Իսրայելական ուժերը Գազայում Al Jazeera-ի լրագրողի են սպանել․ ասվում է քաթարական հեռուսատաալիքի տարածած հայտարարության մեջ։
Թղթակից Մոհամմեդ Վիշահը զոհվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Իրանի հետ վերջերս հաստատված հրադադարը և տարածաշրջանային ավելի լայն զարգացումները․ Anandolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Էրդողանը գոհունակություն է հայտնել հրադադարի կապակցությամբ՝ նշելով, որ 40-օրյա դժվարին ժամանակահատվածից հետո երկշաբաթյա ժամանակահատվածը կարևոր հնարավորություն է ընձեռում «առաջ շարժվելու դեպի մշտական խաղաղության համաձայնագիր»։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել իր աջակցությունը բարեկամական և եղբայրական երկրների, մասնավորապես՝ Պակիստանի հարցին առնչվող դիվանագիտական ջանքերին՝ կարգավորման հասնելու նպատակով։
ԴՕԿ կուսակցության Facebook-ի էջում այսօր՝ ապրիլի 8-ին, հրապարակում էր եղել, որ ընտրություններին ընդառաջ՝ Վարդան Ղուկասյանը գործակցելու է Ստեփան Դեմիրճյանի հետ։
«Համագործակցության առաջարկությունն ընդունված է․ Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան»,- ասված էր հայտարարությունում։
ABC Media-ին Հայաստանի ժողովրդական կուսակցությունից հայտնեցին, որ տեղեկությունն իրականության չի համապատասխանում, ու չկա նման բան։
«Նորից բարև ձեզ»,- Մարիա Զախարովան նախ անզուսպ ծիծաղել, ապա հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։
ՀՀ ԱԺ նախագահը, հիշեցնենք, օրեր առաջ ասել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը, Հայաստանն էլ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացնի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործչի իրարամերժ հայտարարությունները։
«ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ասես, որ չենք լսել Երևանից։ Օրինակ՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը»,- նշել է Զախարովան։

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու վթար է տեղի ունեցել Լոռու մարզում. գրում է shamshyan.com-ը
Ըստ լրատվամիջոցի՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։
«Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, երկուսն էլ՝ տեղափոխվել «Սպիտակ» ԲԿ»,- նշում է կայքը՝ հավելելով, որ բեռնատարը բարձված է ամրաններով և երկաթե այլ կոնստրուկցիաներով։

Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու՞ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»,- նշում է Դանիելյանը։
«Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության․ գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերահրապարակելով 2013 թվականի իր խոսքերը։
«Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:
Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 8-ից սկսած՝ Իրանին զենք մատակարարող երկրների նկատմամբ կկիրառվեն 50% մաքսատուրքեր։ Ամերիկացի առաջնորդն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Այսօրվանից սկսած՝ Իրանին ռազմական զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի Միացյալ Նահանգներ արտահանվող բոլոր ապրանքների համար 50% մաքսատուրքի։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի», – գրել է նա։