Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը․ ՀԿ-ները դիմել են Դատախազին

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության վերաբերյալ մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասված է․

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

2026 թ. մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը» հանցակազմերով։ Նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով։

Դավիթ Մինասյանը 18 տարեկան է, դեռևս դպրոցական։ Ծնողի ու փաստաբանների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նա ունի  առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի։ Նման պայմաններում կալանավորումը նրա նկատմամբ ընտրվել և կիրառվում է կամայականորեն՝ առանց բավարար հիմնավորման և համաչափության սկզբունքի պահպանման` որպես պատիժ, ինչպես նաև վախի մթնոլորտ տարածելով հասարակության շրջանում։

Ավելին, անազատության մեջ գտնվելու երկու օրվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է,  Դավիթը կորցրել է գիտակցությունը, ունեցել շնչահեղձություն։ Ներկայումս գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Հաշվի առնելով վերոգրյալը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պարտավորությունները, այդ թվում՝ ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականը, ինչպես նաև կրթության իրավունքի պատշաճ ապահովման անհրաժեշտությունը՝  պահանջում ենք.

ՀՀ գլխավոր դատախազից՝

Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը։

ՀՀ քննչական կոմիտեից և դատախազությունից՝

իրականացնել Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի անկախ, անաչառ քննություն՝ երաշխավորելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, ինչպես նաև

իրականացնել միջադեպի բազմակողմանի քննություն՝ պարզելով միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանի ենթադրյալ արարքին նախորդող հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև քրեաիրավական գնահատական տալով վարչապետ Փաշինյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ ծառայողի կողմից Դավիթ Մինասյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության դրվագին,

Հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից՝

ձեռնպահ մնալ Դավիթ Մինասյանի անմեղության կանխավարկածը խախտող, վիրավորական և արժանապատվությունը ոտնահարող հանրային խոսքից։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Արդարության նոր մշակույթ ՀԿ 

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների  ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հանրային լրագրության ակումբ 

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Դիգնիթի ՀԿ»։

 

Գազայում Al Jazeera-ի լրագրողի են սպանել

Իսրայելական ուժերը Գազայում Al Jazeera-ի լրագրողի են սպանել․ ասվում է քաթարական հեռուսատաալիքի տարածած հայտարարության մեջ։

Թղթակից Մոհամմեդ Վիշահը զոհվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Հնարավորության պատուհանը պետք է օգտագործվի մշտական խաղաղության հասնելու համար. Էրդողանը՝ Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու Իրանի հետ վերջերս հաստատված հրադադարը և տարածաշրջանային ավելի լայն զարգացումները․ Anandolu-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը գոհունակություն է հայտնել հրադադարի կապակցությամբ՝ նշելով, որ 40-օրյա դժվարին ժամանակահատվածից հետո երկշաբաթյա ժամանակահատվածը կարևոր հնարավորություն է ընձեռում «առաջ շարժվելու դեպի մշտական ​​խաղաղության համաձայնագիր»։

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել իր աջակցությունը բարեկամական և եղբայրական երկրների, մասնավորապես՝ Պակիստանի հարցին առնչվող դիվանագիտական ​​ջանքերին՝ կարգավորման հասնելու նպատակով։

Նման բան չկա․ ՀԺԿ-ն՝ Ղուկասյան-Դեմիրճյան գործակցության մասին

ԴՕԿ կուսակցության Facebook-ի էջում այսօր՝ ապրիլի 8-ին, հրապարակում էր եղել, որ ընտրություններին ընդառաջ՝ Վարդան Ղուկասյանը գործակցելու է Ստեփան Դեմիրճյանի հետ։

«Համագործակցության առաջարկությունն ընդունված է․ Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան»,- ասված էր հայտարարությունում։

ABC Media-ին Հայաստանի ժողովրդական կուսակցությունից հայտնեցին, որ տեղեկությունն իրականության չի համապատասխանում, ու չկա նման բան։

Մարիա Զախարովան անզուսպ ծիծաղով ու հագնանքով է արձագանքել Ալեն Սիմոնյանի խոսքերը մեկնաբանելու հարցին

«Նորից բարև ձեզ»,- Մարիա Զախարովան նախ անզուսպ ծիծաղել, ապա հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։

ՀՀ ԱԺ նախագահը, հիշեցնենք, օրեր առաջ ասել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը, Հայաստանն էլ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացնի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործչի իրարամերժ հայտարարությունները։

«ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ասես, որ չենք լսել Երևանից։ Օրինակ՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը»,- նշել է Զախարովան։

 

 

Մարիա Զախարովան անզուսպ ծիծաղով ու հագնանքով է արձագանքել Ալեն Սիմոնյանի խոսքերը մեկնաբանելու հարցին

«Նորից բարև ձեզ»,- Մարիա Զախարովան նախ անզուսպ ծիծաղել, ապա հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։

ՀՀ ԱԺ նախագահը, հիշեցնենք, օրեր առաջ ասել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը, Հայաստանն էլ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացնի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործչի իրարամերժ հայտարարությունները։

«ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ասես, որ չենք լսել Երևանից։ Օրինակ՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը»,- նշել է Զախարովան։

 

 

Լոռիում բախվել են երկաթով բարձված բեռնատարն ու մարդատարը․ կան զոհեր և վիրավորներ.  shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու վթար է տեղի ունեցել Լոռու մարզում. գրում է shamshyan.com

Ըստ լրատվամիջոցի՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

«Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, երկուսն էլ՝ տեղափոխվել «Սպիտակ» ԲԿ»,- նշում է կայքը՝ հավելելով, որ բեռնատարը բարձված է ամրաններով և երկաթե այլ կոնստրուկցիաներով։

 

Լոռիում բախվել են երկաթով բարձված բեռնատարն ու մարդատարը․ կան զոհեր և վիրավորներ.  shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու վթար է տեղի ունեցել Լոռու մարզում. գրում է shamshyan.com

Ըստ լրատվամիջոցի՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

«Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, երկուսն էլ՝ տեղափոխվել «Սպիտակ» ԲԿ»,- նշում է կայքը՝ հավելելով, որ բեռնատարը բարձված է ամրաններով և երկաթե այլ կոնստրուկցիաներով։

 

Ավտոներկրողները 2 օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող մեքենաները․ պատգամավոր

Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։

Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու՞ նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։

Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։

ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»,- նշում է Դանիելյանը։

 

Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով, կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»․ Լևոն Տեր-Պետրոսյանը վերահրապարակելէ իր խոսքերը

«Մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության․ գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերահրապարակելով 2013 թվականի իր խոսքերը։

«Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին»»,- գրել է նա։