Ռուսական ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ․ «Московский Комсомолец»

Նոր էր վարչապետ Փաշինյանն ապշեցրել ընտրողներին իր հայտարարությամբ, թե «Ղարաբաղն ինչով էր մերը», քննադատության տակ է հայտնվել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան․ գրում է «Московский Комсомолец»-ը:

Երկու հասարակական կազմակերպություն մեղադրել է ռազմաբազային Հայաստանի ընտրություններին միջամտելու համար: Մեղադրանքը տարածել են Փաշինյանին սատարող լրատվամիջոցները, ուստի՝ կասկած չկա, որ ռազմաբազային ուղղված ոտնձգության ազդանշանը եկել է «վերևից»:

Ըստ պարբերականի՝ եթե Փաշինյանին հաջողվի պահել իշխանությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիի ռուսական ռազմաբազայի ճակատագիրը կորոշվի․ այն դուրս կբերվի Հայաստանից:

Ռազմաբազան չի տեղավորվում Փաշինյանի՝ «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ: Այն խանգարում է նաև Թուրքիային, որը ձգտում է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր գործընթացների գլխավոր մոդերատոր:

Ռազմաբազայի դուրսբերումը խնդիր է, որը կլուծվի Փաշինյանի հաջորդ ժամկետի ընթացքում, բայց դրա հիմքերն արդեն դրվել են:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ վերջերս Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը «չունի որևէ ծրագիր, կամ որևէ հարց՝ կապված 102-րդ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքում գտնվելու հետ»։ Սակայն դեռևս 2018 թվականի մայիսի 9-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, նա Ղարաբաղի վերաբերյալ հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ հիմա նա ասում է բոլորովին այլ բան. «Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս են այդ հողերը մերը եղել»։

Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Թուրքիայի ԱԳՆ

2022 թվականից ի վեր Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկված վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունքում 2 երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ին․ ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Ինչպես նշվում է՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման հետ կապված անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռևս շարունակվում են։

«Նոր ներդրված կարգավորումների շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից Հայաստան երրորդ երկրով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները որպես վերջնական նպատակակետ կամ ծագման վայր նշել «Հայաստանը/Թուրքիան»։ Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունն ու բարգավաճումն ամրապնդելու պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջխաղացմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների», – նշվում է հայտարարությունում։

«Քաղաքակիրթ ամուսնալուծություն» Ռուսաստանի հետ. ընտրություն և գին՝ Հայաստանի համար․ DW

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին առաջարկել է «մեղմ ամուսնալուծություն»՝ ըստ էության ստիպելով Երևանին ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև։ Հայաստանում շատերը Պուտինի խոսքերն ընկալեցին որպես Երևանի վրա ճնշման ուժեղացում՝ հստակ նշան, որ կուլիսային դիվանագիտության և լուռ փոխզիջումների ժամանակը, հավանաբար, ավարտվել է․ գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես նշվում է, չնայած Հայաստանը պաշտոնապես մնում է Մոսկվայի հովանու ներքո գտնվող բոլոր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ, երկիրը վաղուց հետևողականորեն հեռացել է Ռուսաստանից: Երևանը սկսել է մերձեցման ուղի Բրյուսելի հետ՝ բացահայտ հայտարարելով Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին և այս վեկտորն ամրագրելով օրենսդրությամբ:

Երևանում այս գործընթացն անվանում են «դիվերսիֆիկացում», մինչդեռ Մոսկվան այն դիտարկում է որպես աշխարհաքաղաքական շրջադարձ: Սակայն այս անգամ Կրեմլի հռետորաբանության կտրուկ խստացման կատալիզատորն ամբողջ տարածաշրջանի համար աննախադեպ դիվանագիտական ​​իրադարձություններն էին։

DW-ն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական մանևրները տեղի են ունենում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Չնայած Փաշինյանի թիմի արևմտամետ հռետորաբանությանը՝ թվերը պարադոքսալ պատկեր են ստեղծում. 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն չի նվազել, այլև իրականում կտրուկ աճել է։ Առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ Ռուսաստան արտահանումը, մի քանի անգամ աճել է, մինչդեռ ԵՄ շուկաներ մատակարարումները նվազել են 5%-ով։

Ռուսաստանի անվտանգության խորհուրդն արդեն զգուշացրել է, որ կապերի խզումը սպառնում է ՀՀ տնտեսությանը կտրուկ անկմամբ։ Մասնագետները գնահատում են, որ ռուսական շուկայի կորուստը «ծանր ցնցում» կլինի երկրի համար։ Այս մասին հստակ ակնարկ է արվել նաև ամենաբարձր մակարդակով։

Ներկայում Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախված է ռուսական գազից։ Ռուսաստանը ոչ միայն գազ է մատակարարում Հայաստան, այլև այն բաշխում է երկրի ներսում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով, որը «Գազպրոմ»-ի տեղական դուստր ձեռնարկությունն է։ Միակ այլընտրանքն՝ իրանական խողովակաշարը (նույնպես պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին), չի լուծում ռազմավարական խնդիրը։ Դրանով մատակարարումներն իրականացվում են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համակարգի շրջանակում և ծածկում են ընդհանուր սպառման միայն 15-17%-ը։

Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ԵԱՏՄ-ից դուրս գալու իրական տնտեսական հետևանքներին։ Կկարողանա՞ Եվրամիությունը մեղմել այս հարվածը, և որքանո՞վ ցավոտ կլինի անցումային շրջանը։ Վերջապես, արդյոք եվրոպական շուկայում հայկական ապրանքների զանգվածային վաճառքի հեռանկարն իրական այլընտրա՞նք է, թե՞ վտանգավոր պատրանք։ Ըստ որոշ հայ փորձագետների՝ ավերիչ հետևանքների մասին խոսակցությունները հաճախ չափազանցված և քաղաքականացված են։

Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը․ ՀՀ Կառավարություն

Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը. այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ: Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանցիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ․ գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։

Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։

Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։

Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։

Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյան։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։

Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։

Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը։

Կարբի գյուղի դպրոցում դասընկերների միջև տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Մանուշակ Կ․-ն հայտնել է, որ  ապրիլի 17-ին նշված դպրոցի 7-րդ դասարանում 12-ամյա տղայի և դասընկերների միջև առաջացած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 12-ամյա տղան ուշագնաց է եղել և բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բուժամբուլատորիա, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 12-ամյա տղայի հետ միջադեպի մասնակիցները հանդիսանում են իր դասընկերներ՝ 13-ամյա և 12-ամյա տղաներ, վերջինները ազգականեր են։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ին

Իրանը բանակցությունները վերսկսելու նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ին․ հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում, ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական ակտիվների օգտագործման սահմանափակումների վերացում, ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից կրած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Տեղեկացված աղբյուրը ընդգծել է, որ Իրանի ներկայացրած նախապայմանները ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն սկսելու համար վստահության ամրապնդման նվազագույն երաշխիքներն են

Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի պահպանման հավանականությունը գնահատել էր 1%։