«Հին Ստեփանավանը՝ Էրմիտաժի հավաքածուներում»․ Լոռիում բացառիկ ցուցահանդես է բացվել

Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը։

Այստեղ ներկայացված են կենցաղային իրեր՝ սափորներ, գավաթներ, վզնոցներ, որոնք գտնվում են Էրմիտաժի հավաքածուներում․ հայտնում է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։

«Ցուցանմուշները հայտնաբերվել են 1885-1886 թթ․ իրականացված պեղումների ընթացքում, որոնք անցկացվել են մեծ իշխան Գեորգի Ռոմանովի հովանու ներքո։

Ցուցահանդեսի բացումից առաջ ցուցադրվել է տեսանյութ՝ ուշ բրոնզի դարաշրջանի հին թաղումների պեղումների մասին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա անխուսափելի հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա անխուսափելի հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում այս ուղղությամբ տեղի են ունեցել կարևոր զարգացումներ։

Բայրամովը հատկապես ընդգծել է «Վաշինգտոնի գագաթնաժողովի» և նախկինում ստորագրված համատեղ հայտարարությունների նշանակությունը՝ նշելով, որ այդ փաստաթղթերը ձևավորել են խաղաղ գործընթացի հետագա փուլերի ճանապարհային քարտեզը։

Նա նաև հիշեցրել է, որ արդեն իսկ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և նախաձեռնվել է լուծարել Մինսկի խումբը։

Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են Մերձավոր Արևելքի իրադարձություններին

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել ու քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն անդրադարձել են Մերձավոր Արևելքի իրադարձություններին։

«Նախարարները կարևորել են լարվածության հետագա աճը կանխելու անհրաժեշտությունը և ընդգծել դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Բացի այդ, քննարկվել են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նուբարաշենի աղբավայրի պետքարանում հավաքված գազերի պատճառով պայթյուն է եղել․ տուժել է երկու քաղաքացի. shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan․com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։

Նուբարաշենի աղբավայրի պետքարանում հավաքված գազերի պատճառով պայթյուն է եղել․ տուժել է երկու քաղաքացի. shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan․com-ը։

«Ժամը 18:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել և հավանաբար կուտակված գազերի պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։

ՀՅԴ-ն  կազմակերպում է ավանդական Ջահերով երթը․ ինչպե՞ս դառնալ ջահակիր

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն  կազմակերպում է ավանդական Ջահերով երթը, որը կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին: Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից․ տեղեկացնում են ՀՅԴ-ից։

«Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։

Երթը նպատակ ունի հիշեցնելու, որ արդարության վերականգնման համար պայքարը մշտական է։

Այս տարի ևս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին՝ որպես ջահակիր:

Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները

Ապրիլի առաջին տասնօրյակում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը․ տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

«Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։

Լեռնային որոշ շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել հանգույցային արմատների առաջացման և թփակալման փուլերում, տեղ-տեղ հնդավորները թույլ բողբոջել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացանը դեռ ցողունակալման փուլում է, իսկ Արարատյան դաշտում երևացել են ծեղացողունի ներքին հանգույցները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Դատախազությունը պահանջում սյունեցի նախկին պատգամավորից բռնագանձել 12 անշարժ գույք, որից 3-ը Երևանում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ տեղեկացնում են Դատախազությանից։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 12 անշարժ գույք, որոնցից 3-ը գտնվում է Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ 8-ը՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 957 միլիոն 64 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 18 միլիոն 316 հազար դրամ, որը չի հիմնավորվում Մխիթար Զաքարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է հաղորդագրությունում:

 

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, առաջադրվել է երկու մեղադրանք․ փաստաբան

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, առաջադրվել է երկու մեղադրանք, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց․ սոցցանցի վիդեոլայվի ժամանակ հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մեղադրանքները վերաբերում են խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին։ Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել, նրան պետությունից փողեր տանելու կամ նման բաների համար չեն մեղադրում։ Հետևաբար կարևոր է, որ նման դիսկուրս չլինի»,- նշել է փաստաբանը։

Մելիքյանը նշել է, որ Լպուտյանն անցնում է իրավական գործընթացով՝ կապված Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտորնի հետ։ Այդ կենտրոնում, ըստ փաստաբանի, աշխատում է 2 տասնյակից ավելի մարդ։ «Բայց շատ բան ասել չեմ կարող, նախաքննական կաշկանդվածություն ունեմ»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը։

 

 

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում․ գրում է shamshyan.com

«Ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։

Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար»,- նշում է լրատվամիջոցը։