Խամենեին կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին միավորվել և դիմակայել ԱՄՆ-ին

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին միավորվել ընդհանուր թշնամու՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ և հակազդել նրանց ծրագրերին։

«Իմ հորդորն ու բազմիցս կրկնած խորհուրդն իսլամական երկրների, հատկապես Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների ղեկավարներին հետևյալն է՝ ճանաչել իրենց իրական թշնամուն, հասկանալ նրա մտադրությունները և հակազդել նրան։ ԱՄՆ-ի հանցավոր ղեկավարները և կեղծ սիոնիստական ռեժիմը մահմեդականների այս միասնության և բարեկամության երդվյալ թշնամիներն են»,- ընդգծել է նա Իրանում նշվող «Միասնության շաբաթվա» առիթով հրապարակված գրավոր ուղերձում։

Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմում են ոչ միայն Իրանի և տարածաշրջանում նրա դաշնակիցների դեմ, այլև բոլոր մահմեդականների, այդ թվում՝ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների դեմ։

Իրանական ժողովրդին ուղղված նախորդ ուղերձում Խամենեին երկրի բնակչությանը կոչ էր արել մոբիլիզացնել ներքին ռեսուրսները՝ իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով։

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Նեթանյահուի որդուն մահափորձի սպառնալիքի պատճառով շտապ դուրս են բերել ԱՄՆ-ից․ The Jerusalem Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, մահափորձի սպառնալիքի պատճառով շտապ հեռացել է ԱՄՆ-ից. հայտնում է The Jerusalem Post-ը։

Թերթի տեղեկություններով՝ Յաիր Նեթանյահուն Ֆլորիդայից հեռացել է անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ՝ անգամ առանց իր անձնական իրերը վերցնելու։

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դեսպանները

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շրջայցի ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով անցակետի՝ շահագործման համար պատրաստ լինելը»,- ասված է հայտարարության մեջ։

Շիրակը ջախջախեց Վանին – ABCMEDIA

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/2027 մրցաշրջանի 5-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունեց «Շիրակին». գրում է ArmSport-ը։

«Հանդիպումն ավարտվեց Գյումրիի թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0: Դուբլ ձևակերպեց Բամբա Մեսամբան, մեկական անգամ աչքի ընկան Դոնալդ Կոդիան և Ռաֆիկ Միսակյանը:

«Շիրակը» 7 միավորով 7-րդ տեղում է: «Վանը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Սարդարապատի» հետ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյին – ABCMEDIA

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 29-ին Մոսկվայի մարզում գտնվող իր «Նովո-Օգարյովո» նստավայրում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Հանդիպման սկզբում Պուտինը դիմել է Լուկաշենկոյին՝ ասելով. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիևիչ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար»։

Լուկաշենկոն Ռուսաստան էր ժամանել աշխատանքային այցով։

Ավելի վաղ նա Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների ու գործակցության հետ կապված հարցեր են։

ԱԳՆ-ում քննարկել են՝ ինչպե՞ս զարգացնել ու կարգավորել հարևանների հետ հարաբերությունները

Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները. տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարությունից»

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե մարտահրավերները, թե հնարավորություններն այլ են, և դրանց համապատասխանաբար հասցեագրման և առավելագույնս իրացման գործում դիվանագիտական ծառայությունը շարունակելու կարևորագույն դեր կատարել՝ կյանքի կոչելով ՀՀ ժողովրդից ստացած նոր՝ ՀՀ անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման առաջադրանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ հինգ տարիների ընթացքում եղած ծանրագույն մարտահրավերներին և դրանց հաղթահարման ճանապարհին համատեղ իրականացված աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրման նոր հեռանկարներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն այսօր ունի պատմական հնարավորություն, և կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ նշանակալի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին։

Քննարկվել են ինչպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման, կապերի դիվերսիֆիկացման հարցեր՝ կարևորելով նաև տնտեսական բաղարիչի լիակատար իրացումը։

Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության նոր առաջնահերթությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Աբովյանում մեքենա է հրդեհվել․ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 13։45-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Վահան Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Բայց մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները»,- նշում է լրատվամիջոցը։

 

Իսրայելը հարվածել է Գազային․ կան զոհեր  

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով վերջին 48 ժամում առնվազն 9 պաղեստինցի է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել․ հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Միաժամանակ նշվում է, որ փլատակներում և ճանապարհների վրա կարող են լինել  այլ մարմիններ ևս, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել բոլոր վայրեր։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 73․449-ի, իսկ վիրավորներինը՝ 174․ 472-ի։

Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը․ հայտնում է Էկոպարեկային ծառայությունը:

«Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։

Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։ Որսաշրջանի ընթացքում ծառայությունն առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։

«Էկոպարեկային ծառայությունը խստորեն հորդորում է որսորդներին պահպանել որսի սահմանված բոլոր կանոններն ու պահանջները։ Պատասխանատվությունից չեն խուսափելու նաև այն անձինք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։ Որսի թույլտվությունը չի ազատում որսորդին օրենքով սահմանված կանոնները պահպանելու և դրանց խախտման դեպքում պատասխանատվության ենթարկվելու պարտականությունից։

Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Որսի կանոնների պահպանումը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության կարևոր նախապայման։

Էկոպարեկային ծառայությունը ողջունում է բոլոր իրավագիտակից և պատասխանատու որսորդների պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված կանոններին, պահպանելու որսի կարգն ու ժամկետները և իրենց պատասխանատու վարքագծով նպաստելու բնության պահպանությանն ու էկոհամակարգերի հավասարակշռության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։