Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստի CET Vest ՋԷԿ–ում։ Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչության…
Author: Julbaz
Մի քանի շրջան հոսանքազրկվել է․ հզոր պայթյուն՝ Բուխարեստի ՋէԿ-ում

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստի CET Vest ՋԷԿ–ում։ Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչության…
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։
Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցումը։
Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցերը։
Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7 գագաթնաժողովում ընդունվելիք որոշումների ձևավորմանը, ինչպես նաև կենսաբազմազանության գլոբալ նպատակների առաջմղմանը՝ COP17-ի շրջանակում։
Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ
Մայր ու դուստր պահանջում են դատախազությունից հերքել իրենց վերաբերյալ հաղորդագրությունը և վճարել 1 մլն դրամԱՊՐ 21, 2026 08:07
Մայր ու դուստր պահանջում են դատախազությունից հերքել իրենց վերաբերյալ հաղորդագրությունը և վճարել 1 մլն դրամԱՊՐ 21, 2026 08:07
«Նիկոլը կհայտարարի, որ ցեղասպանության մասին ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել»․ Արմեն Հովասափյան
Բրիտանական թագավորական ընտանիքը տոնում է Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու 100-ամյակին թագավոր Չարլզ III-ն այցելել է իր հանգուցյալ մորը նվիրված ցուցահանդեսին․ գրում է Reuters գործակալությունը։
Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ամենաերկար գահակալած և ամենաերկար ապրած միապետը, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին․ նա գահին է եղել 70 տարի և հրաժեշտ է տվել կյանքին 2022 թվականի սեպտեմբերին՝ 96 տարեկանում։
Անցյալ շաբաթ բրիտանացիների շրջանում YouGov-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 81%-ը դրական կարծիք ունի Եղիսաբեթ II-ի մասին, ինչն ավելին է, քան թագավորական ընտանիքի ներկայիս ցանկացած անդամի վարկանիշը։
Թագուհու ծննդյան տարեդարձի կապակցությամբ Չարլզ III թագավորը և նրա կինը՝ Կամիլան, այցելել են Բուքինգհեմյան պալատում անցկացվող «Թագուհի Եղիսաբեթ II. նրա ոճային կյանքը» ցուցահանդեսին։ Ցուցադրությանը ներկայացված է Եղիսաբեթ II թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր։

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայում գործող մասնաճյուղը։ Այսուհետ Ֆասթ Բանկի հաճախորդները կսպասարկվեն հիմնովին արդիականացված, ընդարձակ, ժամանակ…
Նավագնացային ընկերությունները զգուշացնում են Իրանի անունից հանդես եկող խաբեբաների մասին