, Գետաﬔջի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ Գառնիի, Ապարանի, Կաթնաղբյուրի դեպքում նշվել է վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտության մասին։ Միայն 2 ջրաղբյուրի՝ Ձորաղբյուրի և Երևանյան ՀԷԿ-ի աղբյուրների պաշարներն են հաստատված։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն Էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրվել է 43 ջրօգտագործման թույլտվություն, այդ թվում՝ Երևան քաղաքի սպասարկման համար՝ 9 ջրօգտագործման թույլտվություն:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստացել է ՋԹ-ներ ինչպես չհաստատված պաշարներով, այնպես էլ վերագնահատման, կամ նպատակահարմարության գնահատման անհրաժեշտություն ունեցող ջրաղբյուրներից ջրառ իրականացնելու համար։ 

Մարտ 03, 2026 at 18:35

Հրապարակվել է ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը

Հրապարակվել է ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը

ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցն արդեն պատրաստ է։ Այն հասանելի է  ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի պաշտոնական կայքում։

Զեկույցի նպատակն է Կունմին-Մոնրեալի «Կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի» (ԿԳՇ) նպատակներին ու թիրախներին համահունչ ապահովել Հայաստանի հաշվետվողականությունը՝ ներկայացնելով ազգային մակարդակում իրականացված գործողությունների, գրանցված արդյունքների և առկա մարտահրավերների համապարփակ վերլուծություն։

«Զեկույցի ժամանակին կազմումն ու հրապարակումն առանձնակի կարևոր է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալելու ճանապարհին, քանի որ 2026 թվականի հոկտեմբերին կայանալիք COP17-ի ընթացքում նախատեսվում է Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) գլոբալ վերանայումը», – նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

COP17-ի ընթացքում Կունմին-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) գլոբալ վերանայումը տեղի է ունենալու ազգային զեկույցների հիման վրա։

ՀՀ կենսաբազմազանության 7-րդ ազգային զեկույցը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատվերով, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ/GEF) դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ։

«Զեկույցը ներկայացնում է Հայաստանում վերջին հինգ տարիների ընթացքում կենսաբազմազանության և հարակից ոլորտներում սահմանված ազգային առաջնահերթությունների իրականացման առաջընթացը։ Ամբողջ ընթացքում ապահովվել է բազմաշահառու, ներառական մասնակցություն՝ գաղափարների ձևավորումից մինչև վերջնական խմբագրում և համաձայնեցում», – գրել է Համբարձում Մաթևոսյանը։

Մարտ 04, 2026 at 17:31

Արհեստական ​​բանականության օգտագործումը Հայաստանում կսահմանափակվի. նոր օրենքի նախագիծը քննարկվում է ՀՀ խորհրդարանում

Օրենքի կիրառումը կիրականացնի տեսչական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը…