Պետեր Մադյարը հեռացող արտգործնախարարին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար


Աշխարհ


Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդը հեռացող արտգործնախարար Պետեր Սիյարտոյին մեղադրել է գաղտնի փաստաթղթեր ոչնչացնելու համար։ Պետեր Մադյարն այդ հայտարարությունն արել է Բուդապեշտում կայացած միջազգային մամուլի ասուլիսում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Սիյարտոն մեղադրվել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ սերտ կապեր պահպանելու և նրան Հունգարիայի օգնություն առաջարկելու համար՝ ռուսաստանցիներին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելու հարցում։

«Այսօր՝ առավոտյան ժամը 10-ին, նա ներկայացավ արտաքին գործերի նախարարություն, և իր ամենամտերիմ գործընկերների հետ ոչնչացնում է պատժամիջոցների հետ կապված փաստաթղթերը»,- հայտարարել է Մադյարն ու հավելել՝ տեղեկատվությունը ստացել է նախարարության ներքին աղբյուրներից, որտեղ շատ պաշտոնյաներ ակտիվորեն օգնում են իր «Տիսա» կուսակցությանը։

«Սա է այն, ինչ հիմա տեղի է ունենում Հունգարիայում։ Մենք մի քանի օր է, ինչ գիտենք, որ փաստաթղթերի ոչնչացումը սկսվել է ոչ միայն նախարարություններում, այլև Օրբանի վերնախավի հետ կապված մյուս հաստատություններում»,- ասել է Մադյարը։



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 13-ից 14-ը

Բացահայտվել է 134 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ան

Անդրանիկ Քոչարյանին «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն` պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին իր` հայտնի «բարձրակարգ տղու» մասին արված հայտարարությունից հետո «տռաս է հանել» անձամբ Փաշինյանը։ Ասում են, թե նրան զգուշացրել է, որտեղից էլ իրենից մենակ վնաս է գալիս, ավելի լավ է` այսուհետ լռի, հակառակ պարագայում նրան ոչինչ չի խանգարի ծերուկին ցուցակից դուրս հանելու համար։

Անդոն էլ արդարացել է, թե բա՝ ներողություն եմ խնդրել, էս, էն… Սակայն Փաշինյանը կտրուկ է արտահայտվել. «Գնա մեռի, արի սիրեմ ես արել, յանի ի՞նչ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

Զելենսկին ժամանել է Բեռլին Մերցի հետ հանդիպման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման համար։

Ըստ RBC-Ukraine-ի՝ Ուկրաինայի նախագահը ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի առաջնորդը կմասնակցի գերմանա-ուկրաինական խորհրդակցություններին։

Գերմանիայից Զելենսկին կմեկնի Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Յոնաս Գահր Ստորեի հետ։

ԱԺ-ում սկսվել է քառօրյա նստաշրջանը. օրակարգում 23 հարց է. ՈւՂԻՂ

ԱԺ-ն այսօր՝ ապրիլի 14-ին, գումարել է հերթական քառօրյա նիստերը։

Օրակարգում 23 հարց է։

Դրանց թվում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ներդրումների մասին» օրինագիծը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում և դրան կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վիճաբանություն՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում․ վնասվել է 43-ամյա կնոջ ձեռքի եղունգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հեքիաթ՝ բարձր աշխատավարձերի մասին

Տեղեկատվության տեղատարափի մեջ հայաստանյան համեստ աշխատավորը չի հասցնում հերքել ՔՊ-ականների պնդումները առ այն, որ ՀՀ-ում ծառայողների աշխատավարձերը բավական բարձր են, գրեթե չեն զիջում ՔՊ վերնախավի վաստակին։

Ներկայացնենք իրական պատկեր մի ՀՈԱԿ-ից (տես փաստաթուղթը)։


Այստեղ անզեն աչքով երևում է, որ 57 հոգուց առաջին 3֊ի մոտ է համեմատաբար բարձր աշխատավարձ, իսկ «դժբախտ» մարքեթոլոգի, բանվորի, էքսկուրսավարի կամ հավաքարարի աշխատավարձերը միջինը 140֊190 հազարի սահմաններում են՝ նախարարներից մոտ 20 անգամ կամ 2 հազար տոկոսով պակաս։

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն

Երեքշաբթի օրը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 22 երկաթուղային վագոն։

Նաև հաղորդվել է, որ Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութով լի չորս երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի միջոցով։