Անտառները և տնտեսությունը․ մարտի 21-ին աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը

Անտառները և տնտեսությունը․ մարտի 21-ին աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը

2012 թվականից յուրաքանչյուր տարի մարտի 21-ին աշխարհը նշում է Անտառների միջազգային օրը։ Այս տոնի նպատակն է արժևորել անտառների կարևորությունը և բարձրացնելու դրանց դերի վերաբերյալ իրազեկվածությունը։

2026 թվականի Անտառների միջազգային օրվա թեման է՝ «Անտառներ և տնտեսություն»։ Այն նվիրված է անտառների կարևորագույն դերին տնտեսական բարեկեցության ապահովման գործում։

«Առանց անտառների անհնար է պատկերացնել առողջ տնտեսություն՝ ոչ միայն այսօր, այլև ապագայում», – նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։ Անտառները կարևոր դեր ունեն տնտեսության զարգացման մեջապահովում են եկամուտ և աշխատատեղեր անտառօգտագործման, վերականգնվող հումքի և սննդամթերքի առևտրի միջոցով, նպաստում են ընտանեկան և համայնքային գյուղատնտեսության զարգացմանը, բարձրացնում են գյուղատնտեսության արտադրողականությունը և աջակցում ջրային ավազանների կայունությանը։ Անտառային արտադրանքի օգտագործումը հնարավորություն է տալիս փոխարինել ածխածնատար նյութերը բնական լուծումներով՝ միաժամանակ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ։

Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն քառակուսի կիլոմետր կամ ցամաքի ամբողջ մակերեսի գրեթե 1/3-ը:

Անտառների ներդրումը համաշխարհային տնտեսության մեջ գնահատվում է տրիլիոններով՝ սկսած ջրի, կլիմայի և հողերի հետ կապված կենսական էկոհամակարգային ծառայություններից մինչև էկոտուրիզմ, էներգամատակարարում և հումքի արտադրություն։ Տարբեր հաշվարկներով անտառներն ապահովում են բնության մեջ ջրի շրջապտույտի մոտ 50%-ը։

Անտառային ոլորտը ապահովում է առնվազն 33 միլիոն աշխատատեղ։ Բնական ռեսուրսների, այդ թվում՝ անտառների շնորհիվ ապահովվում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի ավելի քան կեսը՝ մոտ 44 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Անտառային լանդշաֆտները նվազեցնում են մաքուր ջրի ստացման ծախսերը, իսկ ածխածին կուտակելու և ջերմաստիճանը կարգավորելու նրանց կարողությունը օգնում է պաշտպանել տնտեսությունը կլիմայական աղետների հետևանքով առաջացող միլիարդավոր վնասներից։ FAO-ն նշում է՝ կայուն կառավարվող անտառները հիմք են բիոէկոնոմիկայի զարգացման համար։

Շատ գյուղական տարածքների համար անտառները կենսական տնտեսական ռեսուրս են՝ ապահովելով սնունդ, դեղամիջոցներ, վառելիք և եկամուտ։

Անտառային արտադրանքի պահանջարկը հասել է ռեկորդային մակարդակի․ ներկայում տարեկան արտադրվում է մոտ 4 միլիարդ խորանարդ մետր փայտանյութ։ Ըստ ընթացիկ միտումների՝ մինչև 2050 թվականն այդ ծավալը կարող է աճել ևս 1 միլիարդ խորանարդ մետրով՝ պայմանավորված բնակչության աճով և վերականգնվող ռեսուրսների օգտագործման ընդլայնմամբ, ինչն ավելի է ընդգծում անտառների կայուն կառավարման անհրաժեշտությունը։

1 ժամում 1 հա անտառն արտադրում է 200 մարդու համար անհրաժեշտ թթվածին:

Առողջ անտառները՝ բնակչության առողջության գրավականն են։

Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր: Մեր անտառները կրճատվել են 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին ապօրինի հատումների, անտառային հրդեհների, հիվանդությունների և տնտեսական գործունեութան հետևանքով։

Մարտ 21, 2026 at 11:29

Անտառների միջազգային օրը նշվեց «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» կրթական մրցույթի անցկացմամբ

Անտառների միջազգային օրը նշվեց «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ»  կրթական մրցույթի անցկացմամբ

Սույն թվականի մարտի 21-ին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ն Անտառների միջազգային օրը նշեց մի խումբ աշակերտների և ուսանողների հետ։ ՊՈԱԿ-ը կազմակերպել էր «ԷԿՈ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» 2 կրթական միջոցառում-մրցույթը, որին մասնակցեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները և Կոտայքի մարզի Ողջաբերդի միջնակարգ դպրոցի աշակերտները։

Մրցութային հանձնաժողովի կազմում էին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի մասնագետները, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության և քաղաքականության վարչությունից և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ից։

Մրցույթի մասնակիցները ներկայացրին տեսանյութեր անտառների կարևորության, greenwashing-ի, շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցության, էկոկրթության վերաբերյալ, պատասխանեցին մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին, ինչպես նաև նրանցից լսեցին նոր տվյալներ և խորհուրդներ իրենց ներկայացրած թեմաների վերաբերյալ։

Հաղթող ճանաչվեց Ողջաբերդի միջնակարգ դպրոցի «Թափոնների կուտակման ազդեցությունը հասարակության վարքի ձևավորման վրա» թեմայով աշխատանքը։

Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ իրենց ակտիվ մասնակցության և նախաձեռնողականության համար։ Առավել աչքի ընկած և ակտիվ մասնակիցները արժանացան խրախուսական նվերների։

Լուսանկարները՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի

Մարտ 23, 2026 at 12:20

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Արաքի և Մահշարի երկու արդյունաբերական կենտրոնի

Հարվածները թիրախավորել են Արաքում ալյումինի հալման գործարանը և Մահշարում Ֆաջր նավթաքիմիական համալիրը…

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Արաքի և Մահշարի երկու արդյունաբերական կենտրոնի

Հարվածները թիրախավորել են Արաքում ալյումինի հալման գործարանը և Մահշարում Ֆաջր նավթաքիմիական համալիրը…

Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը

Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը

Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը։  2026 թվականի թեման է «Ջուր և գենդեր»։ Այս ուղերձն արդիական է 2026 թվականին, որը հայտարարվել է որպես կին ֆերմերների միջազգային տարի՝ ընդգծելով նրանց կարևոր դերը աշխարհում ագրոպարենային համակարգերում։

«Ջուր և գենդեր կանայք առաջատար դեր ունեն ջրային ճգնաժամի հաղթահարման գործում։ Որտեղ ջուրն է հոսում, այնտեղ հավասարությունն է աճում», – օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։

Ըստ FAO-ի՝ ջուրը հիմնարար նշանակություն ունի պարենի արտադրության, առողջության պահպանման, կենսամիջոցների ապահովման և էկոհամակարգերի պահպանության համար։ Սակայն ոչ բոլորն ունեն հավասար հասանելիություն ջրին կամ ջրօգտագործման իրավունքներ։ Կանայք և աղջիկները, հատկապես գյուղական համայնքներում, բախվում են լուրջ խոչընդոտների ջրային ռեսուրսներին հասանելիության, դրանց կառավարման և դրանցից օգուտ ստանալու հարցում։

«Այս անհավասարության վերացումն առաջնահերթ նշանակություն ունի ջրային և պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն զարգացման ապահովման համար։ Կանայք կարևոր դեր են խաղում լուծումների որոնման գործում: Շատ գյուղական տարածքներում կանայք և աղջիկներն առանցքային դեր ունեն գյուղատնտեսական արտադրության և ջրային ռեսուրսների կառավարման մեջ՝ ներառյալ ոռոգման, անասնապահության և կենցաղային ջրի օգտագործումը։ Սակայն հաճախ նրանց իրավունքները ջրի և հողի նկատմամբ սահմանափակ են։ Այս անհավասարությունն ունի սոցիալական և տնտեսական հետևանքներ։ 2023 թվականին գյուղատնտեսությունում վարձու աշխատող կանայք միջինում վաստակել են 18.4 տոկոսով պակաս, քան տղամարդիկ, ինչն արտացոլում է ռեսուրսների, ծառայությունների և հնարավորությունների հասանելիության մեջ առկա անհավասարությունը։ Կլիմայի փոփոխությունն ավելի է խորացնում այս խնդիրը․ երբ ջրային ռեսուրսները դառնում են ավելի սակավ, աղտոտված կամ անկայուն, կանայք սովորաբար բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ջրի հավաքման ավելի երկար ժամանակը, գյուղատնտեսական արտադրողականության նվազումը և եկամուտների զգալի կորուստը։ Կանայք պետք է ձևավորեն ջրային ռեսուրսների ապագան։ Գյուղատնտեսության մեջ ջրային ռեսուրսների կառավարման գենդերային հավասարության խթանումը ոչ միայն իրավունքների պաշտպանության հարց է, այլև զարգացման հնարավորությունների ընդլայնում՝ ջրային և պարենային անվտանգություն ապահովելու համար բոլորի համար», – նշում է FAO-ն։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ավելի քան 1 միլիարդ կին՝ բոլոր կանանց ավելի քան քառորդը (27.1%), չունեն անվտանգ խմելու ջրամատակարարման ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Մոտ 1.8 միլիարդ մարդ դեռևս չունի տնից ոչ հեռու խմելու ջրի հասանելիություն, և երեքից երկու տնային տնտեսություններում ջրի հավաքման հիմնական պատասխանատուները կանայք են։ 53 երկրների տվյալները ցույց են տալիս, որ կանայք և աղջիկներն օրական ծախսում են 250 միլիոն ժամ ջուր հավաքելու վրա, ինչն ավելի քան երեք անգամ գերազանցում է տղամարդկանց և տղաների ծախսած ժամանակը։ Ամբողջ աշխարհում անվտանգ ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի բացակայության պատճառով ամեն օր մահանում է մոտ 1000՝ մինչև 5 տարեկան երեխա։

Հայաստանը ևս բախվում է ջրային ռեսուրսների սակավության և աղտոտման խնդիրներին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին։

Վատատեսական սցենարի դեպքում մինչև 2100թ-ը կանխատեսվում է գետային հոսքի նվազում մինչև 39%: Գետերի հոսքի 25% կրճատումը կհանգեցնի ոռոգվող հողատարածքների արտադրողականության կրճատման մոտ 24%-ով:

Գետերի հոսքը, ըստ կանխատեսումների, մինչև 2040թ․ կնվազի միջին նկատմամբ 14 տոկոսով, մինչև 2070թ․՝ 28%, մինչև 2100թ․՝ 39%։ Գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով կամ 265 միլիոն խմ-ով բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ․) նկատմամբ:

Մարտ 23, 2026 at 15:19