Արամ Ա-ի գահակալության տարիների մասին գիրք է լույս տեսել

Հայ եկեղեցու պատմության ընթացքն ուսումնասիրելիս հանդիպում ենք դեմքերի, որոնց հեղինակավոր ներկայությունն ու դերակատարությունը լցնում են ամբողջ մի դարաշրջան և նույնիսկ անցնում դրանից անդին. տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսարանից։

«Անզուգական առաքյալներից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ ու Սահակ Պարթև հայրապետներից և հայ գրի անկրկնելի ճարտարապետ՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Հովհան Իմաստասեր Օձնեցի և Ներսես Շնորհալի կաթողիկոսներ, Խրիմյան Հայրիկ ու Սահակ Խափայան վեհափառներից մինչև մեր օրերում ապրող ու գործող Արամ Ա, նրանք ձևավորեցին մեր հավաքական ինքնությունը և մարմնավորեցին մեր իղձերը, երազներն ու իդեալները։ Դարերի վկայագրությունները՝ վարքագրություններ, ներբողներ կամ կենսագրություններ, անկասկած արդար հպարտություն են պատճառում մեզ և հարստացնում մեր մտքերը, մատենադարաններն ու գրադարանները։

Այս գիտակցությամբ և ըմբռնումով ենք նայում մեր պատմությանը, և ուրախությունն ունենք մեր ժողովրդին ներկայացնելու նոր հրատարակության ծնունդը՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, Տարեգրություն և կենսամատենագիտություն, հատոր Ա (1947-1995)», որը մի կողմից նվիրված է Արամ Վեհափառի հայրապետական 30-ամյա առաքելությանը, մյուս կողմից՝ աղբյուրագիտական հսկայական հիմքի վրա, նախապատրաստում է հայ եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն Սուրբ Աթոռի վերջին 50 տարիների համազգային առաքելության պատմության մշակումը»,- ասված է հաղորդագրությունում։

Արամ Ա-ի գահակալության տարիների մասին գիրք է լույս տեսել

Հայաստանը Վրաստանի հետ քննարկել է միգրացիայի կառավարման հարցեր

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարակլևիձեի, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Ալիսիա Շչերբայտեի և Բելգիայի միգրացիայի հարցերով հատուկ դեսպանորդ Հյուգո Վերբիստի հետ․ հայտնում են ՆԳՆ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիայի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

«Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու գործընկերության շարունակական զարգացումը։ Միավորված ազգերի կազմակերպությունում փոխնախարար Ղազարյանը մասնակցել է Վրաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Սփյուռքի քաղաքականության գլոբալ դաշինք․ արդյունքներ, գործողություններ և կայունություն» խորագրով հարակից միջոցառմանը։ Մասնակիցները քննարկել են սփյուռքի ներուժի ներգրավման, միջազգային միգրացիայի կառավարման գործընթացներում և իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Արմեն Ղազարյանը հանդիպել է նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակազմի ղեկավար Մոհամմեդ Աբդիքերի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումների շուրջ։

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև Հնդկաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված ընդունելությանը, որի շրջանակում զրուցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհի հետ։

1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ․ հայ ըմբիշների տպավորիչ ելույթները՝ երիտասարդական առաջնությունում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը փայլուն ելույթներ է շարունակում ունենալ Մ-17 Եվրոպայի առաջնությունում: Մրցաշարային հերթական օրը հայ ըմբիշները նվաճել են 4 մեդալ, իսկ ևս երկու մարզիկ դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե պարգև․ գրում է ArmSport-ը։

«80 կգ քաշայինների պայքարում Վահե Հովեյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշն ընդամենը 32 վայրկյանում փայլուն հաղթանակ է տարել հունգարացի Դոմինիկ Շիլագյիի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:

Զավեն Մեժլումյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Եզրափակչում մեր մարզիկը 3-6 հաշվով զիջել է Ասլան Ձուևին և գրավել երկրորդ հորիզոնականը:

55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը նվաճել է բրոնզե մեդալ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 3-3 հաշվով (լրացուցիչ ցուցանիշներով) առավելության է հասել Կեվե Կովաչի նկատմամբ:

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը ևս դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Ավետիսյանը վստահ՝ 10-4 հաշվով հաղթել է Տիմուր Մախարամովին:

Եվս երկու հայ ըմբիշ վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:

92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6-0 հաշվով անպատասխան հաղթանակ է տոնել ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ:

71 կգ քաշային Ջանես Նազարյանն իր հերթին կիսաեզրափակչում ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Նիկոլաս դե Գրեցիսի նկատմամբ:

Երկու ըմբիշներն էլ չեմպիոնության համար կպայքարեն վաղը կայանալիք գոտեմարտերում»,- նշում է կայքը:

Պակիստանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի շուրջ հակամարտությունը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Իրանի շուրջ հակամարտության լուծմանն ուղղված Իսլամաբադի ջանքերը․ հայտնել են Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Կողմերն ընդգծել են հրադադարի պահպանման և Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն ընթացքի ապահովման կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել այս շաբաթ Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև բանակցություններին ընդառաջ։

Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքն է՞լ է կոնֆլիկտածին Թուրքիայի համար, հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին․ Ռոբերտ Քոչարյան

Երբ սկսվեց պայքարն Արարատ լեռան դեմ, միանգամից մտածեցի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ, արդյոք մնալո՞ւ է այդ անունը, թե՞ փոխվելու է․ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին»,- ասաց նա։

Քաղաքում, ըստ նրա, ուր գնում ենք, սրտիկներ են փակցված․ «Ասում են՝ սիրում ենք, ինչպե՞ս են սիրում՝ երկրի մասշտաբները կրճատելո՞վ, քաղաքացիների կյանքը վտանգելո՞վ, երիտասարդներին զոհելո՞վ»։

«Կան մարդակեր ցեղեր, որոնք ևս սիրում են մարդ ուտել, այդպիսի մարդասիրություն մեզ պետք չէ։ Մենք մարդակերի սիրո կարիք չունենք։ Ի՞նչ ես անում, որ մի մարդու իսկապես սիրում ես. անում ես ամեն ինչ, որ նա երջանիկ լինի։ Դա է մեր կոդը»,- հավելեց ՀՀ 2-րդ նախագահը։

Մի ժամանակ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնագրեր էր բաժանում փողոցներում, հիմա ուզում է ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն․ Արթուր Խաչատրյան

Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հպարտ քաղաքացու անձնագրեր էր բաժանում փողոցներում։ Այսօր, երբ Արցախում բուն են դրել ադրբեջանցի ասկյարները, Փաշինյանն ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների մի բազմություն, և վախեցնում է, թե «եթե իմ օգտին չքվեարկեք, վաղը պատերազմ կլինի»․ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Փաշինյանն ու Ալիևը նույն Հայաստանի պատկերացումն ունեն՝ Հայաստան առանց Մասիսի, առանց եկեղեցու, առանց երազանքների։ Մենք ուզո՞ւմ ենք նման Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Բրիտանացի 3 նախարար հրաժարական է տվել այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է, որ հրաժարական չի տա

Ջես Ֆիլիպսը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և պաշտպանության հարցերով նախարարի պաշտոնից՝ վարչապետ Սթարմերին ասելով, որ «կարևորը գործերն են, ոչ թե խոսքերը». գրում է BBC-ն։

Այսօր երկու այլ նախարարներ նույնպես հրաժարական են տվել. BBC-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր սպասվում են այլ նախարարների հրաժարականներ ևս։

Հիշեցնենք, որ օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչապետ Քիր Սթարմերի ղեկավարած Լեյբորիստական ​​կուսակցության խոշոր պարտությունից հետո Սթարմերի կուսակից ավելի քան 80 պատգամավոր նրան կոչ է արել անհապաղ հրաժարական տալ կամ հրաժարականի ժամանակացույց կազմել։ Ի պատասխան կոչերին՝ Սթարմերն ասել է, որ հրաժարական չի տա և կշարունակի կառավարել երկիրը։

Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ «կլասսը» չեմ գցի․ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի ասածները

Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ «կլասսը» չեմ գցի, քաղաքականությանը երբեք չի կարելի խառնել մայր, երեխա, ծնող․ այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Այսօր ավելի վաղ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սուր հայտարարություններ էր արել Ծառուկյանի հասցեին․ «Մեկը կա, եկել, Բելառուսի նախագահին ա պաշտպանում Հայաստանում։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք պատասխանատվության»։