ՊՆ-ի հայտարարությունը ՔՊ-ական պատգամավորի վրա չի տարածվում

Պաշտպանության նախարարության հորդոր-պահանջը ՔՊ-ական պատգամավորի չի տարածվում։ Իշխող ուժի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը, Facebook-ի իր էջում արած գրառմանը կից նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժ է տեսանկարահանել և հրապարակել այն։

«Այն պահը, երբ Դավթաշենում ապրող տուրիստները զարմացած հետևում են շքերթին պատրաստվող տեխնիկաների շարժին»,- նշել է պատգամավորը։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև մայիսի 28-ն անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում է։

Հակոբյանի՝ գրառումը և տեսանյութը հրապարակելու ժամից կարելի է ենթադրել, որ այն եղել է նախքան ՊՆ-ի հայտարարությունը։ Բայց ուժային գերատեսչության հայտարարությունից հետո իշխանական պատգամավորը տեսանյութը սոցցանցից չի հեռացրել։

«Հարրի Փոթեր»-ի առաջին հրատարակության օրինակը վաճառվել է 23․000 դոլարով

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակության նմուշներից մեկն Անգլիայում աճուրդում վաճառվել է 23 հազար դոլարով․ գրել է «The Mirror»-ը։

Աղբյուրը գնում է, որ 1997-ին գրքի արժեքը 13 դոլար է եղել։

Գիրքը վաճառած գրախոս կինն ասել է, որ այն ստացել էր հին գրքերի խանութից, սակայն այն կարդալու համար այդպես էլ ժամանակ չի գտել։

«Այդ իսկ պատճառով օրինակը պահպանվել էր իդեալական վիճակում, իսկ աճուրդային «Hansons» ընկերությունը այն բնութագրել է որպես «չափազանց հազվագյուտ նշուշ»,- ավելացնում է աղբյուրը։

«Ալյանս» կուսակցությունը ընտրապայքարի կեսից փոշմանել է․ ընտրություններին չեն մասնակցի  

«Ալյանս» կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

«Այո, ինքնաբացարկի դիմում ենք ստացել»,- ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը։

ԱՀԿ-ն կանխատեսում է Էբոլայի դեպքերի աճ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից ենթադրյալ մահերի թիվը հասել է 220-ի, ընդ որում՝ դրանց թիվը կշարունակի աճել․ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Այս պահին ԿԴՀ-ում հաստատվել է հիվանդության 101 դեպք՝ ներառյալ 10 հաստատված մահվան ելք, սակայն մենք գիտենք, որ համաճարակը ԿԴՀ-ում շատ ավելի մասշտաբային է: Այժմ գրանցված է ավելի քան 900 ենթադրյալ դեպք և 220 ենթադրյալ մահվան ելք»,- գրել է նա X սոցիալական ցանցում

Նա հիշեցրել է, որ հարևան Ուգանդան գրանցել է առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում ևս 2 հաստատված դեպք, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասցվել է 7-ի։

ՊԵԿ տեսուչներն տնտեսվարողին առաջարկել են տուգանք չկիրառելու դիմաց գումարի կեսն իրենց տալ

Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն․ տեղեկացնում են Ոստիկանությունից։

«45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։

Նույն օրը՝ ժամը 13․25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։

Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։

32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշված է հաղորդագրությունում։

Պուտինը ստորագրել է արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ ստորաբաժանումներն օգտագործելու մասին օրենք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս զինված ուժերն օգտագործել արտասահմանում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար, եթե նրանք քրեական հետապնդման են ենթարկվել օտարերկրյա դատարանների կողմից՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Ըստ «Коммерсантъ»-ի՝ նոր կարգավորումներով փոփոխություններ են կատարվում «ՌԴ քաղաքացիության մասին» և «Պաշտպանության մասին» դաշնային օրենքներում․ դրանք ուժի մեջ կմտնեն ստորագրումից հետո 10 օր անց։

Այս մարդը բոլորիս գլխին շառ է, շա՛ռ․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Այս մարդը բոլորիս գլխին շառ է, շա՛ռ․ Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախի հետ կատարվելիքի մասին հրապարակավ խոսում էին 2022-ին։

«Մեկուկես ամիս Ֆրանսիայի հրապարակում անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք՝ վտանգ կա։ Ամեն բան, հիշում եմ, սկսվել է խորհրդարանում ասած մեկ նախադասությունից, այն էր՝ Արցախի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել։

Իրեն ճանաչելով՝ հասկացանք, թե իրականում ինչ է նշանակում նշաձողի իջեցումը։ Դուրս եկանք հրապարակ, բայց չկարողացանք բավարար մարդ հավաքել, համոզել։ Ու երբ Ֆրանսիայի հրապարակի շարժումը հուլիսին մարեց, հոկտեմբերին 6-ին գնաց ու ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, ինչով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ու դրանից հետո կորցրեցինք Արցախը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց նաև՝ Փաշինյանի ամեն հայտարարության հաջորդում է ողբերգություն, հետևաբար Սյունիքի հարցով պետք է զգոն լինել ու որևէ հարցում որևէ կերպ ՔՊ-ին հնարավորություն չտալ։

Կաթնաշոռի արտադրություն է կասեցվել – ABCMEDIA

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում (ք․ Երևան, Դեղոյան փողոց) կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության․ տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

«Փորձարկումներից հետո պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված անհամապատասխանությունը վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: