Իրանը «լրջորեն խախտել» է հրադադարի ռեժիմը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «լրջորեն խախտել» է հրադադարի ռեժիմը․ հաղորդում է Clash Report-ը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը միևնույն է կկնքվի։

«Դա տեղի կունենա՝ խաղաղ ճանապարհով կամ դժվարին ճանապարհով»,- հայտարարել է Թրամփը։

«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար․ Ֆիդան

Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև․ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։

«Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև», – ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ունի տնտեսական առավելություններ։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար։ Այս հարցի շուրջ մենք նաև աշխատում ենք Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», – ընդգծել է ֆիդանը։

Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները․ հայտում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վարորդներից մեկը ժամկետային զինծառայող  է։   Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոն Խ․-ն է։

Թեհրանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ցանկացած պահի. Ղալիբաֆ

Իրանը և Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն դեռևս շատ հեռու են համաձայնության հասնելուց. հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Շաբաթ երեկոյան ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Ղալիբաֆն ասել է, որ չնայած ԱՄՆ-ի հետ առաջընթացին, այնուամենայնիվ, շատ բացթողումներ կան։

Թեհրանը «լիովին պատրաստ է» ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ցանկացած պահի. նշել է խոսնակը։

Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում այսօր, ապրիլի 19-ին,  Մալխաս Ամոյանը  ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Al Jazeera

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ.գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադի «Սերենա» հյուրանոցում` ապրիլի 11-ին։

22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, «BMW»-ով հայտնվել է մայթին

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Մալխասյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նար-Դոսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Ղարսի խորովածանոց»-ի ցուցանակին ու դռանը. գրում է Shamsyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Աշխարհը գիտի, որ Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար․ Լուկաշենկո

Աշխարհը գիտի, որ Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զենքի զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

RT-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Բելառուսի պաշտպանական ներուժը լրացվում է Ռուսաստանի պաշտպանական ներուժով, քանի որ Մինսկն ու Մոսկվան մտերիմ դաշնակիցներ են։

«Մենք նրանց ամենամոտ դաշնակիցներն ենք։ Այսօր Բելառուսը կորցնելը Ռուսաստանի համար անընդունելի է։ Ինչպես մենք նախկինում ասում էինք. դա նշանակում է, որ թշնամին կլինի Սմոլենսկում, Մոսկվայի մոտ», – ասել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Մինսկն ու Մոսկվան իրավաբանորեն կապված  են, և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կօգտագործի իր ներուժը՝ պաշտպանելու իր դաշնակցին։ «Մենք իրավաբանորեն պարտավորված ենք միմյանց հանդեպ, և Ռուսաստանը հստակորեն հայտարարել է, որ կօգտագործի իր ողջ զենքի զինանոցը՝ Բելառուսը պաշտպանելու համար։ Ամբողջ աշխարհը գիտի դա։