Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը…

Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։

Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է Թուրքիա-Իսրայել հարաբերություններին։ Ֆիդանը նշել է, որ Իսրայելի քաղաքականության մեջ հակաթուրքական հռետորաբանությունը դառնում է ավելի տարածված։

Ֆիդանը մասնավորապես նշել է. «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում»։

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Նեթանյահուի վարչակազմից բացի, ընդդիմության որոշ գործիչներ նույնպես փորձում են Թուրքիային դիտարկել որպես նոր թշնամի։ Ֆիդանը հայտնել է, որ նման մոտեցումն Իսրայելում սկսկում է վերածվել պետական ռազմավարության։

Նշենք, որ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերություններն սրվել են 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո, երբ սկսվել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը։

Աղբյուր՝ Ermenihaber

Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, իրավիճակը Գազայում, Լիբանանում, Իրանում և Հորմուզի նեղուցում։

Նախագահները նաև քննարկել են Կովկասում խաղաղության գործընթացին աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև մնայուն խաղաղության որոնումը և բանակցությունների վերսկսումը։

Աղբյուր՝ Ermenihaber

Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից.Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին


Գյումրու քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը։ Նիստի սկզբում հայտարարվեց, որ «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունում…

Գյումրիում այրվել է տնակ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն

Ապրիլի 13-ին, ժամը 12։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել…

«Հիվանդը» կապաքինվի` չնայած բժիշկների համառ  ջանքերին. Հայացք Իրանին կողքից


Կա մի դառը կատակ, որ երբեմն իրականությունից ավելի ճշմարիտ է հնչում․«Չնայած բժիշկների համառ ջանքերին՝ հիվանդը ողջ մնաց»։ Այսօր դա այլևս կատակ չէ։ Հայաստանը տա…

Իրանը հայտարարել է, որ թշնամու հետ կապ ունեցող նավերը չեն անցնի Հորմուզի նեղուցով

Պարսից ծոցի կամ Օմանի ծովի ոչ մի նավահանգիստ անվտանգ չի մնա, եթե իրանական նավահանգիստները թիրախավորվեն…